Ի՞նչ Արցախ։ Որտե՞ղ է դա

  • 10:16 30.09.2025
ՀՀ վարչական դատարանը հրաժարվում է Արցախի Հանրապետությանը, գույքի գրանցված սեփականատեր Արցախի կառավարությանը, ինչպես նաև «Ֆիդես» ՈՒՎ կազմակերպությանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ գործով դատավարական որևէ կարգավիճակ շնորհել։ Այդ մասին գրում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Այլ խոսքով՝ Արցախի Հանրապետությանը սեփականազրկում են՝ առանց իրեն գործով մասնակից դարձնելու։
Գործը քննում է դատավոր Կարեն Զարիկյանը, որը վերջերս նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ, գրել է փաստաբանը։
«Խաղաղության գործընթացի» ընթացքում արցախցիների սեփականության իրավունքը այնքան խորն է անտեսվել, որ ոչինչ չարծե խլել Արցախի ներկայացուցչության շենքը և «վերադարձնել» այն ադրբեջանական թատրոնին, որը, ըստ երևույթին, ավելի շատ իրավունքներ ունի Երևանում սեփականության նկատմամբ, քան արցախցիները։