Ժամը 11:46-ից սկսած «ԱրՔա» համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Այս մասին հայտնում են համակարգի մամուլի ծառայությունից։
«Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ։ Շնորհակալ ենք ըմբռնման և համբերատարության համար»,- գրված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ծառայությունն անհասանելի է դարձել համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների պատճառով։