Ռոմանտիկ լրտեսական սկանդալ Հայաստանում. ձերբակալվել է ԱԳՆ աշխատակցուհի

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է Արտաքին գործերի նախարարության աշխատակցի ձերբակալման մասին՝ պետական ​​դավաճանության գործով։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Արտաքին գործերի նախարարության աշխատակից Աշխեն Առաքելյանի ձերբակալման մասին «Զվարթնոց» օդանավակայանում՝ պետական ​​դավաճանության և կարևոր տվյալներ Ադրբեջանի քաղաքացուն, որի հետ նա սիրային հարաբերությունների մեջ էր, փոխանցելու գործով։

Հունիսի 20-ին, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության հիման վրա, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից պետական ​​դավաճանության՝ լրտեսության միջոցով կատարված, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկատվությանը ծանոթացնելու և թշնամական գործունեության իրականացմանը նպաստելու փաստի առթիվ, նշել է Քննչական կոմիտեն։

Իսկ եթե ԵԱՀԿ 57 երկրներից մեկը օգտագործի իր վետոյի իրավո՞ւնքը

Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշմանը՝ լուծարելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Այս մասին RBK-ին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մանրամասնելով, որ խումբը նախատեսվում է վերջնականապես լուծարել մինչև 2025 թվականի դեկտեմբերը։

Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցմանը։ «Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը՝ դրանք պահպանելու աննպատակահարմարության վերաբերյալ, մենք որևէ պատճառ չենք տեսնում դրանց լուծարումը կանխելու համար», – ասել է դիվանագետը։

ԿԽՄԿ-ն փակում է գրասենյակները Բաքվում և Գորիսում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Ադրբեջանի իշխանությունների պահանջով սեպտեմբերի 3-ին կփակի իր գրասենյակը Բաքվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։

«Այո, իսկապես գրասենյակը փակվելու է սեպտեմբերի 3–ին, սակայն դա չի նշանակում, որ մեր շփումը Ադրբեջանի իշխանությունների հետ կդադարի։ Մենք շարունակելու ենք փորձեր անել անդրադարձ ունենալու և առաջարկել մեր չեզոք միջնորդի դերը մի շարք հարցերում։ Այստեղ ամենակարեւոր հարցերից մեկը անհետ կորածների խնդիրն է։ Սա հաշվի առնելով, մենք հույս ունենք, որ առաջիկայում կունենանք հնարավորություններ՝ ընդգրկվելու որպես չեզոք միջնորդ», –ասաց նա։

«Դուք տեսել եք, որ խաղաղության պայմանագրում նշված է, որ կլինի որոշակի մեխանիզմ, որը կգործի միջազգային կազմակերպությունների ներգրավվածությամբ՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ։ Եվ այս հարցում մենք տեսնում ենք հնարավորություն մեր դերը որոշարկելու և հետագա աշխատանքներում որոշակի աջակցություն ցուցաբերելու առումով»,–ասաց նա։

Ճշտող հարցին՝ կա՞ որեւէ հնարավորություն, որ գերիներին այցերը կշարունակվեն, նա պատասխանեց. «Մենք դեռեւս շարունակում ենք քննարկումները Ադրբեջանի իշխանությունների հետ տվյալ հարցի շուրջ։ Այս պահին մենք չենք կարողանում շարունակել մեր աշխատանքն այս ուղղությամբ։ Մենք անընդհատ վերադառնալու ենք այս հարցին, մեր փորձերը շարունակվելու են»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը Հայաստանում կդադարեցնի իր գործունեությունը Գորիսում մինչև տարեվերջ։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար Դաֆնե Մարեյը։

Նա նշեց, որ այսօր տարածաշրջանում լարվածությունը զգալիորեն նվազել է, և դեռևս դրանց սրման նշաններ չկան։ Միևնույն ժամանակ, մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման հետ կապված համաշխարհային իրավիճակը բարդացել է, և կազմակերպությունը պետք է հարմարվի նոր պայմաններին։

