Հեղինակ՝ naira
Սա էլ նոր ձև՞ է․ բա ո՞ւր են Արցախից եկած հայերը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը տարօրինակ տեղեկություն է տարածել․
Բելգիայի Թագուհի Մաթիլդան Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի ուղեկցությամբ այցելել է «Առաքելություն Հայաստան Սոցիալական Ծառայություններ» կենտրոն։
Կենտրոնում թագուհին հանդիպել է տարբեր ազգերի ներկայացուցիչ փախստականների հետ, ծանոթացել մատուցվող ծառայություններին, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:
Այցի ընթացքում քննարկվել են նաև փախստականների ինտեգրմանն ուղղված հարցերը։
Հայաստանի հանրապետությունում առնվազն 120 հազ․ ներքին տեղահանված հայ կա Արցախից, որոնց ՀՀ Կառավարությունը ոչ մի իրավական կարգավիճակ չի տալիս՝ ոչ փախստականի, որ ներքին տեղահանված անձանց։
«Առաքելություն Հայաստան Սոցիալական Ծառայություններ» կենտրոնը օտարազգի փախստականներին է օժանդակում։ Իսկ 2020-2023 թթ․ պատերազմից հետո ՀՀ Կառավարությունն այդպես էլ չի ստեղծել Արցախից տեղահանված հայերի համար միասնական մարմին, որը կկարգավորեր արցախցիների հետ կապված հարցերը։
Բելգիայի թագուհին հավանաբար շատ է զարմացել․ բա ո՞ւր են Արցախից տեղահանվածները, գուցե, արդեն ապահովված են տներով, աշխատանքով, կամ դավադրաբար գերադասել են Ռուսաստան գնալ։
Չկա Արցախից ցեղասպանությունից փրկված հայեր, կան տարբեր ազգերի փախստականներ, որոնց այսուհետ ցույց են տալու արտասահմանյան բարձրաստիճան հյուրերին։
Եթե ԵԱՀԿ-ն այսպես խաբում է Մինսկի խմբի հարցով, նշանակում է՝ հարցը շատ լուրջ է
«Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը փաստ է, հայրենազուրկ են 150 հազար մարդիկ։ Եվ այս պայմաններում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունները բացասական եմ գնահատում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի՝ Մինսկի խումբը լուծարելու հայտարարությանը եւ արցախցիների իրավունքների հարցն անտեսելուն։
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ չի կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը հեշտությամբ են լուծարում, կան դիվանագիտական թիկունքային որոշումներ այս հարցի շուրջ։ «Առհասարակա ԵԱՀԿ պաշտոնյաներն ունեն ստանդարտ, պարտավոր են իրազեկել հանրությանը կարեւոր հարցերի շուրջ, ԵԱՀԿ ընդունած տարբեր փաստաթղթերում եւ բանաձեւերում այդ պարտավորությունն արձանագրված է։ Երբ այդպես ակնհայտ խախտում ու շրջանցում են այդ պարտավորությունները, նշանակում է, որ հարցը լուրջ է»,- նշեց Ղուկասյանը։
Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ այսօրվա իրավիճակում ակնհայտ է, որ Արցախի հարցը ԱՄՆ, Ֆրանսիայի ու Եվրամիության ձեռքում է։ «Ինչպես իրենք կորոշեն այդ հարցը առաջ տանել, այդպես էլ կլինի։ Եթե որոշեն ճնշել Ադրբեջանին ու պահանջել ընդունել այն, ինչը Մինսկի խումբը մշակել էր տարիների ընթացքում, լուծումն այդպես կլինի, եթե կորոշեն այլ կերպ վարվել, կարծես թե այդ հարցում ազատություն ունեն, որովհետեւ հանրային ճնշումներ չկան։ Այդ դեպքում, իհարկե, կարող է պատմության մեջ գրանցվել ԵԱՀԿ-ի խոշոր անկումներից մեկը, երբ ինքն է գործիք դառնում։
Բայց մենք չպետք է մոռանանք, որ ԵԱՀԿ-ն 57 անդամ պետություն ունի, այդ թվում՝ ՌԴ-ն է։ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետեւանքով կոպիտ խախտել է ԵԱՀԿ հիմնադիր փաստաթուղթը՝ Հելսինկյան ավարտական ակտը։ Ադրբեջանը եւս խախտել է Հելսինկյան ակտը՝ Արցախում էթնիկ զտում անցկացնելով։ Կան Հելսինկյան ավարտական ակտը խախտող եւ դրան աջակից պետություններ, այդ թվում՝ Հայաստանի իշխանություններն աջակցում են այդ խախտումներին։ Եվ ԵԱՀԿ-ն դրա պատճառով գտնվում է խորը ճգնաժամի մեջ, որովհետեւ հավանաբար Արեւմուտքին այդքան էլ ձեռնտու չէ այդ կազմակերպությունը լուծարելու որոշումը։ Այսինքն՝ քաղաքական լուրջ խնդիրներ կան, որոնք հրապարակային չեն քննարկվում։ Բայց այդ խնդիրները կան՝ ի՞նչ անել ԵԱՀԿ-ի հետ՝ լուծարե՞լ, ինչպես Մինսկի խումբը, թե՞ փորձել պահպանել, բայց ի՞նչ անել Հելսինկյան ավարտական ակտը խախտող պետությունների՝ Ադրբջանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ մյուսների հետ»,- ընդգծեց Անդրիաս Ղուկասյանը։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե արցախցիները պետք է ինտեգրվեն եւ իրենց կյանքը շարունակեն Հայաստանում, Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Դա Ադրբեջանի թեզն է։ Հայաստանի իշխանությունները կրկնում են Ադրբեջանի բոլոր նարատիվները, դրանք տարածում են մեր հնարության մեջ։ Նրանք այսօր հանդիսանում են Իլհամ Ալիեւի քարոզչական ներկայացուցիչները Հայաստանում»։
Ռոզա Հովհաննիսյան
Սերիական մարդասպան. Հայաստանը վտանգավոր է դառնում
Shamshyan.com կայքի փոխանցմամբ՝ պարզվում է, Արամուսում ամուսնական զույգի սպանած տղամարդը որսորդական հրացանով Զովաշենում ևս երկու մարդու է սպանել։
Կայքի տվյալներով՝ տղամարդը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտերով անցնող ճանապարհին կրակոցներով սպանել է Զովունիում գրանցված 46-ամյա Վահե Մարտիրոսյանին և Երևանում գրանցված 44-ամյա Մարինե Հայրապետյանին։ Զոհերը մահացել են դեպքի վայրում։
Makaryan news-ի փոխանցմամբ՝ Արամուսում գազարի դաշտում զույգին կրակելուց հետո նա մեքենայով գնացել է Զովաշեն գյուղ, որտեղ տաղավարի մոտ կայանված Audi է տեսել, որի ներսում կին և տղամարդ են եղել։
Կասկածվում է, որ հրաձիգը պահանջել է մեքենայի բանալիները, սակայն տղամարդը հրաժարվել է։ Հրաձիգը կրակել է նրանց վրա, ապա մեքենայով փախել։
Հանցագործը հետագայում հայտնաբերվել է նույն Audi-ի մեջ՝ զինված։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ հարազատները դեպքի մասին իմացել են միայն մեկ օր անց, երբ զույգին որոնելիս նրանց մարմինները հայտնաբերվել են տաղավարում։
Հոկտեմբերի 12-ին ոստիկանները հայտնաբերել և վնասազերծել են Կոտայքի մարզի Արամուս գյուղում ամուսնական զույգի սպանության մեջ կասկածվողին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կասկածյալը այդ առավոտյան վիճաբանել է հարևանների հետ։ Այնուհետև նա իմացել է, որ զույգը դուրս է եկել տնից և գնացել Արամուս գյուղի դաշտում գազար հավաքելու։ Զինված հրազենով՝ նա մոտեցել է նրանց և կատարել իր կեղտոտ արարքը, նախքան փախչելը։
Արարատ Միրզոյան. Հույս ունենք լավ լուրեր ստանալ գերիների հարցով, որը քննարկվել է Եգիպտոսում
Հայ գերիների հարցը քննարկվել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Եգիպտոսում կայացած խաղաղության գագաթնաժողովում, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ մամուլի ասուլիսում։
«Չնայած մի շարք հիմնական հարցերի շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը, մնում են այնպիսիք, որոնք դեռևս պահանջում են հետագա լուծում և ջանքեր։ Այս պահին դրանք, ըստ էության, չլուծված են։ Դրանցից առաջինը Բաքվում պահվող գերիների ազատ արձակումն է։ Մենք ամեն օր աշխատում ենք այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ… Բայց մենք աշխատում ենք», – ասել է Միրզոյանը։
Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում այս հարցի վերաբերյալ լավ լուրեր կլինեն։ Հետևաբար, իշխանությունները շարունակում են իրենց ջանքերը։
«Հենց երեկ՝ Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովում, մենք կրկին քննարկեցինք այս հարցը մեր ադրբեջանցի գործընկերների հետ… Այսպիսով, հուսանք, որ մեր ջանքերը շուտով հաջողությամբ կպսակվեն», – ասաց Հայաստանի արտգործնախարարը։
Նա նաև կարևոր է համարում երրորդ երկրների մասնակցությունը գերիների մասին տեղեկատվության փոխանցմանը, հատկապես հաշվի առնելով, որ Կարմիր Խաչը դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում։ Հարցը մնում է բաց, և այս բացը, ըստ նախարարի, պետք է ինչ-որ կերպ լրացվի։ Սակայն հիմնական ուղին Ադրբեջանի հետ անմիջական շփումն է։
Միրզոյան․ մենք լրջագույն ջանքեր ենք գործադրում, որ արցախցիները ապրեն Հայաստանում
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենն այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց, որ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին։
«Մենք հույս ունենք, որ այս ամբողջ գործընթացը կփակվի դեկտեմբերից ոչ ուշ»,- ասաց նա։
Հարցին՝ Մինսկի խմբի լուծարման դեպքում ինչպե՞ս է ԵԱՀԿ-ն պատկերացնում Արցախի խնդրի կարգավորումը, մասնավորապես, արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնաու եւ իրենց խախտված իրավունքները վերականգնելու հարցերի լուծումը, Էլինա Վալտոնենը նման պատասխան տվեց․ «Մինսկի կառույցները կփակվեն ոչ ավելի ուշ, քան դեկտեմբերի 1-ը։ Եվ մենք բոլոր կետերը դիտարկում ենք այս հարցի շուրջ, իսկապես խորքային քննարկում ունեցանք պարոն նախարարի հետ, եւ ԵԱՀԿ-ն պատրաստ է սատարելու խաղաղության եւ կայունությանը Հայաստանում եւ տարածաշրջանում»։
Նա նշեց, որ հետագայում էլ կհամագործակցեն Հայաստանի հետ տնտեսական, շրջակա միջավայրի եւ կլիմայի ոլորտներում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկնեց ՀՀ իշխանության թեզը, թե արցախցիները պետք է մնան ու ինտեգրվեն Հայաստանում։ «Կուզեմ կրկին հիշեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն այս հարցում, մենք լրջագույն ջանքեր ենք գործադրում այն ուղղությամբ, որ տեղահանված մեր հայրենակիցները կարողանան ամբողջապես ինտեգրվել եւ իրենց կյանքը վերսկսեն, շարունակեն Հայաստանու ու ինտեգրվեն Հայաստանի հասարակությանը»,- նշեց Միրզոյանը։
Բրիտանիան վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն
Մեծ Բրիտանիան չեղարկում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն, հայտարարել է պետնախարար Սթիվեն Դաութին:
Նրա հայտարարության մեջ նշված է, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը, խաղաղությանն ուղղված շարունակական ջանքերին աջակցելու համար Բրիտանիան որոշել է Հայաստանի և Ադրբեջանի հետ բարձրացնել իր երկկողմ հարաբերությունները՝ դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության։ Ըստ Լոնդոնի՝ այս որոշմամբ Միացյալ Թագավորությունը նաև աջակցում է երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմանը «հիբրիդային սպառնալիքներից»։
Դաութին շեշտել է, կարծում ենք՝ 1992 թվականի ԵԱՀԿ զենքի արգելքն այլևս արդիական չէ:
Հայաստան և Ադրբեջան արտահանման և առևտրի լիցենզիաների հայտերը, սակայն, կշարունակեն գնահատվել անհատական հետազոտության հիման վրա՝ Մեծ Բրիտանիայի ռազմավարական արտահանման լիցենզավորման չափանիշներին համապատասխան:
«Մենք ուշադիր կհետևենք տարածաշրջանի և ներպետական անվտանգության իրավիճակին երկու երկրներում», – շեշտել է պետնախարարը՝ հույս հայտնելով, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններով իսկապես սկիզբ է դրվում Հարավային Կովկասում խաղաղությանը:
Միացյալ Թագավորությունը պատրաստ է աշխատել երկու երկրների, ԱՄՆ-ի, Եվրամիության և այլ գործընկերների հետ՝ նպաստավոր և պրակտիկ դերակատարություն ունենալու համար այս փոփոխություններում և տարածաշրջանի անվտանգության ու կայունության ապահովման գործում։
Սթիվեն Դաութիի գլխավորությած պատվիրակությունը օգոստոսին Հայաստանում էր: Կողմերը համաձայնել էին բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի:
Ինչո՞ւ Թրամփը չի պահանջում հայ պատանդների ազատ արձակումը, և ի՞նչ է անում Փաշինյանը
Երեկ ամբողջ աշխարհը դիտում էր, թե ինչպես Համասը վերադարձրեց 20 կենդանի իսրայելցի պատանդների, ինչը Դոնալդ Թրամփը հիմնականում վերագրում է իրեն և Իսրայելի ուժին։
Թրամփը Նիկոլ Փաշինյանին և Ալիևին հրավիրեց Գազայի խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությանը՝ ընթացքում բազմիցս կրկնելով, որ իրեն հաջողվել է մեկ ժամում վերջ դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև 31-ամյա պատերազմին։
Այդուհանդերձ, պատերազմը չի կարող ավարտվել առանց գերիների և պատանդների վերադարձի, իսկ ներկայումս Բաքվում պաշտոնապես կա 23 գերի, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը։ Եգիպտոսում իրավիճակը, կարծես, նպաստավոր էր Թրամփի կողմից Ալիևին գերիներին ազատ արձակելու կոչ անելու համար։ Սակայն նման կոչ հրապարակայնորեն չի արվել։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ Թրամփը կոչ է արել Ալիևին ազատ արձակել պատանդներին։ Ինքը՝ Փաշինյանը, ոչինչ չասաց այդ մասին, բայց հայտարարեց, որ անում է ամեն ինչ՝ գերիների վերադարձն ապահովելու համար։
Սեպտեմբերին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը մեկնեց Բաքու, որից հետո գերիների վերադարձի վերաբերյալ որևէ հայտարարություն չի եղել։
Ամերիկացի գործարար և գիտնական Նուբար Աֆեյանը հույս ունի, որ Ադրբեջանից հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները հաջող կլինեն։ Բաքվում բանտարկված և «Ավրորա» մրցանակի համահիմնադիր, Ադրբեջանում գերիների նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մտերիմ ընկերը և գործընկերը լրագրողներին ասել է, որ հարցը պետք է հնարավորինս մեծ միջազգային ուշադրության արժանանա։
Աֆեյանն ասում է, որ անում է ամեն ինչ, որպեսզի այլ երկրների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը ուշադրություն դարձնեն այս հարցին։ Գործարարը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները իսկապես փորձում են լուծել խնդիրը։
Նա մեծ հույսեր է կապում Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի հետ՝ հավատալով, որ դա կարող է նպաստել գերիների վերադարձին։
Աֆեյանի հայտարարությունը նշանակում է, որ Բաքվում գտնվող գերիները կմնան «խաղաղության գործընթացի» պատանդները, որն, ի վերջո, կարող է հանգեցնել Հայաստանի «լուծարման»՝ Երրորդ Հանրապետությունից հրաժարվելու միջոցով։
Ո՞վ ում կզրկի Հայաստանի ընտրություններին մասնակցելուց. թարս «մոլդովական սցենա՞ր»
Ընտրական հանելուկը սկսում է հավաքվել Հայաստանում։ Հիմնականում ուշադրությունը կենտրոնանանում է դաշինքների, հայտարարությունների և կանխատեսումների վրա՝ ով ում հետ կմասնակցի ընտրություններին, ովքեր են վարչապետի թեկնածուները և այլ մանրամասներ։ Սակայն ընտրությունների արդյունքը կորոշվի արտաքին քաղաքական միջավայրով, որը զգալիորեն փոխվել է 2021 թվականից ի վեր և կարող է չար կտակ խաղալ գործող իշխանությունների հետ։ Նիկոլ Փաշինյանը, որը հինգ տարի ձևացրել էր, թե «անջատվում է» Ռուսաստանից, հաճոյանալով ռուս-թուրքական ծրագրերին և թեքվելով դեպի ժողովրդավարական Եվրոպա, հանկարծ հայտնվում է Թրամփի, Պուտինի և Էրդողանի ընկերակցության մեջ, որտեղ նրան հավասարի պես չեն վերաբերվում։ Փաշինյանի հեղափախական-ժողովրդավարական կերպարը դարձել է բեռ, և այս ֆոնի վրա Հայաստանում սկսել են ազդեցություն ձերք բերել լիբերալ արժեքներից զերծ առաջնորդներ։
Ռոբերտ Քոչարյանը կատարեց առաջին “խաղադրույքը”՝ հայտարարելով, որ խորհրդարան կմտնեն երեք ուժ՝ Փաշինյանը, ինքը և Սամվել Կարապետյանը։ Ավելին, մամուլի ասուլիսի ժամանակ նա արեց երեք կարևոր հայտարարություն. Նիկոլ Փաշինյանը կստանա ամենաշատ ձայները, բայց Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը կմիավորվեն և կդառնան մեծամասնություն. Ղարաբաղի հարցը փակ է, Թրամփի ճանապարհը լավն է, բայց այն պետք է բանակցվի նաև Ռուսաստանի և Իրանի հետ։
Սամվել Կարապետյանի շարժումը առաջ քաշեց նորար տնտեսության ծրագիր՝ հայտարարելով, որ ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ մեկտեղ պետք է գտնել նաև այլ դաշնակիցներ, ինչը հստակ հղում է Թրամփի Ամերիկային։ Պատահական չէ, որ աշխարհի ամենաշատ մեջբերվող տնտեսագետներից մեկը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ոչ լիբերալ Տարոն Աջեմօղլուն՝ Թուրքիայում ծնված հայ, որը բնակվում է Միացյալ Նահանգներում, հայտարարել է Կարապետյանների «Իմ ձևով» շարժմանը միանալու մասին։
Ընդհանուր առմամբ, ավանդաբար ռուսամետ հայկական կուսակցությունները այժմ ձգտում են համագործակցել Միացյալ Նահանգների հետ։ Դա ամենահեշտն է Դաշնակցության և նրա դաշնակիցների համար, քանի որ նրանք ունեն երկարատև լոբբիստական ավանդույթներ ԱՄՆ-ում։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, որը հինգ տարի վատնեց «եվրաինտեգրացիայի» և լիբերալ թատերականության վրա, միայն հիմա է փորձում ընդհանուր լեզու գտնել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական խմբակցության հետ. նոր դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում ակտիվորեն հանդիպումներ է ունենում կոնգրեսականների հետ, ովքեր վաղուց աշխատել են դաշնակներին հարող ուժերի հետ։
Այսպիսով, պարզ է, որ այսպես կոչված պայքարը կընթանա երկու իրար նման ճամբարների միջև, որոնց միջև Պուտինը և Թրամփը կընտրեն իրենց հայեցողությամբ։ Որոշումը կախված կլինի նրանից, թե ով է լավագույնս համախմբվելու Եվրոպայի դեմ ի հայտ եկող Պուտին-Թրամփ դաշինքի հետ և ով է ավելի «ընդունելի», ոչ լիբերալ, մի քիչ ազգայնական-քրիստոնեական դեր առաջարկելու Հայաստանի համար։
Քաղաքագետները կարծում են, որ իշխանությունները կարող են օգտագործել իրավական մեխանիզմներ՝ անցանկալի ուժերին ընտրություններին մասնակցելուց հեռացնելու համար: Վաշինգտոնյան համաձայնագրերում նշված «ռևանշիստական ուժերի» դեմ պայքարի մասին կետը կարող է օգտագործվել որպես պաշտոնական պատրվակ: Օրինակ՝ Արմեն Բադալյանը կարծում է, որ իշխանությունները ընտրություններին կթույլատրեն մասնակցել միայն այն քաղաքական ուժերին, որոնք իրենց համար սպառնալիք չեն ներկայացնում կամ կարող են ապահովել սահմանափակ թվով տեղեր՝ հիմնականում արևմտամետ կուսակցություններին:
«Արևմտամետ» տերմինը սակայն ներկայումս չափազանց աղոտ է. եթե խոսքը եվրոպամետ, լիբերալ կուսակցությունների մասին է, որոնք շատ չեն, ապա նրանք շանս չունեն: Իսկ ամերիկամետ պահպանողական կուսակցություններ ընդհանրապես չկան. նրանց ամենամոտը, տարօրինակ կերպով, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է (ՀՀԿ):
Սակայն կուսակցություններին քվեարկությունից մի քանի օր առաջ հեռացնելու «մոլդովական» մեթոդը որոշակի հանգամանքներում կարող է կիրառվել նաև Նիկոլ Փաշինյանի կուսակցության դեմ, որը նույնպես կարող է հեռացվել ընտրապայքարից: Սա քիչ հավանական է թվում, բայց ցանկացածի դեմ կարելի է գտնել կոմպրոմատներ:
Այսօր Էրդողանի մասին խոսելով՝ Թրամփն ասաց, որ նա լեզու է գտնում միայն ուժեղների հետ, և չգիտես ինչու չի կարողանում լեզու գտնել թույլերի հետ։ Եգիպտոսում նա մի քանի անգամ գովաբանեց Ալիևին և անվանեց նրան ուժեղ առաջնորդ, իսկ Փաշինյանին նույնիսկ չմտաբերեց. նա ստիպված էր ինքը ներկայանալ։
Մյուս բոլոր ուժերը ստիպված կլինեն ընտրել, թե նոր պայմաններում որ ճամբարին միանալ, նույնիսկ եթե կազմեն ամենաանհավանական դաշինքները՝ Սուրեն Սուրենյանցը՝ Գագիկ Ծառուկյանի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանը և Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Բաբայանը՝ Արթուր Վանեցյանի հետ, եվրոպամետ լիբերալ կուսակցությունները՝ Նիկոլ Փաշինյանի հետ և այլն: Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը դեռևս որոշում չեն կայացրել։
