Զելենսկու խորհրդականի՝ Միխայիլ Պոդոլյակի եղբայրը զոհվել է Ռուսաստանի համար մարտնչելիս

Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի ավագ եղբայրը՝ ռուսական բանակի գնդապետ Վլադիմիր Պոդոլյակը, զոհվել է 2024 թվականի մայիսի 19-ին Զապորոժիեի շրջանի օկուպացված Կիրիլիվկա գյուղում: Այս մասին հայտնել է «Սպանվածներ Ուկրաինայում» նախագիծը՝ հղում անելով Ռոսստատի արտահոսած տվյալներին։

Նրա գերեզմանը հայտնաբերվել է 2024 թվականի ամռանը, սակայն նրա մահվան հանգամանքները մինչ օրս անհայտ են մնացել։

Միխայիլ Պոդոլյակը, որը հայտնի է ռուսների նկատմամբ կոշտ հռետորաբանությամբ, չի մեկնաբանել եղբոր մահը։