«Ամեն դեպքում, մենք չենք լքում երկիրը։ Մենք շարունակում ենք բավականին ակտիվ լինել տարածաշրջանում, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում, և կշարունակենք աշխատել», – ընդգծեց Մարեյը։

Նա նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է, ուստի սահմանամերձ շրջաններում նախագծեր իրականացնելու հնարավորությունը կպահպանվի Երևանի գրասենյակից։ ԿԽՄԿ-ն կշարունակի ծրագրեր իրականացնել տարբեր տարածաշրջաններում՝ դրանք հարմարեցնելով ներկայիս կարիքներին։

Ջերմաստիճանը կբարձրանա 2-5 աստիճանով

Օգոստոսի 30-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավային քամին կլինի 2-5 մ/վրկ։ Առաջիկա կիրակի և երկուշաբթի օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-5 աստիճանով։ Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը կեսօրին՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +28+32,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+31,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +32+34,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+30,

Լոռի՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,

Տավուշ՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+34,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +28+31,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+35,

Արարարատ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +35+37,

Արմավիր՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +35+37,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +28+31,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+30:

Սա ռուսական պրոյեկտ է, եւ այնպես չէ, որ Թրամփն ասաց՝ ես պատասխանատու եմ

Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ասել էր, որ Ղարաբաղյան շարժումը սկսել է ԽՍՀՄ-ը, որի «սոցիալ-հոգեբանության խորքային եւ ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր»։

Արցախյան շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյանի այս հայտարարությանը։

«Ո՞նց կարող էին չթույլատրել անկախ Հայաստանի ձեւավորում, եթե հռչակվել է անկախ Հայաստան։ Ուրիշ հարց է, որ 30 տարվա մեջ Հայաստանի բոլոր ղեկավարները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած, նորից Ռուսաստանին բերել են այստեղ, Հայաստանը գցել են Ռուսաստանի տակ՝ թե ռուս սահմանապահներ են կանգնեցրել սահմաններին, թե ռուսական ռազմաբազա են տեղակայել Հայաստանում, թե ամբողջ ընդերքն են տվել Ռուսաստանի ձեռքը»,- ասաց Ավանեսյանը։

Նա հավելեց․ «15-20 տարի հա ասում էին՝ ԿԳԲ-ն աջակցել է, որ Ղարաբաղյան շարժումը սկսվի, որ սովետը քանդվի ԿԳԲ-ի միջոցով։ Հիմա փաստորեն սա այդ հին պլաստինկան փորձում է անկախության հետ կապել, որովհետեւ այն առաջին մասը շատերի գլխում արդեն նստած է, որ ԿԳԲ-ն է սկսել Ղարաբաղյան շարժումը։ Ինքն էլ կապում է ոչ թե սովետի քանդման հետ, այլ Հայաստանի անկախության»։

Ըստ Ավանեսյանի՝ Մոսկվայի կողմից Ղարաբաղյան շարժումը սկսելը շահարկվող թեմա է։ Նա նշեց՝ այնպես չէ, որ Մոսկվան տեղյակ չի եղել, ո՞նց կարող էր սովետական ԿԳԲ-ն տեղյակ չլիներ, երբ Շարժումը սկսվել էր։ «Բայց որ ասես իրենք են սկսել, դա այդպես չէ, Հադրութում մենք սկսել ենք մի ազնիվ ու մաքուր մարդու առաջնորդությամբ՝ Էմիլ Աբրահամյանն էր։ Տեղական մարզկոմի, շրջկողմի մակարդակով փորձել են մեզ ճնշել, այնպես չէ, որ չեն ճնշել, ամեն կերպ փորձում էին այնպիսի իրավիճակ ստեղծել, որ մենք ինքնակամ այնտեղից հեռանայինք, բայց դիմացել ենք։ Եթե այդպես է, մենք պետք է հետ գնանք մինչեւ 1920-ական թվականները, երբ հանրապետությունների սահմանները գծում էին, եւ դա միայն Հարավային Կովկասում չէր, Միջին Ասիայում էլ էր նույնը։ Այսինքն՝ դա ազգերի մեջ սահմանները կիսելու շղթա էր, հատուկ էր արված, որ կայսրությունը պահպանեին, ոչ մի ազգ չփորձեր ինքնուրույն անել։

