Սյուրռեալիզմ. Սա չէր կարելի պատկերացնել նույնիսկ մղձավանջում

Սալվադոր Դալի

Երբ մի քանի տարի առաջ «Լրագիր»-ը գրում էր, որ ամեն ինչ գնում է հենց այս ուղղությամբ, շատերը դա անվանում էին ինչ ասես, բայց ոչ քաղաքական վերլուծություն: Այն ժամանակ շատերը նույնիսկ ամենավատ մղձավանջներում չէին կարող պատկերացնել.

Որ Փաշինյանը բացահայտ կառաջարկի հաջորդ Սահմանադրության մեջ հղում չանել Անկախության հռչակագրին, իսկ Լեւոն Զուրաբյանը կասի, որ ոմանք դերասանից վերածվում են քաղաքական գործիչների, իսկ Փաշինյանը քաղաքական գործիչից մեյմուն է դառել

Որ Արարատ Միրզոյանը Արցախի հանձնման մեջ մեղադրելու է հենց Արցախի ժողովրդին, իսկ Ալեն Սիմոնյանը կասի, որ արցախցին չի կռվել

Որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը արցախցիներին կառաջարկի երկու ամսով երկարացնել 50 հազարի վճարումը, միայն նրանք հեռացնեն Օպերայի հարթակից վրան-շտաբը

Որ Փաշինյանը բացահայտ կհայտարարի, թե ժամանակին օտար քաղաքական գործիչներին խնդրել է հայանպաստ հայտարարություններ չանել և չպաշտպանել Հայաստանի շահերը, իսկ հիմա ավելի կոշտ է պահանջելու, որ ոչ չխոսի Հայաստանի իրավունքներից

Որ Արարատ Միրզոյանը կասի, թե Մինսկի խումբը կարող է բացասական ազդեցություն ունենալ Բաքվի և Երևանի «խաղաղության» վրա

Որ Բաքվի և Անկարայի համագործակցության ամենահաջող քայլը՝ Հայաստանի աջակցությունն էր Թուրքիայի նախկին արտգործնախարարին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրելու հարցում

Որ Քաղաքացիական պայմանագրի դեմ թեժ պայքարում Գյումրիի քաղաքապետ կդառնա Վարդան Ղուկասյանը, ով անմիջապես կհայտարարի, թե կողմ է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը

Որ Արցախի խորհրդարանը Հայաստանի իշխանություններից գաղտնի երկու նիստ կանցկացնի Երևանում և Սահանադրության մեջ փոփոխություն մտցնելով կերկարաձգիի խորհրդարանի և նախագահի լիազորությունները

Որ Պետրոս Ղազարյանը Գեղամ Ստեփանյանից կպահանջի, որ արցախցիները չպաշտպանեն իրենց իրավունքները, այլապես Հայաստանում պատերազմ կլինի

Որ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար լավագույն հարթակ կընտրվի Թուրքիան

Որ արցախցիները ՀՀ ԱԳՆ-ի դիմաց այրելու են ՀՀ կառավարության ծրագիրը, որում Փաշինյանի թիմը խոստանում է դեօկուպացնել Շուշին և Հադրութը

Որ Երևանում արցախցիները ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ատելություն սերմանելու փաստերի վերաբերյալ ծանուցում կներկայացնեն դատախազություն

Որ Վատիկանի Գրիգորյան համալսարանում Ադրբեջանը իրեն կհռչակի ամենահին քրիստոնեական երկիրը։

շարունակելի

Արցախցիների վրան-շտաբ են այցելել ԵԽ ֆրանսիացի պատգամավորները

Այսօր Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան-շտաբ են այցելել ԵԽ ֆրանսիացի պատգամավորները։

Նրանք իրենց զորակցությունը հայտնեիցն արցախցիներին ու ասացին, որ արցախցիների ձայնը կբարձրացնեն ԵՄ հաստատություններում։

