Ոչ ոք չհարցրեց, թե որտեղ են արցախցիները, ովքեր ուզում էին սպանել «հայտնի մարդուն»

  • 16:06 05.09.2025

Հայաստանում սկսել է տարածվել նոր հակաարցախյան խոսույթ, որի «տեղեկատվական պատրվակը» արցախյան ընտանիքին պատահած աղետն էր։ Ռուսաստանից լուրեր ստացվեցին՝ Դոնբասում Արցախից արտաքսված նախկին զինվորականի զոհվելու մասին։

«Վերջին ամիսներին արցախցիները զանգվածաբար մեկնում են Ռուսաստան և կամավորագրվում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար կազմավորված ստորաբաժանումներին, մասնավորապես՝ «Արբատում», որտեղ պայմանագրային զինծառայողները բավականին բարձր աշխատավարձ են ստանում։ Պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքի անդամներին արագացված կարգով տրվում է նաև Ռուսաստանի քաղաքացիություն», – գրում են հայկական լրատվամիջոցները։

Նրանք բողոքում են, որ Հայաստանի կառավարությունը չի օգտագործում մարտունակ արցախցիների ներուժը հայկական բանակում։ Միևնույն ժամանակ, որևէ տվյալ չեն տրամադրում այն ​​մասին, թե քանի արցախցի կա Ուկրաինայում կռվող ռուսական զորքերում։

Տվյալներ չկան նաև այն մասին, թե քանի արցախցի է կռվում Ուկրաինայի կողմից և քանի ոչ արցախցի հայ է գրանցված «Արբատում»։

Խոսույթը միտումնավոր ներկայացվում է այնպես, կարծես մարտնչող վայրի արցախցիները, չդավաճանելով իրենց «ռուսաֆիլիային», կռվում են բացառապես ռուսների համար և սկզբունքորեն չեն միանում հայկական բանակին։ Միաժամանակ, խոսույթներ են շրջանառվում արցախցիների վտանգավոր «ռևանշիզմի» մասին, ովքեր հեռու են Հայաստանի ժողովրդավարական մակարդակից և ծարավ են արյան։

Այս խոսույթները նոր չեն։ 2020 թվականի պատերազմից հետո Շամշյանը պարբերաբար տեղեկություններ էր տարածում, որ Արցախից Հայաստան մուտք գործելիս իբր ձերբակալվել են զինված անձինք, որոնք «պատրաստվում էին սպանել հայտնի անձի»։ Մեկի մոտ նույնիսկ նռնականետ էր հայտնաբերվել։ Հետագայում ոչ ոք չպարզեց, թե ինչ է պատահել այդ արցախցիների հետ, և չիմացավ, որ ստուգումից հետո պարզվել է, որ ռուս զինվորականներն են նրանց վրա “գործ տվել”, և նրանք արագ ազատ են արձակվել։

Այդ ժամանակ խետք էր արցախցիներին ներկայացնել որպես արյունարբու վայրենիներ, որոնք պարզապես առիթ էին մանգալիս իշխանությունը զավթել Հայաստանում։

2021 թվականից հետո, երբ պարզ դարձավ, որ Արցախում գտնվող ռուսական զորքերը ոչ թե պաշտպանում են հայերին, այլ զսպում են նրանց «ռևանշիզմը», Արցախում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվեց։ Չնայած այն հանգամանքին, որ շատ արցախցիներ այժմ ստիպված են տեղափոխվել Ռուսաստան՝ չկարողանալով գտնել Հայաստանում տարրական կենսապայմաններ, արցախցիների շրջանում ռուսամետ տրամադրությունների որևէ հետք չկա։

Ավելին, մեր տեղեկությունների համաձայն, մի շարք արցախցի ընտանիքներ ստիպված են եղել վերադառնալ Հայաստան, քանի որ “օտար” երեխաներին Ռուսաստանում դպրոց ընդունելը գնալով դժվարանում է։

Անգամ չարժե կռահել, թե ում է այժմ պետք արցախցիներին ներկայացնել որպես ռուսամետ, ռազմատենչ և անհաշտ օտարների, որոնք խանգարում են թուրքերի և հայերի միջև մեծ «խաղաղությանը»։