Երբ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշումն ընդունվեց, ամենամեծ վտանգը դա էր, դրանից հետո սկսվեց, մերձբալթյան հանրապետությունները դրանից հետո անկախացան։ Հիմա ինքն ասում է՝ փորձում էին այնպես անել, որ չանկախանանք, բայց փաստացի անկախացել ենք։ Ուրիշ հարց է, որ հետո Հայաստանի ղեկավարները դե ֆակտո այդ անկախությունը վարի են տվել, մսխել են։ Ինքը՝ Նիկոլ Փաշինանն էլ հիմա Ռուսաստանից ամենակախված վիճակում գտնվող Հայաստանի ղեկավարն է։ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Քոչարյանի ժամանակ Հայաստանն այսքան կախված չէր Ռուսաստանից, ինչքան հիմա, ի՞նչ անկախության մասին է խոսում։ Անկախություն բառն օգտագործում է, եւ բոլորն ընդունում են, որ դա այդպե՞ս է, ի՞նչն է անկախ, ումի՞ց է անկախ, հիմա էլ Ադրբեջանից է կախված»,- նշեց նա։

Անդրադառնալով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Գագիկ Ավանեսյանն ասաց, որ տպավորություն է, թե ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համատեղ է աշխատում։

«Ես համոզված եմ, որ ընդամենը Նիկոլին հրաման են տվել, ասել են՝ կգնաս այնտեղ կստորագրես։ Սա ռուսական պրոյեկտ է, եւ այնպես չէ, որ Թրամփն ասաց՝ ես պատասխանատու եմ, ԱՄՆ-ն որպես պետություն դրա երաշխավորն է։ Այդպիսի բան չկա, պայմանագրի մեջ ոչ մի բան չկա Ամերիկա պետության մասնակցության մասին։ Կարող է Ադրբեջանի մի ընկերություն գնա ԱՄՆ-ում հիմնարկ բացի, դրան էլ տան ասեն, դե գնա այդ գործն արա։ Եթե հիմնարկն այնտեղ է գրանցված, ասելու են՝ ամերիկյան հիմնարկ է, բայց ովքեր են դրա շահառուները, մենք տեղյակ չենք։ Նիկոլն այս ամենը անում է ժողովրդից թաքուն, մարդկանց փաստի առաջ դնելով։ Սա է, որ մտահոգիչ է, հերթով մեր շահերն ու իրավունքները հանձնելով, տասնյակ հազարներով մարդկանց ճակատագրի հետ խաղալով՝ առաջ են գնում։ Եվ մեր ազգը ոնց որ թե սա ավելի հեշտ է մարսում, վտանգը ես միայն դրա մեջ եմ տեսնում, որ ազգի դիմադրողականությունը լրիվ ընկած է»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախցին, որ երկար ժամանակ բողոքում էր առողջական վիճակից, մահացել է բանտում

Օգոստոսի 28-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկում մահացել է իմ պաշտպանյալը՝ Արցախից բռնի տեղահանված Արտաշես Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. Հարգելի գլխավոր դատախազ, Հարգելի մարդու իրավունքների պաշտպան, ցավով հայտնում եմ, որ 2025 թվականի օգոստոսի 28-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկում մահացել է իմ պաշտպանյալը՝ Արցախից բռնի տեղահանված Արտաշես Վարդանյանը։