«1915 թվականի ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում է, եւ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական զոհը եղել է հենց արցախահայությունը։ Եվ մենք այստեղ ենք՝ սատարելու հայերին, քանի որ տեսնում ենք՝ ինչքան մոտենում խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը, այնքան Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում։ Ադրբեջանն ավելին է, քան ագրեսոր։ Հստակ է՝ կա ագրեսոր պետություն, որն Արդբեջանն է, եւ կա ագրեսիան կրող պետություն, որը Հայաստանն է այս դեպքում։ Ֆրանսիան կբարձրացնի արցախցիների ձայնը, բայց Ֆրանսիայն միայնակ չի կարող ձայն բարձրացնել ընդհանուր Եվրոպական միության տարածքում։ ԵՄ մյուս պետությունները նույնպես պետք է հայացք չթեքեն Հայաստանից, չնայած որ շատ պետություններ Ադրբեջանի հետ տնտեսական ու քաղաքական շփման մեջ են»,- ասաց ԵԽ ֆրանսիացի պատգամավորներ Նիկոլաս Բեյը։

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը սահմանել է «կին» հասկացությունը

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել “կին” իրավական սահմանման վերաբերյալ: «Դատարանի միաձայն որոշումն այն է, որ 2010 թվականի Հավասարության ակտում «կին» և «սեռ» տերմինները վերաբերում են կենսաբանական կնոջը և կենսաբանական սեռին», – ասվում է վճռում:

Այնուամենայնիվ, 2010 թվականի հավասարության մասին օրենքը նաև “պաշտպանում է տրանսգենդերներին”:

Դատարանի որոշման մեջ հիշեցվում է, որ Հավասարության մասին օրենքը հստակեցնում է, որ անձը կա՛մ կին է, կա՛մ տղամարդ:

«Մենք միշտ աջակցել ենք մեկ սեռի տարածքների պաշտպանությանը կենսաբանական սեռի հիման վրա: Այս որոշումը հստակություն և որոշակիություն է տալիս կանանց և ծառայություններ մատուցողներին, ինչպիսիք են հիվանդանոցները, ապաստարանները և սպորտային ակումբները: Սեռական տարածքները պաշտպանված են օրենքով և միշտ պաշտպանված կլինեն այս կառավարության կողմից»:

Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոչը դատարանի որոշումը «հաղթանակ» է անվանել։

«Տրանս կանայք կանայք են» հայտարարությունը երբեք իրական չի եղել, և դա այլևս ճիշտ չէ օրենքի մեջ», – ասաց նա: «Սա հաղթանակ է բոլոր այն կանանց համար, ովքեր բախվել են անձնական չարաշահումների կամ կորցրել են աշխատանքը՝ ակնհայտը նշելու համար: Կանայք կանայք են, իսկ տղամարդիկ՝ տղամարդիկ. դուք չեք կարող փոխել ձեր կենսաբանական սեռը»:

Ո՞նց է ստացվում, որ Բաքվին տարածքն է պետք առանց արցախցիների, իսկ Երևանը տարածքի մասին չի խոսում

«Մենք փորձում էինք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցերը, այդ թվում՝ միջազգային երաշխիքների ու մեխանիզմների ստեղծման ճանապարհով նրանց միջեւ ուղիղ խոսակցությու սկսել։ Այդ թվում՝ ջանքեր գործադրվեցին Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ, մենք վստահ էինք, որ այդ մեխանիզմի ստեղծման պարագայում հնարավոր էր լինելու որոշակի հարցեր լուծել։ Եվ փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո, հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթի հռաչակումից հետո, այդ օրակարգն այլեւս չի կարող շարունակվել, այն պարզ պատճառով, որ այնտեղ հայություն չկա, որի իրավունքների մասին խոսք կլինի»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այս իշխանությունն Արցախի հարցը հանել բանակցություններից։

Բաքուն խոսում է առանց արցախցիների տարածքների մասին, իսկ Երևանը ասում է, որ պատրաստ էր միայն արցախցիների իրավունքները պաշտպանել, առանց տարածքների։ Սակայն 1989 որոշմամբ Արցախի ժողովուրդը միացել է Հայաստանին իր տարածքով հանդերձ։   

