
«Քանի դեռ կա մեկ հայ, ում սրտում, հոգում եւ մտքում կա Արցախը, Արցախի էջը փակված չէ»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։
«Նույնիսկ Բաքվի բանտերում կան մարդիկ, որ ասում են՝ Արցախի հարցը փակ չէ։ Այս բոլոր մարդիկ, ովքեր այսօր գալիս են Եռաբլուր, ո՞նց կարող են համարել, որ Արցախի հարցը փակված է»,- նշեց Պողոսյանը։
Հարցին, թե Արցախ վերադառնալու հնարավորություն տեսնո՞ւմ է, նա պատասխանեց․ «Ես գիտեմ, որ աշխարհում անհնարին բան չկա, եւ եթե մենք մեր երազանքը պահենք, որեւէ բան անհնարին չէ։ Իսկ երազանքի հիմքը մեր պարտքն է այստեղ հավերժացած մեր ազգային հերոսներին»։
Նա ասաց, որ այսօր Հայաստանին վախով «խաղաղություն» է պարտադրվել։ «Երբ ձեզ խաղաղություն են ասում, բայց դա ներկայացնում են վախի մթնոլորտի մեջ, որ եթե սենց չանենք, պատերազմ է լինելու, ուրեմն դա խաղաղություն չէ։ Այս խաղաղութունը վախեցնելով են բերել, ուրեմն եկեք այդ բառը մի օգտագործեք»,- ասաց նա։
Թեւան Պողոսյանի խոսքով՝ այս իշխանությունները ոչ լեգիտիմ են, քանի որ նախընտրական խոստումներ են տվել, բայց չեն կատարել։