Արտաշես Վարդանյանը երկար ժամանակ բողոքում էր իր առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն, ցավոք սրտի, այդ բողոքները համապատասխան կերպով չէին արձագանքվում։ Չնայած բազմաթիվ բողոքներին, նրան չէին տեղափոխում հիվանդանոց կամ բժշկական մասնագիտացված հաստատություն՝ պատշաճ բժշկական օգնություն ստանալու նպատակով։ Բողոքների անտեսումը և համապատասխան արձագանքի բացակայությունը, ըստ ամենայնի, հանգեցրել են այն ողբերգական արդյունքին, որի մասին ստիպված եմ այսօր տեղեկացնել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝

Խնդրում եմ Ձեր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝

*Ուղղակի և լիարժեք քննություն անցկացնելու Արտաշես Վարդանյանի մահվան պատճառների վերաբերյալ,

* Պարզելու, թե արդյոք քրեակատարողական հիմնարկի պատասխանատու աշխատակիցների կողմից եղել են անգործության դեպքեր, անփութություն կամ իրավական պարտականությունների չկատարում,

* Եվ ամենակարևորը՝ տալ իրավական հստակ գնահատական նրանց գործողություններին կամ անգործությանը։

Կարծում եմ, որ այս դեպքի մանրամասն ուսումնասիրությունը և պատշաճ իրավական արձագանքը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն արդարության վերականգնման, այլև նմանատիպ դեպքերը կանխելու տեսանկյունից»,- գրել է նա:

Իրանը ընդդեմ Թուրքիայի․ “Զանգեզուրի միջանցքում” Հայաստանը չկա

Մինչև Հայաստանի կառավարությունը հրապարակել է ԱՄՆ-ի հետ “Խաղաղության խաչմերուկի” մասին հռչակագիրը, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հարցը լուծվում էր “մեզ հետ համաձայնեցված”, իսկ Իրանի խորհրդարանը “”Զանգեզուրի միջանցքը” հայտարարել է սպառնալիք Իրանի անվտանդությանը։ Ոչ Անկարան, որ Իրանը “չեն տեսնում” Հայաստանը։

«Զանգեզուրի միջանցքի» հռչակումը նշանակում է ադրբեջանական կողմի հիմնական պահանջների հիմնարար ճանաչում»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Իրադարձությունների առաջին օրվանից, այն պահից, երբ ամերիկացիները ժամանեցին և սկսեցին խոսել մեր ադրբեջանցի եղբայրների հետ, այս հարցը լուծվում էր մեզ հետ համաձայնեցված», – ընդգծեց թուրք նախարարը։

Ֆիդանը նշեց, որ «Զանգեզուրի միջանցքի հռչակումից հետո կոնկրետ ձևաչափը դեռևս որոշված ​​չէ. սա ընդունվում է որպես հայեցակարգ, որը կողմերը կքննարկեն միմյանց միջև բանակցությունների ընթացքում»։

«Ճանաչված սահմանները փոխելու, պարտադրված միջանցքներ ստեղծելու կամ Զանգեզուրի միջանցքի նման նախագծեր իրականացնելու ցանկացած գործողություն անհամատեղելի կլինի տարածաշրջանի երկրների շահերի հետ և կդառնա կոլեկտիվ անվտանգության ուղիղ սպառնալիք», – ասվում է Իրանի խորհրդարանի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է.

«Իսլամական Խորհրդարանական ժողովը (Խորհրդարանը) ընդգծում է Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը երկրի համար։ Այս տարածաշրջանը ոչ միայն աշխարհագրական սահման է, այլև Իրանի անվտանգության շրջագծի, ռազմավարական խորության և քաղաքակրթական ոլորտի մի մասն է։ Այն դարեր շարունակ ամուր պատմական, մշակութային և ռազմաքաղաքական կապեր է ունեցել Իրանի հետ և մինչ օրս կենսական դեր է խաղում տարածքային ամբողջականության ապահովման և ազգային անվտանգության ապահովման գործում։

Ճանաչված սահմանները փոխելու, պարտադրված միջանցքներ ստեղծելու կամ Զանգեզուրի միջանցքի նման նախագծեր իրականացնելու ցանկացած գործողություն հակասում է տարածաշրջանի պետությունների շահերին և ուղիղ սպառնալիք է ներկայացնում կոլեկտիվ անվտանգության համար։

Իրանի Իսլամական Հանրապետությունը իրավունք է վերապահում օգտագործել բոլոր քաղաքական, իրավական և օրինական միջոցները՝ վճռականորեն պաշտպանվելու համար Իրանի վրա հարձակման դեպքում։

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը՝ համագործակցելով բոլոր տարածաշրջանային կողմերի հետ։ Իրանի ժողովրդի ներկայացուցիչները կարձագանքեն ցանկացած սպառնալիքի»։

Սամվել Կարապետյանի շարժումը արցախցիներին արժանապատիվ պայմաններով ապահովելը առաջնահերթություն է համարում

Տաշիրի ղեկավար Սամվել Կարապետյանի թիմի համար առաջնահերթություն կլինի արցախցիներին արժանապատիվ կենսապայմաններով ապահովելը։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Առաջնահերթությունը պետք է լինի արցախցիներին արժանապատիվ կենսապայմաններով ապահովելը, որպեսզի նրանք խնդիրներ չունենան ինտեգրման հետ, ունենան աշխատանք և բնակարան։ Մնացած բոլոր խնդիրները աստիճանաբար կլուծվեն», – ասել է նա։

«Մենք չենք սկսել Արցախյան պատերազմը, մեզ ստիպեցին մասնակցել այս պատերազմին, արցախցիները պաշտպանում էին իրենց։ Խաղաղությունը միշտ էլ առաջնահերթություն է եղել հայ ժողովրդի համար, մնում է տեսնել՝ սա իրական խաղաղություն է, թե ոչ։ Մեր աշխատանքային խումբը կուսումնասիրի բոլոր թակարդները, որից հետո կկիսվենք հարցի վերաբերյալ մեր տեսլականով», – ասել է Կարապետյանը։

Նոր քաղաքական ուժը կստեղծվի մինչև այս տարվա վերջ, և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը կդառնա դրա գաղափարական առաջնորդը։ Այս մասին հայտարարել է Երևանում ներկայացված «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Ուկրաինայի «բարեկամ» Թուրքիան ազդարարել է Ռուսաստանի «հիանալի» պայմանները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը նախկինում միջնորդ էր Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում, հայտարարել է Ռուսաստանի կողմից առաջարկված փոխզիջման մասին, որը ենթադրաբար առաջարկվել է Ուկրաինային պատկանող տարածքների բաժանման վերաբերյալ՝ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը դադարեցնելու համար: Մոսկվան համաձայն է կանգ առնել Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ներյկայիս առաջնագծում, եթե ստանա Դոնբասի այն մասը, որը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ, ասել է Ֆիդանը թուրքական «Հաբերլեր» հրատարակության կողմից օգոստոսի 29-ի գիշերը հրապարակված հարցազրույցում։

«Ներկայումս նախնական համաձայնություն կա Դոնեցկի (Դոնեցկի մարզ) մնացած 25-30 տոկոսը նրանց (Ռուսաստանին – խմբ.) փոխանցելու և Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի շփման գծերում կանգ առնելու վերաբերյալ», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունը պահանջել էր, որ Կիևը փոխանցի Ուկրաինայի բոլոր չորս մարզերի տարածքները իրենց վարչական սահմաններում, հավելել է Ֆիդանը: Նա կարծում է, որ եթե Կրեմլը համաձայնի «երաշխավորել սա անվտանգության մեխանիզմով», Մոսկվայի կողմից նման զիջումները «ստեղծում են իսկապես հիանալի հիմք շրջանակային համաձայնագրի տեսքով»։

