
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է գեներալ լեյտենանտի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ առանց այլ մանրամասներ նշելու։
Նա կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերին: Միքայել Արզումանյանը մեղադրվում է պատերազմի առաջին օրերին Թալիշի Արեգա բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջի» հրաման տալու համար։
Մյուս մեղադրանքն արդեն Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութությանն է առնչվում։
Միքայել Արզումանյանը մեղադրանքը չի ընդունում:
3 տարի քննությունը չի կարողանում ոչ ապացուցել մեղադրանքը, ոչ էլ իր մեջ ուժ գտնել՝ հրաժարվել մեղադրանքից։ Այդ 3 տարվա ընթացքում քաղաքականություն է փոխվել․ Արցախը 2023 թ․ հայաթափվել է, 2022-ին Փաշինյանը “ճանաչել է” Արցախը Ադրբեջանի մաս, իսկ վերջերս ՀՀ խորհրդարանը հրաժարվել է հրապարակավ քննարկել 44-օրյա պառերազմի մասին 3 տարի պատրաստած զեկույցը։