Ինչպես արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին․ Ռոման Երիցյան

Ռոման Երիցյան

Կատարում եք հետևյալ քայլերը

1. Գրավոր դիմում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ընտրացուցակներում ներառելու պահանջով (դիմումի ձևը)։ Եթե նկատում եք, որը դիմումի պատասխանը, անկախ դրա բովանդակությունից, արհեստականորեն ձգձգվում է՝ շտապ ահազանգում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ՀՀ ՄԻ պաշտպանի աշխատակազմ։

2. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստանալով մերժում՝ 3 օրվա ընթացքում, այդ թվում՝ նաև ընտրության օրը դիմում եք դատարան՝ ըստ հաշվառման վայրի ցուցակում ընդգրկելու պահանջով՝ վկայակոչելով այն, որ ունեք ՀՀ քաղաքացու անձնագիր և հանդիսանում եք ՀՀ քաղաքացի, իսկ քաղաքացիությունն էլ օրենքով սահմանված կարգերից որևէ մեկով չի դադարել։ Միաժամանակ նշում եք, որ վարչական դատարանն ունի 2026 թվականի մայիսի թվագրությամբ երեք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնցով լրիվությամբ բավարարվել են նույն հիմքերով ներկայացված հայցերը։

3. Դատարանը հայցադիմումը քննում և լուծում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը։ Դատարանի վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

4. Ստանալով դատարանի վճիռը՝ այն շտապ ներկայացնում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և պահանջում ձեզ ներառել ընտրացուցակում։

Քվեարկելուց հրաժարվելու համար մարդ են սպանել

Այսօր՝ մայիսի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19։10-ի սահմնաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տղեկություններ են ստացվել, որ Սարալանջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակահարել են, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա տղամարդ է, ում անունը Արտաշես է և նրան դանակով հարվածել են մի քանի անգամ։ Նրան դանակահարողը Կոտայքի մարզի գյուղերից մեկի գյուղապետի հորեղբոր տղան, ում անունը Կառլեն է։ Պատճառը եղել է, այն որ Կառլենը Արտաշեսին ասել է, որ պետք է ընտրություններին ընտրեն իրենց թեկնածուին, ինչին Արտաշեսը պատասխանել է, որ ինքը ունի իր թեկնածուին և նրան էլ ընտրելու է և այդ թեկնածուն նրա ուզածը չի, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել և Արտաշեսը դանակահարվել է»։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտաշեսը վերջերս էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։

ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն մայիսի 23-ին այցելել են Գորիսի ավագ սերնդի կենտրոն՝ շահառուների հետ հայկական ավանդական ուտեստների պատրաստման ցերեկույթին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից:

Միասին նրանք պատրաստել են ժենգյալով հաց և գաթա՝ ոչ միայն ծանոթանալու Հայաստանի համերի հարուստ ժառանգությանը, այլև ամրապնդելու սոցիալական կապերն ու խթանելու համայնքային ոգին։ Խմորի պատրաստումից մինչև ջերմ զրույցներ․ այս հանդիպումը կրկին ցույց տվեց, թե ինչպես են ավանդույթները միավորում սերունդներին և ստեղծում իմաստալից, ներառական ու ջերմ պահեր։

Բաքվում սկսվել է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր սկսվել է առաջին ատյանում դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին հայտնում է Ազառությունը։

Ադրբեջանականա APA գործակալության փոխանցմամբ՝ գործը քննում է դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ գործող կազմը։

Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ մեղադրանքներով։

Ռուբեն Վարդանյանը, որի գործն առանձին վարույթով է քննվել, հրաժարվել է բողոքարկել դատական ակտը։ Հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանույշ Սահակյանն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ Վարդանյանը չի ցանկանում ձևականորեն ներգրավվել այդ գործընթացի մեջ՝ համարելով այն ֆարս։

Փաստաբանները պատրաստվում են հայ գերիների իրավունքների խախտումների հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սահակյանի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է, որ Բաքուն տրամադրի դատավճիռների ամբողջական տեքստերը, ոչ թե միայն դրանց քաղվածքները։

Դատարան․ Արցախի Հանրապետությունը սեփականության իրավունք չունի Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ

ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Այս մասին հայտարարել է Ռոման Երիցյանը։

«ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Հիշեցնում եմ, որ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։ Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել։ Որոշումը կբողոքարկեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»,- գրել է նա։