Խնդիրները սկսվում են հավաստագիրը ստանալուց հետո․ ո՞նց տուն գտնենք

Վերջին ժամանակաշրջանում արցախցիներից շատերն են դիմում բնակապահովման ծրագրից օգտվելու համար։  Սակայն հավաստագիր ստանալով ու շահառու դառնալով՝ դեռևս չի նշանակում, որ կարող են հեշտությամբ բնակարան ձեռք բերել։ Հիմնական դժվարություններն սկսվում են հավաստագիր ստանալուց հետո, երբ մարդիկ ընկնում են տան փնտրտուքների մեջ։

Հատկացված հավաստագրով ոչ բոլորն են կարողանում համապատասխան տուն գտնել, քանի որ բնակարանների թանկացումն արդեն ակնհայտ է, իսկ շատշատերը բանկերից օգտվել չեն կարող՝ առանձնապես 60-ն անց անձինք։

Ընտանիքը, որի հետ զրույց ունեցանք, երկու հոգուց է բաղկացած։ Տղամարդը՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկսպայի հայր է։ Նա 92 տարեկան է, դուստրը՝ 62։ Բնակվում են Մասիսի գյուղերից մեկում։

Հավաստագիրն ստացել են մոտ 3 ամիս առաջ ու այդ օրվանից հարմար տուն են փնտրում։ Վարկային միջոցներից չեն կարող օգտվել, որովհետև համապատասխան տարիքում չեն և ոչ մի տեղ գրանցված աշխատող չեն։

Հայրը վրդովված պատմում է

-Հայաստանի տարբեր բնակավայրերում տուն ենք փնտրում, իհարկե, այն տեղերում, որտեղ մեկ շնչին տրամադրվում է 4 մլն դրամ գումար։ Տներ ենք նայել Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում ու հարակից գյուղերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Արմավիրի մարզի մի քանի գյուղերում։ Ոչ մի տեղ չկարողացանք նորմալ պայմաններով տուն գտնել։ Այդ գումարով (8 մլն) հիմնականում քարուքանդ բնակարաններ են առաջարկվում, որտեղ հնարավոր չէ բնակվել առանց վերանորոգման, կահավորման։ Մտադիր ենք օրերս տուն նայել նաև Արարատ քաղաքում․ գո՞ւցե կարողանանք գտնել, թեև հույս չունենք։

Լավ կլիներ, որ արցախցիների բնակապահովման ծրագրի շրջանակներում ստեղծվի ինչ-որ մի կազմակերպություն, իր ձեռքը վերցնի գործընթացն ու օգնի բոլոր արցախցիներին՝ հեշտ կողմնորոշվելու, համապատասխան տուն գտնելու հարցում։

Տարիքս առած մարդ եմ․ կարող է վաղը չլինեմ։ Ի՞նչ պետք է անի իմ դուստրն այս հավաստագրով։ Պարզապես նա կմնա դրսում։ Ստեփանակերտում մենք երկու հարկանի առանձնատուն ենք թողել՝ տնամերձ հողամասով։ Չեմ հավատում, որ ես կտեսնեմ Արցախը, բայց հույսս չեմ կորցնում, որ այն կհասնի իմ սերունդներին։ Այնտեղ եմ թողել որդուս, կնոջս, նախնիներիս գերեզմանները։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Փաշինյանը հիստերիայի մեջ է. ո՞ւմ է նա խոստացել Հայաստանի էլեկտրացանցերը

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է կատարման։ Հիշեցնենք, որ այն վերաբերում է Սամվել Կարապետյանին «Հայկական էլեկտրական ցանցեր»-ին սեփականության իրավունքից զրկելու Հայաստանի կառավարության փորձերին։ Մոտ երկու ամիս բանտարկված Կարապետյանը հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան և ստացել է ձեռնարկության «ազգայնացումն» արգելող որոշում։

