Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը «Ե՛կ Սվարանց» ծրագրի շրջանակներում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար Սյունիքի մարզի Սվարանց գյուղում կկառուցի 20 առանձնատուն ժամանակակից չափանիշներին համապատասխան:
Նորառակառույց տները կլինեն 3-4 սենյականոց 70 և 94 քառակուսի մետր բնակմակերեսով, ինչպես նաև 1000 քմ տնամերձ հողատարածքով, որտեղ կկառուցվի փոքր անասնագոմ:
Տները հնարավոր կլինի ձեռք բերել բնակարանային ապահովման ծրագրով տրված սերտիֆիկատով: Տան արժեքի և սերտիֆիկատի տարբերությունը կհատուցի հիմնադրամը:
Կահույքի ձեռք բերման համար ընտանիքները կստանան դրամաշնորհ, իսկ մշտական զբաղվածության համար՝ կենդանիներ, սերմեր ու տնկիներ։
«Արցախից բռնի տեղահանված գյուղաբնակ ընտանիքների համար կառուցվող այս տներն ու անասնագոմերը ներկայումս շինարարության փուլում են։
«Ե՛կ Սվարանց» ծրագիրը նոր էջ է բացել բնակավայրի պատմության մեջ։ Ենթակառուցվածքային և համայնքային զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների շնորհիվ մենք նպաստում ենք գյուղական բնակավայրի վերազարթոնքին՝ դարձնելով այն ավելի կենսունակ, ամուր և բարեկեցիկ», տեղեկացնում են Թուֆենկյան բարեգործական հիմնադրամից:
Արսեն Աղաջանյան