TRIPP-ի մասին համաձայնագիրը կստորագրեն ընտրություններից հետո

Վստահեցնում եմ, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստան-Միացյալ Նահանգներ միջպետական պայմանագրի ստորագրումը որոշ տեխնիկական ընթացակարգերի իրականացումից հետո արագ տեղի կունենա, մամուլի ասուլիսում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ այսօր համաձայնագիրը նախաստորագրեցին Արարատ Միրզոյանն ու Հայաստան 1 ժամով ժամանած ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Համաձայնագիրը կստորագրեն արդեն ընտրություններից հետո։, ինչպես ասեց Միրզոյանը՝ մի քանի շաբաթ հետո։

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը:

Տեքստի մեջ նշված է, որ ԹՐԻՓՓ-ը կկապի “Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կստեղծի Տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական հանգույց, նաև ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար”։

” Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն (ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն, որը պատկանում է ԱՄՆ-ին) լիազորված կլինի ընտրելու երրորդ կողմերի՝ ՀՆԿ-ների կողմից ստեղծվող յուրաքանչյուր ԹՐԻՓՓ ծրագրի իրականացմանն աջակցելու համար, այդ թվում՝ այն երրորդ կողմերը, որոնք հանդես կգան որպես կոնցեսիոներներ, հովանավորներ, օպերատորներ, կապալառուներ, ինչպես նաև տվյալ ԹՐԻՓՓ նախագծի ՆԳՇ (նախագծման գնումների և շինարարական) ծառայություններ մատուցողներ”, ասված է համաձայնագրի մեջ։

Այսինքն, հենց ամերիկյան կողմն է որոշելու, թե որ “երրորդ երկիր” կմասնակցի նախագծին։

Սակայն,ինչպես պարզվում է, “Միացյալ Նահանգները մտադիր է ձեռնարկել քայլեր՝ Հայաստանի հետ համատեղ ԹԶԸ-ի հիմնադրման համար թույլտվություն ստանալու նպատակով, ինչը ներառում է Կոնգրեսին ծանուցումը և ԶՖԿ-ի տնօրենների խորհրդից անհրաժեշտ հաստատման ստացումը”։

Այլ կերպ ասած, ամերիկյան կողմը դեռ ոչ մի լիազորություններ չունի։  

“Հայաստանը հաստատում է, որ իր Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կկիրառվի սույն Համաձայնագիրը”, ասված է տեքստի մեջ։

Թեկուզ դեռ պարզ չէ, ինչ է նշանակում ԹՐԻՓՓ-ի գոտի, սակայն արդեն որոշվում է, որ Հայաստանը պետք է պետականացնի հողերը և սահմանազատի վիճելի մասերը։ 

“Հայաստանը կձեռնարկի Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող բոլոր անհրաժեշտ միջոցները և հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի՝ ա) ապահովի, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների երկայնությամբ գտնվող հողամասերը Հայաստանի սեփականությունն են կամ կարող են դառնալ Հայաստանի սեփականությունը, և բ) ապահովի, որ այդ հողամասերը զերծ լինեն ցանկացած ծանրաբեռնվածությունից կամ երրորդ անձանց իրավունքներից, ինչպես նաև կրի այդ գործընթացների հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը”։ Հետո դա Հայաստանը ԹԶԸ-ին կտրամադրի 49 (քառասունինը) տարի նախնական ժամկետով հողօգտագործման բացառիկ իրավունքով։

Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի ինքնիշխան տարածքում որևէ անձի կողմից այնպիսի ենթակառուցվածքի կառուցմանը և շահագործմանը, որը ԹՐԻՓՓ նախագիծ չէ:

Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք, ասված է համաձայնագրում։

“Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման ծառայություններ մատուցելու համար` Հայաստանի և ԹԶԸ-ի փոխադարձ համաձայնությամբ”, ասված է համաձայնագրի տեքստում:

 

Ռուբիոն և Միրզոյանը նախաստորագրեցին TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը

Կարճատև այցով Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

ԱՄՆ պետքարտուղարը Երևան էր ժամանել կնոջ հետ: Նախքան երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, տեղի ունեցավ ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունները տեղի ունեցան հենց օդանավակայանում: ԱՄՆ պետքարտուղարի կարճատև այցը Երևան մոտ մեկ ժամ տևեց:

