Իրանի փոխնախագահը ժամանեց Հայաստան

Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին ժամանել է Երևան: Նա մասնակցելու է իր նախագահությամբ կայանալիք հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստին։

Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը։

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի վերջին՝ 18-րդ նիստը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարի 14-15-ը Թեհրանում: Հանդիպումից հետո կողմերը ստորագրել են 19 փաստաթուղթ և հուշագիր տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ: