
Մինչև 2013 թվականը Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածը կհաշվառվի որպես ստաժ բացառապես աշխատանքային գրքույկում կատարված գրառումների հիման վրա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։
«Այս ամենի պարագայում զգալի կրճատվելու է արխիվին ուղղվող հարցումների քանակը։ Դա հեշտացնում է վարչարարությունը, կրճատում է ժամանակը։ Եթե արխիվային հարցումները չկան, ապա նշանակում է, որ քաղաքացիները ստիպված չեն լինի երկար սպասել։
Այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակ են ստանում ու ժամանակին փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պարագայում աշխատանքային որոշ տարիներ չեն հաշվարկվել, ապա կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ վերահաշվարկի հնարավորության համար։
Որոշում է կայացվել նաև քաղաքացիներին զերծ պահել քաշքշուկից, եթե, օրինակ, աշխատանքային գրքույկը պատշաճ լրացված չէ, անվան որևէ տառի վրիպում կա կամ դրված կնիքը լավ տեսանելի չէ»,–ասաց նա։