Երբ Փաշինյանին խնդրել են մեկնաբանել դա, նա հիստերիա մեջ է ընկել։

«Ո՞վ է արտահայտել (նման կարծիք)։ Թող արտահայտողը դիմում  գրի և հեռանա։ Իմ կողմից նման դիրքորոշում բացարձակապես չի կարող լինել։ Կառավարությունը ես եմ։ Ոչ ոք չի կարող ունենալ դիրքորոշում, որը հակասում է իմ դիրքորոշումին։ Եթե կառավարությունում կան մարդիկ, որոնց դիրքորոշումը հակասում է իմ դիրքորոշումին, թող դիմում գրեն և հեռանան հենց հիմա։ Հակառակ դեպքում ես ինքս կազատեմ նրանց աշխատանքից», – ասել է նա կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Փաշինյանը պնդում է, որ կառավարությունը հաղթել է արբիտրաժը «Հայկական էլեկտրական ցանցերի» շուրջ վեճում, չնայած Ստոկհոլմի դատարանի որոշումը չի փոխվել։

Ի՞նչն է առաջացրել նման «զայրույթ»։ Արդյո՞ք Էլեկտրական ցանցերը Կարապենյանից խլելը կենաց-մահու նշանակություն ունի Փաշինյանի համար՝ որպես նրա քաղաքական գործարքի մաս։ Ու՞մ է Փաշինյանը մտադիր փոխանցել կամ վաճառել ՀԷՑ-ը, և ի՞նչ կապ ունի դրա հետ «խաղաղության խաչմերուկը» և Բաքվի ու Անկարայի հետ հաշտեցումը։ Հիշեցնենք, որ երբ սկսվեց ՀԷՑ-ի շուրջ  պատմությունը, խոսվում էր ինչ-որ թուրքական կազմակերպության մասին, որին պետք է փոխանցվեր ՀԷՑ-ը որպես «վստահության և բարեկամության նշան»։

Սակայն ՀԷՑ-ի հետ կապված սկանդալը ձգձգվեց. Սամվել Կարապետյանը, որը ձերբակալության պահին ասել էր, որ «թաած ունի Էլեկտրական ցանցերի վրա», որոշել է կամավոր չհրաժարվել իր սեփականության իրավունքներից, նույնիսկ վաճառքից։

«ՀԷՑ»-ի ազգայնացման մասին խոսք չկա։ Այս մասին օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԷՑ-ի նախկին պաշտոնակատար տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Նա հիշեցրել է, որ, ընդհակառակը, քննարկվում է սեփականատիրոջը ծախսերի փոխհատուցման հարցը՝ գումարած 15 տոկոս։ «Սա ցույց է տալիս, որ կառավարությունը գնում է ՀԷՑ-ը։ Ազգայնացման մասին խոսք չկա։ Ուղղակի փորձում է այս տեսքով իրավիճակը իր ընտրողներին կերակրելու։ Մենք նույնիսկ ազգայնացման մասին օրենք չունենք և չենք կարող ունենալ, նման օրենք ընդունած երկրները ներդրումների հետ կապված խնդիրներ են ունեցել», – նշել է Ղազինյանը։

Այսպիսով, Փաշինյանը չի կարողանում ՀԷՑ-ը խլել Կարապյանից, դրանով իսկ կասկածի տակ դնելով իր «բանակցային» կարողությունը Ալիևի և Էրդողանի հետ գործարքում։ Ահա թե ինչն է առաջացրել հիստերիան։

