Հեղինակ՝ naira
«Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է բիզնես-ծրագիր զոհված զինծառայողներիների կանանց համար
Թալիշ
ԹՐԻՓՓ առանց «խաղաղության խաչմերուկի». ինչ է կատարվում հայ-իրանական սահմանին
Արտասահմանյան լրագրողները և նույնիսկ ՀՀ քաղաքացիները, ովքեր TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» մասին տեղյակ են լրատվամիջոցների «հարձակումներից», ենթադրում են, որ Սյունիքը իսկական շինարարական եռուզերիմեջ է, որ ինժեներները շրջում են՝ մատիտները ականջների ետևում դրած, չափումներ են անում, իսկ նրանց հետևում՝ ռելսերով բեռնված բեռնատարներ, և շուտով ռելսերը կշարվեն կոկիկ շարքով՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ վերջնականապես կապելու մեծ առաքելությամբ։
Սակայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում «Թրամփի ճանապարհի» հռչակագրի ստորագրումից վեց ամիս անց Սյունիքում, հայ-իրանական հարավային սահմանին, որտեղ պետք է անցնի ճանապարհը, ոչինչ չի փոխել։ Խորհրդային դարաշրջանի գնացքների վագոնները դեռևս ժանգոտվում են արևի տակ, ոչ մի աշխատանք չի կատարվում, և միակ ակտիվությունը Հայաստանն ու Իրանը կապող նոր ճանապարհի վրա է։ Իրանական ընկերությունները կամուրջներ են կառուցում, թունելներ են փորում, ասֆալտում ճանապաչը, որով իրանական մեքենաների հոսքը չի դադարում։
TRIPP հռչակագրի ընդունումից վեց ամիս անց նույնիսկ ճանապարհի երթուղին և լայնությունն են անհայտ։ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, որ ճանապարհը կլինի 500 մետր լայնությամբ։ Սակայն նա նաև հայտարարեց, որ Բաքուն և Անկարան չեն ցանկանում TRIPP-ը Նախիջևանի և Հայաստանի միջով երկարաձգել մինչև թուրքական սահմանը։ Այդ դեպքում ո՞րն է Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի համար ՀՀ տարածքով երկաթուղի կառուցելու իմաստը։ Նախկինում Փաշինյանը ոգևորությամբ բացատրում էր «գլոբալ» նախագծերին միանալը՝ խոստանալով ճանապարհների ապաշրջափակում և «Խաղաղության խաչմերուկ», բայց պարզվում է, որ ոչ միայն Հայաստանը չի ապաշրջափակվի, այլև կարգելափակվի նաև Իրանի կողմից։
Ալիևը, ինչպես միշտ, ավելի անկեղծ է։ Մյունխենի համաժողովում հայ լրագրողի հարցին պատասխանելով Բայդենի վարչակազմի օրոք Հայաստանի իշխանությունների կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որն առավելություններ ուներ TRIPP նախագծի նկատմամբ, Ալիևը պատասխանեց.
«Ինչ վերաբերում է այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկին», գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ (իշխանության), նա մեկնարկեց TRIPP-ը։ Երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա էլ կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»։
TRIPP-ի վերաբերյալ Ալիևն ասաց, որ իրենք խնդիրներ չունեն նավթատարների կամ երկաթուղային լոգիստիկայի հետ կապված։ «Ադրբեջանը որևէ հատուկ դժվարություն չի ունենում տարանցիկ բեռնափոխադրումների ապահովման կամ իր արտադրանքի արտահանման հարցում, չնայած Զանգեզուրի միջանցքը լրացուցիչ ներդրում կլինի դրանում։ Բայց էլեկտրական գծերերի, օպտիկամանրաթելային մալուխների, տվյալների կենտրոններից և արհեստական բանականությունից ստացված տեղեկատվության տեղափոխման և տարանցման հետ կապված հարցերը հենց այս ամենն են, որոնց մենք ներկայումս հատուկ ուշադրություն ենք դարձնում», – հավելեց նա։
«Հետևաբար, երբ մենք խոսում ենք միջանցքների մասին, մենք, իհարկե, պետք է ավելի լայն տեսանկյուն ունենանք. ոչ միայն երկաթուղիներ, ոչ միայն ճանապարհներ, այլ ամենը, ինչ նպաստում է կապակցվածությանը և բավարարում է ժամանակակից աշխարհի պահանջներին», – եզրափակեց Ալիևը։
Այլ կերպ ասած, Ալիևը հետաքրքրված է հայ-իրանական սահմանի վերահսկողությունով՝ հիմնականում էլեկտրաէներգիայի և օպտիկամանրաթելային մալուխներով տեղեկատվության փոխանցման համար։
Ռազմավարական առումով, Թրամփի ճանապարհը ժամանակավորապես պաշտպանեց Հայաստանը ագրեսիվ գործողություններից, բայց իրավիճակի ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել այս զսպող գործոնի վերացմանը։
Մինչև արցախցիների բնակարանի հարցը չլուծվի, ֆինանսական աջակցությունը էական ազդեցություն չի ունենա
Արցախցի լրագրող Նորայր Հովսեփյանի Դեմ առ դեմ ծրագրի հյուրն էր հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյաննը, որը տեղեկատվական-խորհրդատվական աջակցություն է տրամադրում իրավական և սոցիալական անիրավության և շփոթության մեջ հայտված արցախցիներին։
Մարտին կլարանա մեկ տարին, ինչ գործում է “Արցախցիներին աջակցման տեղեկատվական խորհրդատվական կենտրոնը”, որն ի սկզբանե աջակցություն էր տրամադրում թեծ գծի միջոցով։ Հիմա կարող են զանգահարել մեր թեժ գծին՝ 011 44 44 43, հերթագրվել, մոտենալ և ստանալ խորհրդատվություն, ասում է Լիաննա Պետրոսյանը։
Նրա խոսքով, Կենտրոնը 600-700 զանգ է ստանում օրական կտրվածքով։
Վերջին շրջանում հրատապ աջակցության հետ կապված խնդիրներ առաջացան, նաև պետռեգիստրում տվյալների հետ կապված, կամ ինչպես իրացնել հավաստագիրը, փաստաթղթերի վերականնման հետ կապված, թվարկել է Լիաննա։
Կառավարությունը փորձում է մեղմել արցխցիների սոցիալական խնդիրները, սակայն իրականությունը մի քիչ այլ է։ Աջակցության ծրագրերի մի մասը երկարատև կտրվածքով շարունակվում է, սակայն դա ամբողջությամբ չի բավարարում կարիքները, նշում է Լիաննա Պետրոսյանը։ Ընտանիքների գերակշիռ մասն աշխատում է, որ կարողանան վճարել իրենց ամենօրյա ծախսերը։ Կառավարությունը շարունակում է աջակցել, բայց դրանից, ցավոք, տեղահանվածների վիճակը չի բարելավվում, ասել է Լիաննա Պետրոսյանը։
Եթե 2024-ին բնակարանային աջակցության ծրագրի գրեթե 99 հազար շահառու կար, որոնք ստանում էին 50 հազ․ դրամ, ապա 2025-ին մոտ 44 հազարն են օգտվում 30 հազ․ դրամ աջակցությունից։ Նախորդ տարվա վերջին ծրագիրը երկարացվեց մեկ տարով, ասել է Պետրոսյանը։
Զուգահեռ ունենք հրատապ աջակցության ծրագիրը, որը տրամադրվում է հատուկ, կարիքավոր ընտանիքներին 40+10 սկզբունքով։ Ըստ պաշտոնական տվյակների՝ այս ծրագրի շահառու է 6000 ընտանիք։
25 հազար մարդ վերջին տվյալներով ունեն ձևակերպված աշխատանք։
Որպեսզի թվաբանություն անենք, գումարելով աջակցություն ստացող 44 հազար աջակցություն ստացողներին աշխատող 25 հազարը, պետք է հասկանանք, թե ինչ աշխատավարձ են մարդիկ ստանում, ունե՞ն նրանք սեփականություն թե ոչ, օգտվե՞լ են բնակապահովման ծրագրից, թե ոչ։ Բայց ակնհայտ է, որ նույնիսկ 150 հազ․ աշխատավարձով և 30 հազ․ աջակցությամբ ընտանիքը չի կարող միայն բնակվարձը տալ, ասել է Լիաննա Պետրոսյանը։
Ստացվում է, որ մինչև տեղահանվածի բնակարանային հարցը որպես առաջնային չլուծվի, այս ֆինանսական շարժերը էական արդյունք չի կարող ունենալ նրա սոցիալական վիճակի վրա։
Լիաննա Պետրոսյանը նշում է, որ կառավարական մարմինների հետ ոչ միայն հանդիպումների, այլև ամենօրյա նամակագրությամբ և առաջարկությունների ձևաչափով փորձում են հասցնել տեղահանվածների խնդիրները և ռեալ կարիքները։ Հաջողվել է որոշակի փոփոխություններ մտցնել ծրագրերի մեջ, որոշները դեռ քննարկվում է, ասել է նա։
Փետրվարի 1-ի դրությամբ բնակապահովման ծրագրով տրամադրվել է 4404 հավաստագիր, որոնցից իրացված է 1932-ը։ Ի սկզբանե ծրագրով նախատեսված է 25 հազ․ ընտանիքի բնակապահովում։ Լիաննա Պետրոսյանի գնահատմամբ՝ ծրագրի ցուցանիշները շատ ցածր են։
Կառավարության վերջին տվյալներով, 30 հազ․ արցախցի արդեն ստացել է ՀՀ նոր անձնագրեր։
Լիաննա Պետրոսյանի խոսքով, հունվարից ընթացակարգը փոխվել է, հիմա դիմումներն ընդունվում են բացառապես առցանց տարբերակով։ Դիմումը պետք է նաձնել առցանց, ստանալ ծանուցում, դրանից հետո ֆիզիկապես մոտենալ Դավթաշենի անձնագրային կենտրոն, հանձնել փաստաթղթերը և սպասել քաղաքացիություն շնորհելու մասին նամակին։