Ստորագրվեցին նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը:

«Քիչ առաջ մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց.- «Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով: Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով: Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները»:

Դիմելով ԱՄՆ պետքարտուղարին, ՀՀ ԱԳ նախարարն ասաց.- «Բոլոր ջանքերն այսուհետ ևս կգործադրենք, որպեսզի քայլ առ քայլ իրականություն դարձնենք նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի ուրվագծած համագործակցությունը, որը վստահաբար շահեկան է լինելու և՛ Հայաստանի, և՛ ԱՄՆ-ի համար, նաև մյուսների համար՝ տարածաշրջանում, ովքեր կառուցողականորեն և համագործակցաբար կներգրավվեն այս նախագծի ստեղծած հնարավորությունների մեջ»:

Սամվել Կարապետյանը հանդիպել է արցախցիների հետ և խոստացել «փոքրիկ Արցախ Հայաստանում»

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը երկուշաբթի օրը հանդիպել է մի խումբ արցախցիների հետ։

Նրա խոսքով՝ 300,000 աշխատատեղ ստեղծելու «Ուժեղ Հայաստան» ծրագիրը նույնպես նախատեսված է լուծելու ղարաբաղցիների զբաղվածության խնդիրը։

Կարապետյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի մշակույթը պահպանելու անհրաժեշտության և այն չկորցնելու ցանկության մասին։

«Մենք պետք է ունենանք մեր սեփական փոքրիկ «Արցախը» Հայաստանում», – ասել է նա։

Հանդիպմանը ներկա էին Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչ է քննարկել Ռուբիոն Լավրովի հետ՝ մինչև Երևան ժամանելը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 25-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ուկրաինական հակամարտությունը, ըստ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թոմի Պիգոտի, որին մեջբերել են ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։

Երկու կողմերը նաև մտքեր են փոխանակել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Իրանի հետ պատերազմի վերաբերյալ, հայտնել է Պետդեպարտամենտը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Լավրովը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Ռուսաստանը, ի պատասխան «Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի տարածքում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների դեմ շարունակվող ահաբեկչական հարձակումների», սկսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին և որոշումների կայացման կենտրոններին։

Հիշեցնենք, որ Մարկո Ռուբիոն այսօր ժամանում է Երևան, որտեղ մտադիր է ստորագրել որոշակի փաստաթղթեր։ Երեկ Արարատ Միրզոյանը հրաժարվել է բացահայտել այդ փաստաթղթերի բնույթը։

Ինչո՞ւ Արցախի թեմի նոր առաջնորդ չի նշանակվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած ու Վեհափառին ուրացած 10 տիրադավներից մեկն է, «անհետացել է ռադարներից»։ Արցախցիները նրա մասին տեղեկություն չունեն, նա դադարել է այցելել Երեւանում իր գլխավորած թեմի առաջնորդանիստ, քանի որ այնտեղ թեմական խորհրդի եւ աշխատակազմի համար անցանկալի հյուր է»։ 

«Չնայած արցախցիները դիմել էին Վեհափառին՝ Վրթանես եպիսկոպոսին կարգալույծ անելու կամ թեմակալ առաջնորդի պաշտոնից զրկելու խնդրանքով, եւ առաջարկել էին թեկուզ ժամանակավոր տեղապահ նշանակել, բայց Վեհափառն անարձագանք է թողել նրանց խնդրանքը», գրում է Հրապարակը:

Թերթի տվյալներով, Արցախին վերաբերող ցանկացած հոգեւոր ծիսակարգի համար արցախցիները դիմում են Դադիվանքի հոգեւոր առաջնորդ, ներկայում Եռաբլուր պանթեոնի եկեղեցու սպասավոր Տեր Հովհաննեսին, նրան են ճանաչում իբրեւ առաջնորդ։

Ինչո՞ւ Կաթողիկոսը չի փոխում Արցախի թեմի առաջնորդին և ինչպիսի՞ն կլինի Արցախի թեմի ճակատագիրը։ Կառավարություն-Էջմիծին հակամարտությունը սկսվել է Գարեգին Բ Կաթողիկոսի ելույթներից Շվեյցարիայում, որտեղ նա կոչ է արել աշխարհին սատար կանգնել Արցախում մնացած հայկական ժառանգության պահպանմանը։ Արցախում և այլ տեղերում գտնվող Հայ առաքելական եկեղեցիների սեփականատերը Կաթողիկոսն է համարվում, և նա հանդես եկավ սեփականատիրոջ դիրքերից։

