Ուկրաինայի «այլ ձևը» կխախտի խորհրդային սահմանները. ի՞նչ կասի Եվրոպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շահագրգիռ  կողմերը «չափազանց մոտ են» ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Նա նշել է, որ առաջիկա օրերին կկայանա «շատ կարևոր հանդիպում»։

«Կարծում եմ՝ մենք դա կանենք, <…> բայց, ի վերջո, Ուկրաինան մի փոքր այլ ձև կունենա», – ասել է Թրամփը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը։ Հայտարարվել է նաև ԵՄ-ի, մասնավորապես՝ Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցության մասին։

Ուկրաինայի «այլ ձևի» մասին Թրամփի հայտարարությունը ենթադրում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «խորհրդային սահմանները» կարող են փոխվել։ Մինչ օրս Եվրոպան բավականին նախանձախնդիր էր «խորհրդային սահմաններին»՝ համարելով, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների արդյունքում հաստատված սահմանների ուժային փոփոխությունը կարող է հանգեցնել ամբողջ եվրոպական մայրցամաքի և Մերձավոր Արևելքի փլուզմանը։

Այս տրամաբանության շրջանակներում, 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ստորագրվել է հռչակագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Մակրոնի և Շառլ Միշելի հովանու ներքո, որով հայտարարվել է խորհրդային սահմանների անփոփոխության մասին։

Այժմ, երբ Եվրոպան կարող է ընդունել, որ այլևս չունի Ուկրաինայում խորհրդային սահմանները պաշտպանելու ռեսուրսներ, սահմանների ձևավորման գլոբալ մոտեցումները կարող են փոխվել: Եթե տարածքի ուժային բռնազավթումը համարվի բավարար հիմք այն յուրացնելու համար, դա կհանգեցնի մի շարք պատերազմների, որտեղ ավելի ուժեղը կկարողանա նվաճել ավելի թույլ ինքնիշխանին: Այնուհետև ուժեղը կարող է ստիպել հող կորցրածին ստորագրել տարածքներից «կամավոր» հրաժարվելու մասին համաձայնագիր, ինչպես Հայաստանին այժմ ստիպում են ընդունել նոր Սահմանադրություն և խորհրդային սահմաններով նոր «քարտեզ»:

Ի՞նչ սկզբունք է ընկած լինելու սահմանների ապագա սահմանազատման հիմքում: