COP-17-ում Մարիամ Ավագյանը շարունակում է ներկայացնել Գարդման-Շիրվան-Նախիջևան-Արցախը

«Կռունկ» ՀԿ-ի ղեկավար Մարիամ Ավագյանը ելույթ ունեցավ СОР-17-ի հերթական լիագումար նիստում։
Ես ուզում եմ պատմել բնիկ մայրերի մասին, որոնք շրջափակման ժամանակ փրկեցին իրենց ընտանիքներին Լեռնային Ղարաբաղում։ 2023 թվականին, Ադրբեջանի 2020 թվականի ագրեսիայից հետո, Ադրբեջանը որոշեց շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 հայերի։ Շրջափակման ընթացքում հայ մայրերը կերակուր պատրաստելու համար հողից աղ էին ստանում։ Նրանք թթենու պտուղները չորացնում էին սննդի համար, թեկուզ ադրբեջանցի ներխուժողները որոշեցին կտրել թթենիները։ Սակայն բնիկ հայ մայրերը գիտեին էնդեմիկ բույսերի մասին և կարողացան դրանցից ուտելիք պատրաստել իրենց երեխաների ու ընտանիքների համար։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի հայերը ստիպված էին լքել իրենց հայրենիքը, բնապատկերները, անտառներն ու այգիները՝ սպանվելու վտանգի պատճառով։ Նրանք լքեցին իրենց հայրենիքը, ինչպես իմ ընտանիքը՝ 1988 թվականին, Հյուսիսային Ղարաբաղը։ Հայ ընտանիքները մի քանի օր ճանապարհ կտրեցին Ղարաբաղից դեպի Հայաստանի Հանրապետություն։ Ճանապարհին հայ մայրերը ծննդաբերում էին, իսկ տարեց մարդիկ մահանում։
Կարծում եմ՝ բնիկ մայրերը չեն կարող միայնակ պայքարել ցեղասպան ռեժիմների դեմ։ Չգիտեմ՝ ինչ առաջարկել այս քննարկման համար։
#COP17–BLUE zone