Միևնույն ժամանակ, իշխանությունները ակտիվորեն բարձրացնում են հավանական առաջնորդների՝ Սամվել Կարապետյանի, Սրբազաններ Միքայելի և Բագրատի վարկանիշը՝ նրանց բանտարկության մեջ պահելով: Հոկտեմբերի 15-ին կկայանա դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի կալանքը քննարկելու համար։ Կարապետյանից փորձում են խլել «Հայկական էլցանցերը» և հնարավոր է՝ այլ գույք: Կարևոր պահին գույքի անօրինական խլումը կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի դեմ փաստարկ և նրա կուսակցությանը ընտրություններից “որակազրկելու” պատճառ։
Այսպիսով, ամեն ինչ կորոշվի ընտրություններից կարճ ժամանակ առաջ։
Պուտինը պնդում է «Զանգեզուրի միջանցքը»
2025 թվականի հոկտեմբերի 13-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցը քննարկելու համար: Այս երկրները տարիներ շարունակ չեն կարողանում համաձայնության գալ Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղու 8 կիլոմետրանոց հատվածի ավարտի շուրջ: Ռուսաստանը և Իրանը արբանյակային չափումներ են անցկացնում Ռեշտ-Աստարա երկաթուղու համար՝ շարունակելով իրականացնել 2023 թվականի համաձայնագիրը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Դա ծիծաղելի է․ եթե Իրանին անհրաժեշտ լիներ Ռուսաստանի հետ Ադրբեջանի միջով անցնող ճանապարհ, այն վաղուց գոյություն կունենար: Իրանն ու Ադրբեջանը հիմա էլ շատ լավ շփվում են հայ-իրանական սահմանի այն կողմի ճանապարհով՝ Իրանի տարածքում։
Ոչ ոքի պետք չէ նաև «Զանգեզուրի միջանցքը», որը Ալիևն անվանում է Միջին միջանցքի «երկրորդ երթուղի»: Այլ կերպ ասած՝ կա առաջին և հիմնակա երթուղի: Թուրքական, եվրոպական և հայկական պնդումները այս միջանցքի՝ որպես «տրանսպորտային հրաշքի» մասին, պարզապես թոզ են և թաքցնում են ոմանց մտադրությունը՝ անեքսիայի ենթարկել Հայաստանը հարավը և այն վերածել զենքի, թմրանյութերի և այլ ապրանքների տարանցման համար մոխրագույն գոտու:
Բաքվում երեկվա հանդիպումը տեղի ունեցավ Պուտինի և Ալիևի միջև «մեծ հաշտեցումից» մի քանի օր անց։ Այս «հաշտեցումը» տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ նույնիսկ եթե «Թրամփի ճանապարհը» կառուցվի, ռուս սահմանապահները կմնան տեղակայված հայ-իրանական սահմանին։
Այս հայտարարությունը չէր կարող արվել առանց Բաքվի, Թեհրանի և Վաշինգտոնի հավանության։ Պուտինը փաստորեն ապահովեց ռուս սահմանապահների ներկայությունը «Թրամփի ճանապարհին»։
Այս ճանապարհը նրա համար չափազանց կարևոր է։ Հակառակ դեպքում Պուտինը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չէր ներառի Ադրբեջանը Նախիջևանի միջոցով Թուրքիայի հետ կապող արտատարածքային միջանցքի մասին 9-րդ կետը։
Այս հարցը չի ներառվել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագրի՝ 2025-ի օգոստոսի 8-ին նախաստորագրված տեքստում, քանի որ այն առաջնահերթություն չէր երկու կողմերի համար էլ։ Սակայն Վաշինգտոնում անսպասելիորեն ընդունվեց առանձին հռչակագիր «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Հավանաբար՝ Պուտինի պահանջով։ ՌԴ ԱԳՆ-ն միանգամից ողջունեց հռչակագիրը։
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9 կետերից Պուտինին մնացել է իրականացնել միայն 9-րդ կետը՝ միջանցքը։ Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո նոյեմբերի 9-ի հայտարարությանը ցանկացած հղում կառաջացնի հարց՝ իսկ որտե՞ղ է Ղարաբաղը և Բերձորի միջանցքը։ Հետևաբար, ավելի հեշտ է «Զանգեզուրի միջանցքը» անվանել «Թրամփի ճանապարհ» և շարունակել վերահսկել հայ-իրանական սահմանը։
Հոկտեմբերի 13-ին, Հայաստանում՝ Պասկևիչի բլրի վրա, նշվեց 1827 թվականի «Երևանի ամրոցի պարսկական լծից ազատագրման տարեդարձը»։
«Այդ օրվանից Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական տիրապետությունից, և, ինչպես նշեց հիշատակի միջոցառման նախաձեռնող, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, 14,400 ընտանիք կարողացավ վերադառնալ իրենց պատմական հայրենիք», – հաղորդում են ռուսական պետական լրատվամիջոցները։
Հոկտեմբերի 13-ին՝ 1921 թվականի Կարսի պայմանագրի օրը, նկարիչ Կարեն Կյուպելյանը Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա անցկացրեց Կարսի անօրինական պայմանագրի դեմ։ Նա իր ակցիան անվանեց մշակութային պերֆոմանս՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները գործում են ռուս-թուրքական պայմանագրի շրջանակներում։
Հիշեցնենք, որ այս պայմանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև, իսկ Նախիջևանը ժամանակավորապես փոխանցվեց Ադրբեջանին՝ որպես թուրքական պրոտեկտորատ։
Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ բոլոր փաստաթղթերին, որոնք հաստատում են իր իշխանությունը Հայաստանում՝ սկսած Իրանի հետ Թուրքմենչայի պայմանագրից, Թուրքիայի հետ Կարսի պայմանագրից և վերջացած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունով։ Այս փաստաթղթերը մնում են ուժի մեջ, և “գետնի վրա” դրանց վավերականությունը պահպանելու համար Պուտինը պնդում է «Զանգեզուրի միջանցքը»՝ Ռուսաստանի ԱԴԾ զորքերի վերահսկողության ներքո։
Հայաստանի կառավարությունն ու ընդդիմությունը չեն վիճարկում Ռուսաստանի այս իրավունքը և խոսում են ինչ-որ Ալմա-Աթայի հռչակագրի մասին։ Բաքուն և Անկարան նույնպես չեն վիճարկում Կարսի պայմանագիրը և նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանի որ այս փաստաթղթերի վերանայումը կարող է հանգեցնել Թուրքիայի և Ադրբեջանի պարզապես փլուզմանը։
Սակայն Հայաստանն ու Ռուսաստանը դա թույլ չեն տա։
Թրամփը Թուրքիային նշանակեց Գազայի նայող և «խաղաղություն բերեց Ադրբեջանին»
ԱՄՆ նախագահի գլոբալ գործընկերության հարցերով հատուկ դեսպանորդ Պաոլո Զամպոլլին նշել է. «Հեգնական է, որ Նոբելը կարողությունը կուտակվել է ադրբեջանական նավթի վրա, սակայն հանձնաժողովը անտեսում է այն մարդուն, ով խաղաղություն է հաստատել Ադրբեջանում»։
«Խաղաղությունն Ադրբեջանում» լեզվի սայթաքում չէ, այլ արձանագևում․ «խաղաղությունը» կապ չունի Հայաստանի հետ, կամ, ավելի ճշգրիտ, այն ձեռք է բերվել Հայաստանի հաշվին։
Փաշինյանն ու Ալիևը Եգիպտոսում բոլորի շուրթերին էին. Թրամփը վերջապես սովորեց արտասանել երկրների անունները և ասաց, որ Փաշինյանն ու Ալիևը անընդհատ գրկախառնվում էին։ Փոքր պատերազմը… որը տևեց 31 տարի, ավարտվեց Թրամփի կողմից մեկ ժամում՝ շնորհիվ «ուժեղ առաջնորդ» Ալիևի։ Թրամփը այդպես էլ չհիշեց «մյուս տղայի» անունը։
ԱՄՆ, Եգիպտոսի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը, Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին ստորագրեցին համաձայնագիր՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ՝ որպես Իսրայելի և Համասի միջև միջնորդներ։
Պարզվեց, որ Թուրքիան գլխավոր «միջնորդն» էր։ Այդպես էլ պետք է լիներ, քանի որ Թուրքիան Համասի գլխավոր հովանավորներից մեկն է՝ Քաթարի հետ միասին։
«Էրդողանն ունի աշխարհի ամենահզոր բանակներից մեկը։ Նա շատ ավելի հզոր է, քան պնդում է։ Նա հաղթել է բազմաթիվ հակամարտություններում, բայց չի ձգտում փառքի, նա պարզապես ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն», – ասաց Թրամփը։
Նա Էրդողանին անվանեց «կոշտ, բայց հավատարիմ ընկեր», որը «միշտ այնտեղ է, երբ նրա կարիքը կա»։
«Երբ ՆԱՏՕ-ն խնդիրներ ունի, նրանք դիմում են ինձ։ Ես խոսում եմ Էրդողանի հետ, և նա երբեք չի հիասթափեցնում ինձ։ Նա հիանալի է։ Շնորհակալություն ձեր բարեկամության համար», – ընդգծեց Թրամփը։
Թուրք պաշտոնյաներից մեկը անմիջապես հայտարարեց, որ Թուրքիան ստանձնում է Գազայի վերակառուցման պատասխանատվությունը։