Այդ ելույթները սվիներով ընդունվեց ոչ միայն Բաքվում, այլև Երևանում, և սկսվեց Կաթողիկոսի դեմ իսկական արշավանք։ Վրթանես սրբազանը պատահական չի հայտնվել Փաշինյանի կողմն անցած եպիսկոպոսների խմբում։ Հենց նա է այդ խմբի առանցքային դերակատարը։

Սակայն Կաթողիկոսի դեմ պայքարը հասավ կառավարության համար վտանգավոր ջրբաժանի, և, ըստ երևույթին, “զինադադար” կնքվեց մինչև ընտրությունների ավարտ։ Դրանից հետո կայացան երկու եկեղեցական մեծ ժողովներ, որոնց եզրափակիչ հայտարարություններում բացակայում էր Արցախի ժառանգության պահպանման մասին դրույթները։ Մյուս կողմից, բանտերից բաց թողնվեցին գրեթե բոլոր եկեղեցականները, նաև Կաթողիկոսի ազգականները։

Թե ինչ կլինի ընտրրություններից հետո, պարզ չէ, սակայն կա կարծիք, որ Փաշինյանի հաղթանակի դեպքում Գարեգին Բ-ն կարող է հրաժարական տալ։ Նաև Եկեղեցին կարող է կորցնել իր կալվածքները Հայաստանից դուրս, այդ թվում Արցախում։

«Հրապարակ» թերթը շաբաթներ առաջ գրել է. «Ուզում են աշխարհով մեկ սփռված ՀԱԵ թեմերին պատկանող մոտ 600 անշարժ գույքի` տարբեր օբյեկտների, եկեղեցական իրերի արտադրությունների, բարեգործական հիմնադրամների ու հաշիվների դեմ իրավական գործընթացներ սկսել”:

Հայ Առաքելական եկեղեցու գույքի փոխանցումը այն երկրներին, որտեղ նրանք ֆիզիկապես գտնվում են, հնարավոր կդարձնի ոչ միայն Արցախում գտնվող եկեղեցիների “հարցի լուծումը”, այլև Երուսաղեմում, ներկայիս Թուրքիայի տարածքում եկեղեցիների հարցի “փակումը”։

Օրերս Վատիկանում է գտնվել Արամ Ա Կիլիկիո Կաթողիկոսը, որին Հռոմի Պապն ընդունել է հատուկ հարգանքով։ Ընդ որում, իր խոսքի մեջ Լևոն Պապը խոսել է Հռոմի և Հայ Առաքելական եկեղեցիների հետագա եղբայրության մասին՝ “մինչև եկեղեցիների վերջնական միավորումը”։

Արդյո՞ք աշխարհը քննարկում է Էջմիածնի հետա ճակատագրի հետ կապված սցենրներ։

Հեղաշրջում, հեղափոխություն, պատերազմ. Հայաստանի քաղաքացիներին զրկում են ընտրությունից

Հեղափոխություն, հեղաշրջում, նախընտրական կամ հետընտրական իրադարձություններ և պատերազմ սեպտեմբերին՝ սրանք են այն սցենարներն, որոնք դառնում են քաղաքական պայքարի մեյնսթրիմը Հայաստանում կայանալիք ընտրություններից 10 օր առաջ։ Քաղաքական տեխնոլոգների, բոտերի և ազդեցության գործակալների ամբողջ բանակներ են գործում Հայաստանից դուրս՝ փաստացի զրկելով հայ քաղաքացիներին խաղաղ ապագա ընտրելու իրավունքից։

Որքան մոտենում ենք ընտրություններին, այնքան ավելի շատ են լինում նախազգուշացումները, որ այս կամ այն ընտրության դեպքում արտաքին ուժերը կդիմեն ուժի՝ պատերազմ, հեղափոխություն, արտակարգ դրություն կամ հեղաշրջում։ «Լավագույն» դեպքում, եթե ընտրությունները տեղի ունենան, Հայաստանը կկանգնի ամենադժվար որոշման առաջ՝ սահմանադրական հանրաքվե, որի արդյունքը կլինի Երրորդ Հանրապետության վերացումը՝ առանց Չորրորդ Հանրապետության ստեղծման հստակ հեռանկարի։ Արտաքին ուժերը չեն թաքցնում, որ հանրաքվեն իրենց համար ավելի կարևոր է, քան Հայաստանում ընտրությունների արդյունքը։

Եթե իշխող թիմը փորձի անամոթաբար գողանալ մեր հաղթանակը խարդախության միջոցով, նրանք կստանան իսկական ժողովրդական հեղափոխություն։ Ռոբերտ Քոչարյանը սա հայտարարել է մայիսի 25-ին Սիսիանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Կրեմլը, խոսելով Երևանի «ազատ ընտրության» մասին, հիշեցնում է Ուկրաինայի մասին. նրա փորձը՝ շարժվելու դեպի ԵՄ, «հանգեցրեց պետական ​​հեղաշրջման, Ղրիմի գործի, Ուկրաինայի հարավ-արևելքի դիրքորոշման և ռազմական գործողությունների», – գրում է «Օբոզրևատելը»։

Վերլուծաբանները զգուշացնում են Հայաստանում նախընտրական գործընթացների հնարավորության մասին։

«Ակնհայտ է, որ ռուսամետ ընդդիմությանը շահագործելու մի քանի սցենարներ կլինեն։ Նրանք, հավանաբար, կհայտարարեն Փաշինյանի պաշտոնանկության և «Հայաստանի փրկության կոմիտեի» նման ինչ-որ ինքնահռչակ մարմնի ստեղծման մասին։ Հնարավոր է նաև եվրոպամետ հայ առաջնորդի ֆիզիկական սպանությունը։ Կիրակի օրը նախատեսված ընտրությունների կայանալը կախված կլինի նրանից, թե արդյոք ռուսական ուժերը կկարողանան գրավել Հայաստանի բոլոր կարևոր պետական ​​հաստատությունները առանց լուրջ խնդիրների կամ կորուստների», – գրում է «Օբոզրևատելը»։

Եվրամիությունը աշխատանքային խումբ է ուղարկել Հայաստան՝ «ռուսական հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար, իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ժամանում է Հայաստան՝ մի քանի կարևոր համաձայնագրեր ստորագրելու համար։ Ըստ երևույթին, այս համաձայնագրերը նախատեսված են ապահովելու 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերի անշրջելիությունը։

Մինչդեռ, իշխող կուսակցության առաջնորդը զգուշացնում է, որ եթե ինքը չընտրվի, սեպտեմբերին պատերազմ կլինի: Այլ կերպ ասած, եթե Հայաստանում հաղթեն այն ուժերը, որոնք չեն անցկացնի հանրաքվե և չեն վերացնի Երրորդ Հանրապետությունը, արտաքին խաղացողները դա կանեն ուժով: Բաքվում և Անկարայում, իշխանությունների «խաղաղության հայտարարությունների» ֆոնին, վերլուծաբանները պարզ խոսում են ռազմական սցենարի մասին: Բաքուն նաև մտադիր է Նախիջևանում ֆորում անցկացնել «Արևմտյան Ադրբեջանի վերադարձի» թեմայով:

Մոսկվան զգուշացնում է, որ Հայաստանի ընտրությունների անբարենպաստ արդյունքը կհամարի «արևմտյան հեղաշրջում» և կձեռնարկի գործողություններ: Սակայն պարզ չէ, թե որ արդյունքը կլինի բարենպաստ Մոսկվայի համար: Եվրամիությունը իր հերթին հայտարարում է, որ թույլ չի տա «Մոսկվայի միջամտությունը», նաև թույլ չի տա Հայաստանին հրաժարվել 2022 թվականի Պրահայի համաձայնագրերից (սովետական սահմաններից): Բաքուն և Անկարան պնդում են Հայաստանում հանրաքվե անցկացնելու վրա՝ գիտակցելով, որ սա միակ միջոցն է, որով նրանք կարող են օրինականացնել իրենց օկուպացիոն քաղաքականությունը:

Հայաստանում առաջիկա հանրաքվեն աջակցող ուժերը ակտիվորեն աշխատում են ռուսամետ ուժերի դեմ՝ բացահայտելով ինչպես իրական, այնպես էլ կեղծ կոմպրոմատներ: Ինչպես պարզել է «Դոսյե կենտրոնը», Մոսկվան որոշել է այս ընտրություններում չկենտրոնանալ մեկ թեկնածուի վրա. Ռուսաստանի հետ կապեր ունեցող քաղաքագետներն ու ինֆորմատորները փորձում են միաժամանակ աջակցել մի քանի քաղաքական ուժերի, որոնց հետ համագործակցությունը կարող է օգտակար լինել Ռուսաստանի համար։

Սակայն վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի քաղաքականությունը նպատակ չունի Հայաստանը պահել Ռուսաստանի սահմաններում, այլ մղել Հայաստանին ինքնալուծարման, որը թույլ կտա Ռուսաստանին «խաղաղ» դուրս գալ Հարավային Կովկասից և Կարսի պայմանագրից՝ սա ներկայացնելով որպես «Ռուսաստանից հրաժարված հայերի արևմտյան ընտրություն»։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենք, չնայած փորձում են մեկ-մեկ խոսել ներքին բարեփոխումների ծրագրի մասին, ամեն անգամ ստիպված են դրանք պայմանավորել արտաքին ընտրությունով։

Սամվել Կարապետյանը խոսում է «Սաֆարովի դեմ օրենքի» ընդունման մասին՝ 300,000 ադրբեջանցու Հայաստան վերաբնակեցումը կանխելու համար։

Վայքում Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ եթե սահմանազատումը շարունակվի և Տիգրանաշենը հանձնվի, ապա այս ճանապարհով Վայք գնալն այլևս հնարավոր չի լինի։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Սյունիքը կարժանանա նույն ճակատագրին, ինչ Արցախը, եթե ներկայիս քաղաքականությունը շարունակվի։ Միևնույն ժամանակ, նա ասում է, որ եթե իշխանության գա, չի մտադիրվում «զրոյացնել» բանակցությունները, այլ պարզապես կլրացնի համաձայնագրերը երաշխավորներով՝ իդեալական դեպքում՝ ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Չինաստանի։

Նիկոլ Փաշինյանն ավելի շատ խոսում է ճանապարհների ապաշրջափակման և նոր հաղորդակցությունների կառուցման մասին՝ հստակ ակնարկելով, որ դա հնարավոր կլինի, եթե Հայաստանը հրաժարվի Երրորդ Հանրապետության հիմքերից, ճանաչի իրեն որպես «խաչմերուկ»՝ խորհրդային սահմաններով և լիովին կախված լինի Թուրքիայից և Ադրբեջանից: Բաքվի և Անկարայի համաձայնությունը՝ Վրաստանի միջոցով Հայաստանի համար հաղորդակցությունները «բացելու» վերաբերյալ, համարվում է դիվանագիտական ​​դարակազմիկ հաջողություն: Ի՞նչ կլինի հետո, երբ Նախիջևանը «բացվի». չէ՞ որ եթե Տիգրանաշենի հանձնումից հետո Հայաստանը հարավը կտրվի երկրի «մայրցամաքային մասից», ապա այն լիովին կախված կլինի Նախիջևանով անցնող ճանապարհից, որը, ի դեպ, նոր Սահմանադրությամբ նույնպես կճանաչվի որպես «Ադրբեջանի մաս»:

Չնայած Երևանի հորդորներին և ռուսական զորքերի ներկայությանը, արցախցիների՝  Ադրբեջանի իրավասության տակ մնալուց հրաժարվելը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը միջազգային մակարդակով ընկալվում է ոչ թե որպես իր հողերը “վերադարձրած” պետություն, այլ որպես էթնիկ զտումների կազմակերպիչ և հազարամյա քրիստոնեական ժառանգության ոչնչացնող: Բաքուն չի կարող դա թույլ տա Հայաստանի մնացած մասի հետ, ուստի անհրաժեշտ է հանրաքվե, որտեղ հայերն իրենք կօրինականացնեն ցեղասպանությունը։

Լուսանկարում պատկերված է Երասխը, որտեղ ներկայումս կենտրոնացած են բազմաթիվ երկրների շահերը։

ՌԴ բանակին իրավունք է տրվել պաշտպանել արտասահմանում ձերբակալված ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլատրում է զինված ուժերի օգտագործումը Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանության համար, որոնք ձերբակալվել են օտարերկրյա դատարանների որոշումներով՝ առանց Ռուսաստանի մասնակցության, կամ այն ​​դատարանների կողմից, որոնց իրավասությունը չի հիմնված Ռուսաստանի Դաշնությունը որպես կողմ կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա։