
Կրասնոդարում մասնավոր մանկական կենտրոնի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է երկու երեխա, ևս յոթը՝ վիրավորվել։ Այս մասին իր Max ալիքի եթերում հայտարարել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Նրա խոսքով՝ բոլոր վիրավորները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ «Եվս երկու մեծահասակ նույնպես գտնվում են քաղաքային հիվանդանոցներում», – հավելել է նահանգապետը։
Անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են նաև բնակելի շենքերի և կառուցվող բնակարանային շենքերի վրա։ Հարձակման հետևանքով հրդեհվել են նաև պահեստներ։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները և հրշեջ-փրկարարական ջոկատները։