
Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
«Հիմա դեղեր է ընդունում, վիճակը բավարար է, սակայն դեռեւս պետք է գնա հետազոտությունների։ Այնուհետեւ արդեն թոքերի հետ կապված այլ կլինիկա պետք է դիմենք»,– ասաց նա։
Վագիֆ Խաչատրյանը գերությունից վերադառնալուց հետո հոսպիտալացվել էր եւ վիրահատություն արել։