Այս ընթացակարգը խնդիրներ առաջացրեց արցախցիների շրջանում։
Մենք որոշեցինք, որ կարող ենք մեր հայրենակիցներին ցուցաբերել անվճառ օգնություն՝ հայտերը լրացնելու, նաև հետևում ենք ընթացքին, շտկում, եթե կան խնդիրներ, ասում է Լիաննա Պետրոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ եթե մինչ 2026-ը տեղահանվածների բուժօգնությունը անվճար էր իրականացվում, ապա հիմա պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումից հետո այն տեղահանվածները, որոնք 2025-ի նոյեմբերի դրությամբ ունեին 200 հազարից ավելի աշխատավարձ, ներառվել են համընդհանուր ապահովագրման համակարգի մեջ։
Մոսկվան առաջարկում է Ուկրաինան ժամանակավորապես հանձնել ՄԱԿ-ի կառավարմանը
Ռուսաստանը պատրաստ է այլ երկրների հետ քննարկել Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին վարչակազմի ներդրման գաղափարը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«2025 թվականի մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին վարչակազմի ստեղծումը հնարավոր տարբերակներից մեկն է։ Նմանատիպ նախադեպեր տեղի են ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության շրջանակներում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և այլ երկրների հետ քննարկել Կիևում ժամանակավոր արտաքին կառավարման ներդրման հնարավորությունը», – հայտարարել է Գալուզինը։
Դիվանագետի խոսքով՝ արտաքին վարչակազմը հնարավորություն կտա Ուկրաինայում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ և ստեղծել կառավարություն, «որի հետ կարող են ստորագրվել լիարժեք խաղաղության պայմանագիր և օրինական փաստաթղթեր՝ ապագա միջպետական համագործակցության վերաբերյալ»։
Դեռևս հայտնի չէ՝ այս գաղափարը քննարկվե՞լ է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, թե՞ ոչ, սակայն Ռուսաստանը կտրականապես հայտարարել է, որ չի ստորագրի փաստաթղթեր Վլադիմիր Զելենսկու հետ։ ԱՄՆ նախագահը ևս բազմիցս խոսել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անհրաժեշտության մասին։ Վլադիմիր Զելենսկին չի հրաժարվում ընտրություններից, այլ առաջարկում է դրանք համատեղել Ռուսաստանի հետ «խաղաղության պայմանագրի» պայմանների, մասնավորապես՝ տարածքներից հրաժարվելու վերաբերյալ հանրաքվեի հետ։
Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ Ուկրաինայում ընտրությունները և հանրաքվեն կարող են տեղի ունենալ արդեն մայիսին, չնայած Կիևը հերքում է դա։
Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երաշխավորել, որ ընտրությունների օրը Ուկրաինայի վրա հարձակումներ չեն լինի, եթե այնտեղ ընտրություններ անցկացվեն։
Հայտարարությունը հնչում է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև փետրվարի 17-18-ը Ժնևում կայանալիք բանակցությունների երրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների ֆոնին։
Եպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում, առանց Կաթողիկոսի
700 տարի է Հայաստանում է եւ հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի հանրապետությունը չլինի։ Երբեւէ Մայր Աթոռը հայ հոգեւորականը, առավել եւս Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի լքելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները հավաքվելու են քննարկեն զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակները։ Որեւէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն»,– ասաց Նաթան Սրբազանը։
NEWS.am-ի հարցին՝ հնարավո՞ր է մի օր որոշեն կալանավորել Վեհափառ Հայրապետին, Նաթան Սրբազանը պատասխանեց. «Ես տեսնում եմ, որ այսօր մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, միայն թե լինի ոմանց քաղաքական կամքը»։
Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու, ասել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Սա մի ծրագիր է եկեղեցու դեմ եւ ամեն կերպ փորձում են ապացուցել, որ եկեղեցին պետք է դառնա պետության մի կցորդ, որը պըտք է շարունակի այն ցանկությունը, որ իշխող ուժն ունի։ Սակայն, Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու եւ պահելու ենք այն, ինչ ստեղծել է հայ եկեղեցին եւ պահել է հայ եկեղեցին։ Իշխանությունները մեկ օրակարգ ունեն՝ փոխելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որն իրենց լիազորությունից դուրս է»,– ասել է Նաթան Սրբազանը։
Հրապարակվել է Կոլյա Ստեփանյանի «Որտեղ» վավերագրական վեպի հայերեն տարբերակը
Խորհրդային Հայաստանը ապորինի է ճանաչել Արցախը Ադրբեջանին բռնակցելու որոշումը
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՕՐԻՆԻ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԲՌՆԱԿՑԵԼՈւ ՄԱՍԻՆ 1921 Թ. ՀՈւԼԻՍԻ 5-Ի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՈՇՈւՄԸ
36 տարիներ առաջ՝ 1990թ. փետրվարի 13-ին, Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի նիստում չքննարկված և քվեարկության չդրված, սակայն «ընդունված» որոշումը:
Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը,
- հաշվի առնելով այն փաստը, որ Արցախը եղել է Հայաստանի անբաժան մասը և երբեք չի պատկանել Ադրբեջանին,
- ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Արցախի ճակատագիրը որոշվել է ոչ սահմանադրական և իրավասություն չունեցող կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի կամայական որոշմամբ,
- հանդես գալով ԽՍՀՄ կազմավորման պայմանագրով և ԽՍՀՄ Սահմանադրությամբ ամրագրված ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրքերից,
- հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. նոյեմբերի 30-ի որոշումը, ըստ որի՝ Խորհրդային Ադրբեջանը, մասնավորաբար, Լեռնային Արցախը ճանաչել է Խորհրդային Հայաստանի մաս, Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը, որով Խորհրդային Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի 1921թ. հունիսի 12-ի դեկրետը, որով հայտարարվել է, որ այսուհետ Լեռնային Արցախը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը,
1990թ. փետրվարի 13-ին ընդունել է «ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը անօրինական ճանաչելու մասին» որոշում:
Նշված որոշումը հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» թերթի 1990թ. փետրվարի 17-ի համարում:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը կկայանա երեքշաբթի Ժնևում
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը կկայանա երեքշաբթի Ժնևում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրը։
Աղբյուրը նշել է, որ ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները, երեքշաբթի առավոտյան կհանդիպի իրանցիների հետ։ Ըստ աղբյուրի՝ Օմանի ներկայացուցիչները կլինեն տեղում և կմիջնորդեն ԱՄՆ-Իրան շփումները։
Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
«Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,– հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
1988-ի փետրվարի 13-ի իրադարձությունները՝ Շարժման լեգիտիմացման սկիզբ
1988 թ. փետրվարի 13-ի ցույցը Ստեփանակերտում․ քաղաքական գործընթացի հանրային փուլը
Արցախյան շարժման ակտիվիստներից և քաղաքական վերլուծաբաններից Մանվել Սարգսյանը, հետադարձ հայացքով անդրադառնալով 1980-ականների վերջի իրադարձություններին, դրանք դիտարկել է ոչ թե զուտ ներքաղաքական, այլ համաշխարհային համակարգային վերափոխումների համատեքստում։ Նրա մեկնաբանությամբ՝ 1988 թ․ շարժումը պետք է հասկանալ որպես «հին համաշխարհային կարգի» ապամոնտաժման և նոր սուբյեկտների առաջացման գործընթացի տեղային արտահայտություն։ Խորհրդային վերակառուցումը՝ պերեստրոյկան, ըստ նրա, ստեղծեց քաղաքական դինամիկա, որի արդյունքում ոչ միայն վերաձևավորվեց խորհրդային քաղաքական դաշտը, այլև ի վերջո փլուզվեց ինքը՝ Խորհրդային Միությունը։ Այդ համատեքստում Ղարաբաղյան շարժումը դիտարկվում է որպես նույն ալիքի բաղադրիչ՝ վերելք ապրող քաղաքական պրոցեսների ներսում ձևավորվող նոր սուբյեկտայնության դրսևորում։
Սարգսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը, ի տարբերություն շարժման կրող կողմի, կառչած էր պահպանողական, ժառանգական քաղաքական տրամաբանությունից։ Նրա ձևակերպմամբ՝ ադրբեջանական պետական կազմավորումը ձևավորվել էր թուրքական ծավալապաշտության և բոլշևիկյան «համաշխարհային հեղափոխության» ծրագրերի համադրությամբ և իր ինստիտուցիոնալ կայունությունը մեծապես պարտական էր խորհրդային համակարգին։ Այսպիսով, ԽՍՀՄ փլուզման հետ միասին խարխլվում էր նաև այդ կառուցվածքի հիմքը։ Թեև այս թեզը ենթակա է գիտական բանավեճի, այն կարևոր է որպես շարժման գաղափարական ինքնավերլուծության օրինակ՝ ցույց տալով, որ գործընթացը ընկալվում էր որպես պատմական պատուհան՝ նոր քաղաքական կարգի ձևավորման հնարավորությամբ։
Սարգսյանի քննադատական դիտարկումներից է նաև այն, որ խորհրդային կայսրության փլուզման և 1980-ականների ժողովրդավարական շարժումների էությունը լիարժեք չի ըմբռնվել հայ հասարակական-քաղաքական և գիտական մտքի կողմից։ Նրա համոզմամբ՝ գործընթացների տրամաբանության չընկալումը հանգեցրել է պաշտպանողական, երբեմն՝ պասիվ կեցվածքի, ինչը պատմականորեն ունեցել է ծանր հետևանքներ։ Այս մոտեցումը ընդգծում է ռազմավարական գիտակցվածության անհրաժեշտությունը․ քաղաքական պայքարում հաղթանակը պայմանավորված է ոչ միայն արդարացի պահանջով, այլև ընթացող համակարգային փոփոխությունների էության ըմբռնմամբ և դրանց ներսում արդյունավետ դիրքավորման կարողությամբ։
Փետրվարի 13-ի ստեփանակերտյան ցույցը հենց այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել որպես շարժման հրապարակային փուլ մտնելու խորհրդանշական կետ։ Եթե մինչ այդ գերակշռում էին պատվիրակությունների, դիմումների և ստորագրահավաքների ձևաչափերը, ապա փետրվարի 13-ից սկսվեց բաց հանրահավաքային դրսևորումը՝ փողոցային քաղաքականության փուլը, որն արդեն ուղղակիորեն մարտահրավեր էր նետում խորհրդային-ադրբեջանական վարչական վերահսկողությանը։
Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորման հարցը նախորդ տասնամյակներում բազմիցս բարձրացվել էր, սակայն խորհրդային վարչակարգի պայմաններում այդ ձայները ճնշվել էին, իսկ նախաձեռնողները ենթարկվել էին հետապնդումների։ 1987 թ․ նոյեմբերին և 1988 թ․ հունվարին Արցախից պատվիրակություններ էին մեկնել Մոսկվա՝ խորհրդային կենտրոնական իշխանություններին ներկայացնելու ինքնորոշման պահանջը և հիմնավորելու ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու անհրաժեշտությունը։ Հետագա զարգացումները, սակայն, 1988 թ․ փետրվարին գործընթացին հաղորդեցին համաժողովրդական բնույթ։
Փետրվարի 13-ից Ստեփանակերտում սկսվեցին բազմահազարանոց հանրահավաքներ՝ հիմնականում Լենինի անվան հրապարակում, որոնք շարունակվեցին մինչև փետրվարի 20-ը և դրանից հետո ևս։ Հանրահավաքային շարժումը դարձավ պայքարի հիմնական ձևը՝ ապահովելով հասարակական մոբիլիզացիայի բարձր աստիճան և քաղաքական օրակարգի մշտական հրապարակայնացում։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի Կոմկուսի ղեկավարությունը փորձեց իրավիճակը սրել՝ շրջաններից մեծաթիվ մարդկանց Ստեփանակերտ բերելու հնարավորության մասին հայտարարություններով, ինչը կարող էր հանգեցնել միջէթնիկական բախումների։ Տեղական ղեկավարների և ձեռնարկությունների պատասխանատուների կողմից Մոսկվային ուղղված հեռագրերը վկայում են, որ վտանգը գիտակցվում էր և փորձ էր արվում կանխել հնարավոր բռնությունները։
Փետրվարի 13-ի իրադարձություններն արտահայտում էին շարժման հանրային և դիմադրական բնույթը. դրանք կարելի է դիտարկել որպես շարժման հրապարակային լեգիտիմացման սկիզբ:







