
Բանտում ինֆարկտից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը: «Տեղեկությունը» «Ազատությանը» հաստատել է Քրեակատարողական հիմնարկների խոսնակ Նոնա Նավիկյանը:
Գևորգյանը կալանավորվել էր ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, ընտրակաշառք տալու մեղադրանքով:
Հայաստանում անցանկալի քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ բռնաճնշումների և ձերբակալությունների պրակտիկան հասել է պատմական ռեկորդների։ Այս պրակտիկան խլում է մարդկանց ոչ միայն ազատությունը, այլև կյանքերը։