
Ներկայացնելով Կառավարության ծրագիրը խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Իմ տպավորությամբ, Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի և հիմնականում նախկին վերնախավերի շահերի ու հետաքրքրությունների պաշտպան»։
Ո՞ւմ է Փաշինյանը համարում վերնախավ՝ էլիտա, եթե Հայաստանի անկախության 36 տարիներից 8 տարի ինքն է կառավարում Հայաստանը։ Ինքը իրեն էլիտա համարո՞ւմ է։ Ո՞ւմ նկարի ունի նա՝ էլիտա ասելով՝ «Ղարաբաղյան կլա՞նը», թե՞ Տեր-Պետրոսյանական “ազգային արիստոկրատիան”։
«Ինչու՞ են նախկին իշխանությունները 24 տարի Հայաստանը պահել ադրբեջանական օրակարգի մեջ, ինչու՞ են առաջնորդվել ադրբեջանական օրակարգով։ Մի՞թե այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչը, մանավանդ, որ նրանց մի մասը ծնվել և մեծացել են Ադրբեջանում», ասել է Փաշինյանը, հավանաբար, այդ ձագումով մարդկանց համարելով “վերնախավ։”