Երկամյա ընդմիջումից հետո «Արարիչ» բարեգործական հիմնադրամը վերսկսեց իր գործունեությունը Հայաստանում որպես հասարակական կազմակերպություն: Առաջին նախագիծը` արցախցի երեխաների համար ամառային ճամբարն է։
«Սա «Արարիչ» ՀԿ-ի և Լոռու մարզի «Գուգարք» երիտասարդական ճամբարի համատեղ նախագիծ է», – ասաց «Արարիչ» կազմակերպության ներկայացուցիչ Էլեոնորա Ավանեսյանը։
Օրերս «Արարիչ-2025»-ի մասնակից 50 դեռահասներից բաղկացած առաջին խումբը մեկնեց Գուգարքի ամառային ճամբար, որտեղ նրանց սպասում էին ևս 50 տեղացի երեխաներ: Ամառային ճամբարին մասնակցելու դիմումը հրապարակվել է կազմակերպության Ֆեյսբուքյան էջում։
Ընդհանուր առմամբ, ամռանը նախատեսված է չորս հերթափոխ՝ 50 երեխա: Յուրաքանչյուր հերթափոխը վեց օր է: Այս օրերի ընթացքում նախատեսված են ոչ միայն համատեղ մշակութային և մարզական միջոցառումներ, այլև հանդիպումներ հայտնի դեմքերի, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, բլոգերների հետ, իհարկե, հաշվի առնելով ճամբարի մասնակիցների հետաքրքրություններն ու ցանկությունները:
«Մանկապատանեկան ճամբարի բացման ժամանակ բարձրացվեց Արցախի դրոշը», – ասաց Ավանեսյանը։
«Արարիչ» բարեգործական հիմնադրամը կրթական ծրագրեր է իրականացրել Արցախում երեխաների և երիտասարդների համար։ Այն չի դադարեցրել իր գործունեությունը շրջափակման ընթացքում , մինչև արցախցիների հարկադիր տեղահանությունը դեպի Հայաստան։
Վերսկսելով իր գործունեությունը որպես ՀԿ Հայաստանում՝ «Արարիչը» մտադիր է «միավորել երեխաներին, դեռահասներին և երիտասարդներին, ովքեր ձգտում են գիտակցել իրենց ինքնությունը, պատրաստ են ստեղծել նոր իրականություն՝ ավելի գիտակից, ավելի խորը, ավելի համարձակ»։
Ալվարդ Գրիգորյան