
Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են ժամանակավոր տեղական հրադադար մտցնել ուկրաինական Օլեշկի քաղաքում, որը 2022 թվականից օկուպացված է ռուսական զորքերի կողմից, հոկտեմբերի 29-ից։ Այս մասին հայտարարվել է Սպիտակ տան հոկտեմբերի 23-ին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի գլխավոր շտաբն արդեն հրամայել է դադարեցնել ռազմական գործողությունները Խերսոնի ուղղությամբ հոկտեմբերի 27-ից։
Պայմանները համաձայնեցվել են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի թիմի կողմից, նշվում է հաղորդագրության մեջ։
«Օլեշկիում իրավիճակը կրիտիկական է։ Այն առաջնագծի քաղաք է, որը գտնվում է աղետի եզրին։ Մնացած բնակիչները հիմնականում տարեցներ են և խիստ կարիք ունեն բժշկական օգնության, դեղորայքի, սննդի և մաքուր ջրի։ Օլեշկիի բնակիչները լուրջ էլեկտրաէներգիայի անջատումներ են ապրում, ապրում են ականապատված ճանապարհների մոտ և անընդհատ գտնվում են ռազմական հարձակման տակ», – ասել է Թրամփը։
«Նրանց, ովքեր ցանկանում են տարհանվել, կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն և տրանսպորտ իրենց ընտրած վայր։ Կարծում եմ, որ ոմանք կցանկանան գնալ Ռուսաստան, իսկ ոմանք՝ Ուկրաինա», – Մելանյա Թրամփի խոսքերն են մեջբերվել մամուլի հաղորդագրության մեջ։
Ալեշկին փոքր քաղաք է Դնեպր գետի ձախ ափին։ Մինչև 2022 թվականի փետրվարին լայնածավալ պատերազմի սկսվելը այնտեղ ապրում էր մոտավորապես 24,000 մարդ։ Ներկայումս, տարբեր գնահատականներով, քաղաքում մնում է 1,700-2,000 բնակիչ, որոնցից առնվազն մի քանի տասնյակը երեխաներ են։ Ալեշկին վերջին մի քանի ամիսների ընթացքում գտնվում է պաշարման մեջ։ Տարիներ շարունակ փոխադարձ հրետակոծությունից հետո Ալեշկիի շրջակայքը լի է ականներով, և քաղաքը ցանկացած ուղղությամբ լքելը մահացու վտանգավոր է։
Մեծահասակ տղամարդիկ չեն կարողանում համաձայնության գալ պաշառման ավարտի շուրջ՝ նախընտրելով ժամանակավոր հրադադար մարդկանց տարհանելու համար։ Իրավիճակը նույնն է, ինչ 2023 թվականին Արցախում. 9-ամսյա պաշառումից հետո բնիկ ժողովրդի տեղահանությունը և հայրենիքի կորուստը ներկայացվեց որպես “խաղաղ բնակչության հերոսական փրկություն”։