
Վիեննայում կայանալիք երաժշտական փառատոնին արցախյան նվագախմբերի մասնակցության չեղարկումից հետո հրավիրվել է Համաշխարհային փառատոների ասոցիացիայի (WOFA) արտակարգ նիստ։ Ըստ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնի՝ ասոցիացիայի կազմկոմիտեն մտադիր է քննարկել ստեղծված իրավիճակը։
Արցախի մասնակիցներին ուղղված նամակում WOFA-ի ղեկավար Զորան Ստրեզովսկին նշել է, որ ի նշան համերաշխության պատրաստ է նույնիսկ առաջարկել փառատոնն ընդհանրապես չեղարկել։ Սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Փառատոնին պետք է մասնակցեին Արցախի ժողովրդական գործիքների պետական նվագախումբը և «Մենք ենք մեր սարերը» պետական երգի-պարի անսամբլը։ Անսամբլները կազմել էին հատուկ ծրագիր և մոտ երեք ամիս ինտենսիվորեն պատրաստվել միջոցառմանը։ Սակայն հոկտեմբերի 21-ին կազմակերպիչները հայտարարեցին հրավերի չեղարկման մասին։