Դատախազը միջնորդեց Միքայել Սրբազանին ազատազրկել 2.5 տարի ժամկետով

  • 19:59 29.09.2025

Այսօր՝ սեպտեմբերի 29–ին, լրացուցիչ դատալսումների ժամանակ գործով դատախազը միջնորդեց Միքայել Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։

Դատարանի որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին։

Հիշեցնենք, որ դատարանը Միքայել Սրբազանին մեղավոր է ճանաչել բռնի իշխանափոխության կոչ անելու մեջ, որի մասին Սրբազանը խոսել էր այս տարվա փետրվարին տված հարցազրույցում։