Ցեղասպանության «ճանաչումը». Պայքար Երուսաղեմի հայկական թաղամասի համար

«Մենք պետք է հասկանանք, թե արդյոք ցանկանում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը դառնա աշխարհաքաղաքական գործարքի առարկա նրանց ձեռքում, ովքեր որևէ կապ չունեն մեր իրականության և մեր ժողովրդի շահերի հետ», – նշել է Փաշինյանը: Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը դառնա շփոթության առարկա հարցազրույցում, հավելել է նա։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Իսրայելի օդիժոզ վարչապետ Բենիամին Նեթանյահուն բավականին անպարկեշտ տոնով հայտարարել էր, որ ճանաչում է 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքասթում նրան հարցրել են, թե ինչու իր երկիրը «դեռ չի ճանաչել հայերի, ասորիների և հույների թուրքերի կողմից ցեղասպանությունը»: Նեթանյահուն պատասխանել է. «Ես հենց նոր դա արեցի: Խնդրեմ»:

Դրանով Նեթանյահուն մարտահրավեր է նետում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Թուրքիան հերքում է, որ Օսմանյան կայսրությունը դիտավորյալ ոչնչացրել է հայերին, գրում է գերմանական «Բիլդը»:

1949 թվականին Ստամբուլը առաջին մուսուլմանական երկիրն էր, որը ճանաչեց Իսրայելը որպես պետություն, գրում է թերթը՝ առանց հիշատակելու հրեաների դերը Օսմանյան կայսրության փլուզումից հետո Թուրքիայի պահպանման գործում: Ռուսաստանը և հայտնի հրեաները մրցում են ժամանակակից Թուրքիայի հայր լինելու հարցում, շատ երիտթուրքերի հրեական ծագումը չի վիճարկվում, ինչպես նաև այն փաստը, որ նրանց շնորհիվ կնքվեց Կարսի ռուս-թուրքական պայմանագիրը, որը բաժանեց Հայաստանը։

Թերթը այնուամենայնիվ գրում է, որ Էրդողանը մեղադրում է հրեական պետությանը պաղեստինցիների «ցեղասպանության» մեջ, իսկ Նեթանյահուի հայտարարությունը հակահարված է: Սա Նեթանյահուի հայտարարության ընդհանուր ընկալումն է արևմտյան մամուլում։

Ինչո՞ւ պետք է Նեթանյահուն փչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ, որը բոլոր «գիշատիչներին» ցույց տվեց, թե ինչպես ցեղասպանություն իրականացնել հայերի նկատմամբ, և 100 տարի անց հասնի այն իրավիճակին, երբ Հայաստանը աղաչի բացել Թուրքիայի հետ սահմանը։

Նեթանյահուի ճանաչումը ուղղված չէ Թուրքիային, այլ Հայաստանին՝ հայ հասարակության վերջնական խեղդելուն և նրա բարոյական սպանությանը։

Նեթանյահուն գիտեր, թե ինչպիսին կլինի Փաշինյանի արձագանքը, նա գիտեր, որ նա կրկին կհայտարարի Ցեղասպանության ճանաչման անիմաստության մասին, որ Հայաստանը որևէ պահանջ չունի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որոնք իրականացրել են ցեղասպանությունը։ Ընդհակառակը, Հայաստանի կառավարությունը Բաքվի և Անկարայի սահմանները բացելու խոստումները մեծ նվաճում է անվանում։

Իսրայելն ու Թուրքիան միասին խեղդում են Հայաստանին, փորձելով «ազատագրել» Երուսաղեմը, որը 400 տարի Օսմանյան կայսրության մաս էր կազմում, իսկ հիմա Իսրայելը ցանկանում է այն դարձնել իրենը, բայց հայերը կրկին խանգարում են։

Պատահական չէ, որ այս օրերին կրկին հայտնվել է տեղեկատվություն Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի կողմից երկրորդ անգամ ստորագրված գործարքի մասին՝ Հայկական թաղամասի մի մասը՝ «Կովերու պարտեզը», իսրայելական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին։ Երուսաղեմի հայ համայնքը վրդովված է, բայց Հայաստանի կառավարությունը, Հայ Առաքելական եկեղեցու սեփականության իրավունքները պաշտպանելու փոխարեն, վարկաբեկող արշավ է վարում Գարեգին Բ կաթողիկոսի դեմ։