Նա լրատվամիջոցներին մեղադրեց ԱԳՆ հայտարարությունը խեղաթյուրելու մեջ։ «Ներկայացրեցին, թե մենք ենք հանել հարցն օրակարգից։ Կրկնում եմ՝ այս կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքների եւ անվտանգության հարցը որեւէ կերպ հասցեագրվի։ Եվ հիմա մեղադրել մեզ այդ հարցն օրակագրից հանելու մեջ, այն պարագայում, երբ մենք ասում էինք՝ նշաձողն իջեցնել է պետք է եւ այդ դեպքում կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության մեջ, հողեր ծախելու մեջ։ Հանրահա՞յտ չէր, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, էս հարցերի պատասխանը վերջը պետք է տրվի, թե՞ չէ։ Ինչքա՞ն կարելի է անընդհատ իրենց նույն թերթերի միջոցով ասել՝ Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին։ Հիմա գիտե՞ք ինչ են ասում, ասում են՝ Ղարաբաղը Հայաստանի կառավարությունը լուծարեց, լավ, էդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մի քանի անգամ հերքել է ՀՀ իշխանությունների այս հայտարարությունները, թե Արցախի իշխանությունները հրաժարվել են բանակցել։

«Սոֆիայի հանդիպման մասով առաջարկը եղավ Արեւմուտքից, մենք ասում էինք՝ դե ասեք, միջազգային մեխանիզմը ո՞րն է։ Ադրբեջանն ասում էր՝ ոչ մի միջազգային մեխանիզմ, մենք արդեն զիջում ենք անում, որ Սոֆիայում ենք հանդիպում, ոչ թե Բաքվում կամ Եվլախում։ Մենք էլ ասում էինք՝ միջնորդները պետք է ներկա լինեն հանդիպմանը, Ադրբեջանը պնդում էր, որ՝ ոչ, դա պետք է լինի երկկողմ հանդիպում։ Մեր պնդումն այն էր, որ առանց միջնորդների մենք չենք կարող բանակցել՝ ատրճանակը մեր գլխին դրած, այն էլ շրջափակման պայմաններում։ Մենք պնդեցինք, արդյունքում՝ Ադրբեջանը չեղարկեց։ Հայաստանի իշխանությունները մեզ մեղադրում էին, որ մենք բանակցությունների չենք գնում, եւ մենք նույնիսկ համաձայնեցինք, որ Բրատիսլավայում երկկողմ հանդիպում կարող ենք ունենալ, արեւմտյան միջնորդներն ասում էին՝ մենք կողքի սենյակում կլինենք։ Օգոստոսի մեկին պետք է Բրատիսլավայում հանդիպում լիներ, բայց հուլիսի 29-ին ադրբեջանցիները Վագիֆ Խաչատրյանին առեւանգեցին, իմ կարծիքով, հատուկ այդ գործընթացը վիժեցնելու համար։ Մենք չէինք չեղարկել Բրատիսլավայի հանդիպումը, մեր ներկայացուցիչների տոմսերը գնված էին, որ պետք է հուլիսի 31-ին մեկնեին, բայց հուլիսի 31-ին ադրբեջանական կողմն ամերիկյան կողմի միջոցով փոխանցեց, որ չի գալու հանդիպմանը։ Հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ է մերժողը եղել, մենք, թե՞ իրենք»,- լրագրողներին ասել էր Արտակ Բեգլարյանը։

Միրզոյան․ Մինսկի խմբը կարող է հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության վրա

«Ինչպես եւ նախկինում, մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, մենք կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամրտությամբ։ Հետեւաբար, Մինսկի խմբի գոյությունը ոչ մի հավելյալ արժեք չի տա, հակառակը կարող է հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության վրա։ Այդ պատճառով մենք կողմ ենք այդ ձեւաչափի լուծարմանը, եւ մենք այդ փաստաթղթերը կարող ենք նույն օրը ստորագրել, մեկ ժամ առաջ կամ հետո, համատեղ դիմելով ԵԱՀԿ-ին եւ տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամության մասին»,- այսօր Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադռանալով Բաքվի պահանջներին։

Բաքվի մյուս պահաջը՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշմանը կատարված հղումը ՀՀ Սահմանադրությունից հանելն է։ Նիկոլ Փաշինյանն արդեն ասել է, որ իր կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։

Անդրադառնալով այս պահանջին՝ Արարատ Միրոզոյանն ասաց, որ պետք է հասկանալ, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները։ Ըստ նրա՝ եթե սա անուղղակի գործիք ու խոսույթ է, որն օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու եւ «խաղաղության» փաստաթուղթ չստորագրելու հաար, սա մի իրավիճակ է։ Իսկ եթե ադրբեջանցիներն անկեղծորեն մտահոգություն են տեսնում այդ հարցում, դա այլ իրավիճակ է։ «Եվ այստեղ մենք կարող ենք բացատրություն տալ, խոսել հարցի մասին, որ մեր Սահմանադրությունը չի պարունակում որեւէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- նշեց նա՝ հղումանելով ՍԴ՝ ավելի վաղ ընդունած որոշմանը։

 

Խաչատրյան․ Անկախության հռչակագիրը մեր պետության ստեղծման անկյունաքարն է եղել։ Այդ Անկախության հռչակարգի ոգով է կերտվել մեր պետությունը

Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է, իսկ կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Փաշինյանի այդ հայտարարությանը, լրագրողների հետ ճեպապզրույցում ասաց․ «Փաշինյանը որոշում է այն, ինչ Ալիեւն իրեն թույլ է տալիս որոշել, մասնավորապես, հեծանիվ քշել եւ սոխով ու մնացորդներով ձվածեղ պատրաստել։ Մնացածը որոշվում է Բաքվում եւ պարտադրվում է պաշտոնական Երեւանին»։

Նա ասաց, որ Անկախության հռչակագիրը մեր պետության ստեղծման անկյունաքարն է եղել։ Այդ Անկախության հռչակարգի ոգով է կերտվել մեր պետությունը, այդ Անկախության հռչակարգի ոգով են արձանագրվել մեր բոլոր հաջողությունները։

«Այս Հանրապետության հիմնական ձախողումը, որը եղել է, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն է եղել։ Այո, դա ուղղակիորեն Ադրբեջանի պահանջն է, եւ Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, ինչպես գնացել է 2020 թվականի նոյեմբերից մինչեւ այսօր, որպեսզի պահի իր իշխանությունը։ Որպեսզի ինքը գնա ընտրությունների, իրեն պետք է թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղություն», անկախ նրանից, որ դա իր էությամբ լինելու է անվերապահ եւ բացարձակ կապիտուլյացիա։ Այդ թղթի համար ինքը կգնա բոլոր զիջումներին՝ հասկանալով, որ իր իշխանության գոյությունը կախված է ամբողջովին Ալիեւի եւ Էրդողանի բարեհաճությունից։ Ավելին ասեմ՝ այս ընտրությունը, որն ինքը դրել է՝ կապիտուլյացիա, թե պատերազմ, սուտ է, դա միայն իր օրոք ստեղծված ընտրություն է։ Կա բանակցային լուծման ճանապարհ, կան բանակցություններ, որոնց արդյունքում հնարավոր է ապահովել այնպիսի խաղաղություն, որը կբավարարի բոլոր կողմերի օրինական եւ կենսական շահերը։ Ինքը բերեց պատերազմ, իր գնալով՝ պատերազմի վտանգը կվերանա»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով Հայաստանի ուղղությամբ կրակոցների մասին ՀՀ իշխանությունների մեկնաբանություններին՝ Արթուր Խաչատրայնն ասաց․ «Այս մարդն արդարացնում է ադրբեջանցիների ամեն ինչ։ Ադրբեջանն ասաց՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, ինքը փոխանակ ասի՝ ֆաշիստը ես եմ, թե՞ հլա հայելու առաջ նայի, տես ով է՝ ցեղասպան, հանցագործ, որը պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ, ասաց՝ դե եկեք մի հատ հասկանանք՝ ինչո՞ւ ինքը մեզ կոչեց ֆաշիստ ու ռեւանշիստ։ Այո, ինքը Ալիեւին արդարացնում է, որովհետեւ իր իշխանության լինելն անմիջապես կախված է Ալիեւի եւ Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։ Ինքը հո չի կարող ասել՝ գիտե՞ք, այս խաղաղության գործընթացը կատաստրոֆիկ ձախողվել է, որովհետեւ դա կլինի իր քաղաքական վերջը։ Դրա համար պետք է ադրբեջանցիներին արդարացնի, ասի՝ դե լավ, հիմա խմել են, կրակել են, դարդ մի արեք։ Իրենք պատգամավորներից մեկն ասում է՝ կրակել են, հո մեզ վնաս չեն տվել։ Չէ, դրանք կրակոցներ են, գիտակցված սպառնալիք է, ճնշում է Հայաստանի վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա այդ զիջումներին, որովհետեւ Ալիեւն էլ է հասկանում, որ ինքը հավերժ չէ։ Դրա համար, քանի Փաշինյանը կա, ինքը պետք է կարողանա բոլոր հնարավոր եւ անհնար զիջումները կորզել»։

Արթուր Խաչատրյանը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանն իր Սահմանադրությամբ տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ «Ադրբեջանը 1991 թվականի անկախության մասին սահմանադիր ակտով իրեն հայտարարել է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը, դրանով իսկ տարածքային պահանջներ ներկայացնելով ՀՀ տարածքի մոտ 50 տոկոսի նկատմամբ»։

Սլովենիայի փոխվարչապետ․ Մենք սատարում ենք ՀՀ զինված ուժերին

«Սլովենիան շատ հստակ եւ ուժեղ աջակցություն է ցուցաբերել Եվրոպական Խաղաղության հիմնադրամին, որպեսզի սատարենք Հայաստանի Զինված ուժերին»,- այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը։

«Եվրոպական Խաղաղության հիմնադրամի աջակցության նախաձեռնությանը մենք սատարել ենք, որպեսզի Հայաստանի Զինված ուժերին սատարենք։ Պետք է միաձայն մոտեցում լինի, բայց ինչ վերաբերում է Սլովենիային, մենք շատ հստակ եւ ուժեղ աջակցություն ենք ցուցաբերել»,- հավելեց նա։

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանն արդեն հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի հետ սերտ հարաբերություններով հայտնի Հունգարիան, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշումը։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միզոյանն ասաց, որ քննարկումները շարունկավում են։ Նա հույս հայտնեց, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի Հայաստանի տրամադրվելիք աջակցության հարցով։

Գյումրին կմիանա Ռուսաստանի՞ն․ երկրի մասնատման համար կմեղադրեն գյումրեցիներին

Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ Դա քաղաքական հայտարարություն է և մատնում է Մոսկվայի քաղաքական պլանները։

Մինչ Գյումրիի ընտրությունները ռուսական փաբլիկները գրում էին, որ եթե Հայատանը “մասնատվի”, ապա Ռուսաստանին “կհասնի” երկրի հյուսիսը՝ Շիրակն ու Լոռին։ Ռուսական բազան արդեն Գյումրիում է, ինչպես ասում են, գյումրեցիներից շատերը ռուսական անձնագիր ունեն, և Ռուսաստանը “գյումրեցիներին պաշտպանելու” լեգիտիմ իրավունք ունի։

Կոմունիստ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը՝ առաջին քայլն է այդ ծրագրի երկրորդ մասի։ Ծրագրի առաջին մասը իրականացվել է Արցախում, որտեղ ռուսներն էին 2020 թվականից հետո որոշողները․ պատահական չէ, որ Արցախի “լուծարման” մասին հրամանագիրը գրված էր սալդաֆոն ռուսերենով։

Դա թույլ տվեց ՀՀ ներյայիս իշխանություններին ամեն ինչում մեղադրել Արցախի “նոր իշխանություններին։ Թեկուզ Փաշինյանին լոյալ “հին” իշխանությունն ի դեմս Արային Հարությունյանի պակաս չեր պահանջում, որ ՄԱԿ-ը ռուս խաղաղապահներին մանդատ տար։

Հիմա ՀՀ կառավարությունը Հայաստանի մասնատման երկրորդ մասի համար մեղքը կդնի գյումրեցիների վրա։ Երեկ Փաշինյանը գյումրեցիներին արդեն ասել է՝ ընտրելեք, դե վայելեք։

Փաշինյան. Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի Արցախի հետ վերամիավորման որոշմանը

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկրի նոր սահմանադրությունը չպետք է հղում պարունակի Անկախության հռչակագրին։ Փաշինյանը հիշեցրեց, որ «Հռչակագրի տեքստը ոչ թե անկախ պետության գոյության մասին է, այլ ընդհակառակը, դրանից ելնելով կարծում է, որ նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի փաստաթղթին»։

Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում ասվում է, որ այն հիմնված է Անկախության հռչակագրի վրա, որն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին, այդ թվում՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման հիման վրա։ Հռչակագրում նաև ասվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին»:

Անկախության հռչակագրի մերժումը նշանակում է Երրորդ Հանրապետության վերջը, քանի որ այն կառուցված է Հռչակագրում տեղ գտած սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ Արցախի վերամիավորումը Հայաստանին։

«Կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, նոր սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց Հայաստանի ժողովուրդն է, որ պետք է որոշի։ Իհարկե, կողմ և դեմ փաստարկները պետք է ներկայացնեն քաղաքական ուժերը և նրանց առաջնորդները։ Սա իմ քաղաքական դիրքորոշումն է»,- լրագրողներին ասաց Փաշինյանը։

Մարտի վերջին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ծրագրում են հանրաքվե անցկացնել 2027 թվականին նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ նա ավելացրեց, որ իր թիմը կարծիք է հայտնել, որ տեղին կլիներ հանրաքվե անցկացնել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ։

Գյումրիի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր կայացած ավագանու առաջին նիստում վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում։

Ավելի վաղ Կոմկուսի ցուցակը գլխավորած և ընդդիմադիրներից ամենաշատ ձայներ ստացած Ղուկասյանը հասել էր ընդդիմադիր մրցակիցների աջակցությանը՝ դառնալով միասնական թեկնածու։

Հաշվի առնելով, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ հաղթահարել կառավարման մարմին ինքնուրույն ձևավորելու համար անհրաժեշտ շեմը, ընդդիմության ձայները բավարար էին Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու համար։

ՔՊ-ն որոշել է բոյկոտել այսօրվա նիստը։ Քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ով գլխավորում էր իշխող կուսակցության ցուցակը, կոչ արեց նոր ընտրություններ անցկացնել։

Վրանը քանդե՛ք։ Իսկ ի՞նչ է լինելու 2 ամիս անց, արցախցիներին բնակարաններով կապահովե՞ն

Վրանը քանդե՛ք, մենք ձեզ երկու ամսվա յոլա գնալու փող կտանք։ Սա Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանն է։ Արցախից տեղահանված, Հայաստանում ապաստանած և ՀՀ կառավարության կողմից փախստականի կարգավիճակին հավասարեցված՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցվածի կարգավիճակ ստացած ժողովրդի անունից՝ Արցախցիների շահերի պաշտպանության խորհրդի կողմից ներկայացված պահանջների պատասխանն է։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ պահանջների ամենամեծ տեղը զբաղեցնող հարցը չեր սոցիալականը և անդրադառնանք, այո, հենց սոցիալականին, որովհետև որևէ հարց չկա այն աքսիոմի մեջ, որ կեցությունն է որոշում գիտակցությունը։ Մեր պարագայում կեցությունը որոշում է նաև, բացի գիտակցությունից` գաղթի հարցը։

Հարց ուղղեննք ՀՀ կառավարության այն անդամներին, որոնց գլխում ծագել է այդ գաղափարը։

Հետո հարց կուղղենք այն արցախցիներին , որոնք ցանկություն կհայտնեն համաձայնվել այդ գաղափարին։

ԵՎ այսպես՝ իսկ ի՞նչ է լինելու երկու ամիս հետո։

Կարո՞ղ է երկնքից մանանա թափվի։

Կարո՞ղ է արցախից տեղահանվածները ինքնաբավ դառնան և սկսեն իրենք աջակցությունը ցուցաբերել, օրինակ, Սիրիայի ժողովրդին կամ էլ, թուրքիայում երկրաշարժից տուժածներին։

Կարո՞ղ է ՀՀ կառավարությունը կարողանա երկու ամսում Արցախցիներին բնակարանով ապահովել։

Կարո՞ղ է արդյոք ՀՀ քաղաքացիները, որոնք էլ իրենց հերթին բնակարանները վարձով տալով, որոշ չափով իրենց սոցիալական հարցերն են լուծում, դառնան ինքնաբավ և բնակարանների համար վարձ չվերցնեն, ինչից իմիջիայոց կտուժի նաև պետական բյուջեն, որորվհետև տաս տոկոսը վարձից բյուջե է վերադառնում։

Ոչ, ոչինչ էլ չի լինելու։ Երկու ամիսը անցնելու է երկու վայրկյանի պես։

Հիմա փորձենք հասկանալ թե ինչ ասել է վրանը քանդեք։

Ասել է` մի պայքարեք ձեր իրավունքների համար, բայց մենք ճիշտն ասած իսկի չենք էլ պայքարում, սա ընդամենը մեր իրավունքների և կարիքների բարձրաձայնում է։

Բայց արի ու տես, սա էլ է ՀՀ կառավարության ականջին ծանր հնչում։ ՀՀ կառավարությունը ուզում է՝ մենք հպարտ, հպարտ դիմանանք, սովին, աղքատությանը, կամ քաջաբար արտագաղթենք։ Իսկ իրենք աշխարհում հպարտանան, որ հարյուր հիսուն հազար փախստական են տեղավորել աշխարհի բոլոր անկյուններում և ոչ մի ծպտուն չի եղել։

Ուզում եմ նաև ոչ հին անցյալից օրինակ բերեմ, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան, որ անպատասխանատու կառավարությունների փուչ չհիմնավորված հայտարարություններով առաջնորդվելը տանում է միշտ ավելի վատ տեղ, քան առկա տեղն է։

2020 թվականի վերջից մենք արդեն փախստականների մի մեծ համայնք էինք Հայաստանում` 26  հազարից մի քիչ շատ, ըստ ՄԱԿ-ի 21 թվի զեկուցագրի։

Մենք անընդհատ հարց էինք բարձրացնում մեզ բնակարաներով ապահովելու, հիմնականում պահանջում էինք, որ մեզ համար համայնքով ապրելու հնարավորություն ստեղծեն և ապահովեն սոցիալական բնակարաններով, որպեսզի հատուկ ծանրություն չդառնանք ՀՀ բյուջեի վրա։

Մեզ խրոխտ պատասխանում էին երկու կառավարությունները՝ այն ժամանակ մենք այդ հաճույքից երկուսը ունեինք, որ մեզ բնակարաններ տալու են Արցախում և մինչև 2025 թվականի վերջը բոլոր հադրութեցի և շուշեցի փախստականները բավարարվելու են բնակարանով։

Եվ ինձ թվում է, բոլորն էլ գիտեն, թե այդ ցնորամիտ ծրագրի իրականացման համար ինչ գումարներ են փոշիացել։

Վերջում երկու ամսվա մասին։ Ստեփանակերտում բենզիին և դիզվառելիք վաճառող Վաղո քեռուն մեկը փող էր պարտք և անընդհատ ուշացնում էր։ Մի օր Վաղո քեռու պարտադրանքից հետո պարտքատերը խոստանում է անպայման երկուշաբթի վերադարձնել պարտքը։ Ավաղ երկուշաբթին նորից եկավ ու․․․

Վաղո քեռին ասում ա՝ արա, քեզ թվացելա, երկուշաբթիn չի գալու՞։

Տիգրան Խաչատրյանին և որոշարցախցիների երևի թվում է՝ երկու ամիսը չի պրծնելու։

Եթե վրանը պայքարի սիմվոլ է, ԱՅՆ ՊԻՏԻ ՄՆԱ։

Իսկ կառավարության համապատասխան որոշումը պիտի լինի՝ Ֆինանսական օգնության տրամադրում մինչև շահառուն կստանա բնակարանի բանալիները։

Հանուն Հադրութի ՀԿ նախագահ` Լևոն Հայրյան

 

Այսօր անձրև է լինելու

Կինձմնձուկ

Ապրիլի 16-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում են առատ տեղումներ՝ անձրևի և ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Նշվում է, որ նման եղանակը կպահպանվի մինչև ապրիլի 17-ը, միևնույն ժամանակ առանձին շրջաններում հնարավոր են քամու ուժգնացում։

Շիրակում ապրիլի 16-ին օդի ջերմաստիճանը կլինի +9, Կոտայքում՝ +11, Գեղարքունիքում՝ +5, Լոռիում՝ +8, Տավուշում և Արագածոտնում և Սյունիքում՝ +12, Արարատում՝ +15, Արմավիրում և Վայոց Ձորում՝ +14։

Երեւանում նույնպես ապրիլի 16-ին սպասվում է անձրեւ, օդի առավելագույն ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի +13։