Թրամփը, որը հենց նոր էր ապահովել իսրայելցի պատանդների վերադարձը, ոչինչ չասաց «լավ տղաներին»՝ Ալիևին և Էրդողանին Բաքվում պահվող հայ գերիների մասին։
Ռուսաստանում նոր օրենքներն արդեն ազդում են հայերի վրա. բեռնատարների վարորդների բողոքը
Այսօր բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց։ Բողոքի ակցիայի մասնակիցը հայտնել է, որ վարորդներից մեկը Ռուսաստանում մնացել է թույլատրված 90 օրից ընդամենը երեք օր ավելի և նրան արգելվել է մուտք գործել երկիր հինգ տարով։
«Մենք խնդրում ենք կառավարությանը ապահովել, որ այս 90 օրերը դառնան 180 օր, ինչպես արվել է Ղազախստանում», – ասել է բողոքի ակցիայի մասնակիցը։
Իր հերթին, բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշել է. «Ես ունեմ ծանոթներ և ընկերներ, որոնց արգելվել է գնալ Ռուսաստան՝ այնտեղ 90 օրից ավելի մնալու համար։ Նրանց նույնիսկ թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան. նրանց արտաքսել են չեզոք գոտուց և ասել են. «Գտեք մեկ այլ վարորդ, նստեցրեք ղեկին և թող ապրանքը ինքը տանի Ռուսաստան»։
«Հայկական Կարիտաս»-ի միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մեկնաբանել է սեպտեմբերի 10-ից ուժի մեջ մտած Ռուսաստանի օրենսդրության խստացումը, որի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները կարող են մնալ երկրում տարվա մեջ մինչև 90 օր։
«Մի կողմից, մարդիկ ժամանում և օրերով կանգնում են Լարսի անցակետում։ Կան դեպքեր, երբ նրանք այս անցակետում կանգնում են 10, 15 կամ 20 օր, նախքան մեկնելու թույլտվություն ստանալը, և այդ օրերը նույնպես հաշվարկվում են 90-օրյա սահմանաչափի մեջ։ Մյուս կողմից, երբ խոսքը բեռնափոխադրման մասին է, վարորդները ոչ մի դեպքում չպետք է համարվեն օտարերկրացիներ օրենքի այս դրույթի համաձայն։ Նրանք Ռուսաստան մասնավոր այցով մեկնող օտարերկրացիներ չեն», – հայտարարեց Բեժանյանը։
Ռուսաստանում ներգաղթի օրենքների խստացումը կարող է հանգեցնել Հայաստանի հետ առևտրի կտրուկ անկման և Ռուսաստանում հայերի վիճակի վատթարացման։ Մոսկվան փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ցույց տալով, որ կարող է փոխել իրավիճակը՝ «սեղմելով միգրացիայի կոճակը»։
Ռուսաստանը կրճատել է օտարերկրացիների համար ժամանակավոր բնակության թույլտվությունների քվոտան։ Սա բխում է Ռուսաստանի կառավարության որոշումից։
Այսպիսով, Ռուսաստանի իշխանությունները 2026 թվականի համար հատկացրել են ընդհանուր առմամբ 3802 քվոտա, այնինր այս տարի տրամադրվել են 5500-ը, իսկ ավելի քան 10000-ը՝ անցյալ տարի։ Ժամանակավոր բնակության թույլտվությունները տրամադրվում են երեք տարի ժամկետով, ինչը թույլ է տալիս օտարերկրացիներին օրինական աշխատել Ռուսաստանում։
Հարյուր հազարավոր միգրանտներ անօրինական բնակվում են Ռուսաստանում և նրանց սպառնում է արտաքսում: Սեպտեմբերի 1-ի դրությամբ, վերահսկվող անձանց գրանցամատյանում գրանցված էր 770,000 միգրանտ, որոնց մեկ երրորդը կանայք և երեխաներ էին: Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը մեջբերել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության այս տվյալները։
Դաշնային դատական կատարածուների ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին ութ ամիսներին Ռուսաստանից արտաքսվել է մոտ 35,000 օտարերկրյա քաղաքացի, որոնք խախտել են միգրացիոն օրենքները։
Վերահսկվող անձանց գրանցամատյանում ընդգրկվածների համար ներդրվել է նոր միգրացիոն ռեժիմ՝ արտաքսում: Այն ընդլայնում է վերահսկողության միջոցառումները և սահմանափակում է մի շարք իրավունքներ, այդ թվում՝ վարորդական իրավունքներ ստանալու, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գործարքներ գրանցելու, ամուսնանալու, բանկային հաշիվներ բացելու և դրամական միջոցներ փոխանցելու արգելքներ: