
Բժիշկները թույլ չեն տվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից դատարան տեղափոխելը, որտեղ պետք է քննարկվեր նրա կալանքի միջնորդությունը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նրա որդին՝ պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ նախկին նախագահի ձեռբակալման ժամկետը լրացել է այսօր՝ ժամը 8:00-ին, սակայն քննիչները կրկին ներկայացրել են նախնական կալանքի միջնորդություն։
«Նրանք իսկապես ցանկանում էին հորս դատարան բերել, բայց բժիշկները թույլ չտվեցին», – հայտարարել է Քոչարյան կրտսերը։
Պատգամավորը միջադեպը որակել է որպես իշխանությունների կողմից հորը ձերբակալելու փորձ։