Մակրոնը Փարիզի մոտ ահաբեկչությունը անվանեց «շրջադարձային կետ». ի՞նչ նկատի ուներ նա

Փարիզի արվարձանում տեղի ունեցած զինված հարձակումների շարքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում է 12-ամյա մի աղջիկ։

«Այսօր տեղի ունեցածը շրջադարձային պահ է մեր Հանրապետության և մեր ազգի կյանքում։ Այսօր տեղի է ունեցել ռասիստական ​​դրդապատճառներով ահաբեկչական հարձակում. այսպես է դասակարգել այն Ազգային հակաահաբեկչական դատախազությունը», – ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Արդյունքում վիրավորվել է վեց մարդ։ Այսօր առավոտյան մեր համաքաղաքացիներից մեկը, ռասիստական ​​գաղափարախոսությամբ դրդված, սպանել է մեկ մարդու»։

«Այս մարդիկ թիրախավորվել են միայն իրենց մաշկի գույնի կամ ենթադրյալ կրոնական պատկանելության պատճառով։ Այլ պատճառ չկար», – շարունակել է նախագահը։

Ի՞նչ նկատի ունի Մակրոնը «շրջադարձային պահ» ասելով։ Արդյո՞ք նա պատրաստ է խստացնել ոստիկանական միջոցառումները Ֆրանսիայում, որտեղ շաբաթ և կիրակի օրերին նախատեսված են նոր բողոքի ցույցեր։ Թե՞ կլինի «շրջադարձ» դեպի ծայրահեղ աջ շարժումների մերժում կամ նույնիսկ արգելում։ Ուլտրաաջ տրամադրությունները զարգանում են զուգահեռ Ֆրանսիայում բողոքի ցույցերի և ջարդերի, որոնց համար հիմնականում մեղադրվում են միգրանտները։