Փարիզ-Անթալիա. Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն» Փարիզի 9-րդ խաղաղության համաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 10-11-ը: Փարիզից Փաշինյանը ուղիղ կմեկնի Թուրքիայի Անթալիա՝ COP-31-ին մասնակցելու համար և բաց կթողնի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը նույն օրերին տեղի կունենա Մոսկվայում։

Նիկոլ Փաշինյանը Փարիզ է մեկնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության ստորագրման օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Այս հայտարարության ստորագրման վեցերորդ տարեդարձի առթիվ պաշտոնական Երևանը որևէ հայտարարություն չի արել՝ նոյեմբերի 9-ի հայտարարության վավերականության և դրա ուժը կորցնելու վերաբերյալ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կտրուկ փոխեց Հարավային Կովկասի տարածաշրջանի տարածքային ստատուս քվոն՝ ի վնաս Հայաստանի, իսկ 2022 թվականի հոկտեմբերին Մակրոնի և Շառլ Միշելի հովանու ներքո Պրահայի հռչակագրի ստորագրմամբ քաղաքական ստատուս քվոն նույնպես փոխվել է: Նիկոլ Փաշինյանի հայտարարած «տարածաշրջանայնացման» քաղաքականությունը, որին աջակցել է ԵՄ-ն, նպաստում է Հայաստանի վերաուղղորդմանը դեպի Թուրքիա։

Եվրոպացի քաղաքական գործիչներն ու հայ իշխանությունները սա բացատրում են որպես Հայաստանը ռուսական «մետրոպոլիսից» «կտրելու» մտադրություն, սակայն Մոսկվան ոչ միայն աջակցում է Հայաստանի «վերակողմնորոշմանը» դեպի Թուրքիա, այլև խրախուսում է այն։ Մոսկվան բառացիորեն խնդրում է Հայաստանին «կամավոր» դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, հակառակ դեպքում սպառնալով հեռացնել նրան այդ միություններից։

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում կարող է որոշում կայացվել «ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու» մասին։

Օգոստոսի վերջին Նիկոլ Նապիշյանը ընդգծեց, որ Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր աշխատանքը ՀԱՊԿ-ում։ «Ես շատ ուրախ կլինեի, եթե կազմակերպությունը որոշեր հեռացնել Հայաստանի Հանրապետությունը։ Առնվազն մենք կազատվենք դուրս գալու կամ դուրս չգալու դիլեմայից», – նշեց Փաշինյանը։

Ի՞նչ անվտանգության համակարգում է իրեն պատկերացնում Հայաստանը, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից և ռուս-հայաստանյան պաշտպանական պայմանագրերից։ Կա՞ն արդյոք Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ համատեղ տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու ծրագրեր, և ինչպե՞ս է «վճարելու» Հայաստանը։ Կա՞ արդյոք հնարավորություն դառնալու եվրոպական անվտանգության համակարգի մաս։

Փաշինյանը վերջերս ակնարկեց, որ շուտով կարող է սկսվել ԵՄ-ին անդամակցելու դիմումի պատրաստումը։ Այս առումով, Փարիզի խաղաղության համաժողովի վերնագիրը՝ «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն», հատկանշական է։