Եթե ստորագրել եք նոյեմբերի 9–ի հայտարարությունը, պետք է ապահովեիք արցախցիների անվտանգությունը

Անվտանգության երաշխիքները, որոնք տվել էին արցախցիներին վեց տարի առաջ, ոչ մեկ էլ կարևորություն չի համարում, և այն, ինչ տեղի է ունենում հիմա, ուղղակի ցեղասպանության շարունակություն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին, «Եռաբլուր» պանթեոնում նշել է Արցախցի հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը։

«Մենք անդադար փորձում ենք բարձրացնել այն իրավունքները, որոնք մենք ունենք, ինչպես աշխարհի բոլոր մարդիկ։ Մենք հիմա ոչ կարողանում ենք հետ տուն վերադառնալ, ոչ իրավունք ունենք մեր գերեզմանները գնալ, ոչ մի իրավունքից չենք կարողանում օգտվել, և դրա պատասխանատուն, առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, որն ընդունեց մեզ որպես փախստական, տվեց կեղծ պասպորտներ»,–ասաց Ալվանդ Զաքարյանը։

Եթե ստորագրել եք նոյեմբերի 9–ը և ապահովել եք, որ արցախցիները 20 թվականի պատերազմից հետո բոլորը վերադառնան Արցախ և նորմալ կյանքով ապրեն, պիտի ապահովեիք նրանց անվտանգությունը այնտեղ, ոչ թե հայտարարեիք, որ Արցախը Ադրբեջան է, ասել է նա։