«Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է». հայտարարություններ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով։

«Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է։ Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի, ես կասեի՝ անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Մարդը, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա երեք միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը եւ իրականության զգացումը։

Այսօր իր քարոզարշավի ժամանակ ժողովրդին իր նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն Փաշինյանը ձեռքերին ազատություն է տվել և հարձակվել անհետ կորած մեր հերոսի քրոջ վրա, և շրջապատված լինելով թիկնապահներով, Փաշինյանը հարձակվել և վիրավորել է երիտասարդ տղամարդու և այսպես շարունակ:

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ մի բան ասել, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է մեր երկրի համար, մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե ինչ հոգեբանական անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը, նրա յուրաքանչյուր օրը վարչապետի պաշտոնում թուլացնում է մեր երկիրը։ Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը, մենք դա թույլ չենք տալու, հունիսի յոթին մեր ժողովուրդը վերջ կտա ազգային խայտառակությանը»,– ասել է նա։

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել․

«Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։

Գործող վարչախմբին մերժող և աներկբա թափ առնող հանրային դրսևորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։

Խորացող ավտորիտար ռեժիմի կողմից որդեգրված հակասահմանադրական և քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը։

Վարչախումբը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ընդդիմադիր ուժերի և այլախոհների նկատմամբ ուժի և վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրության։

Այս նպատակին են ծառայում պատժիչ և հակասահմանադրական գործողությունները, որոնք ներառում են՝

• Քրեական հետապնդումներ և հալածանքներ, ինստիտուցիոնալ ռեպրեսիաներ։

• Ընտրովի արդարադատություն, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում։

• Դատական իշխանության ակնհայտ կախվածություն, ինչը թույլ չի տալիս, որպեսզի իշխանության հակասահմանադրական գործողություններն արժանանան իրավական գնահատականի։

• Վարչախմբի ղեկավարի կողմից դատախազությանը և իրավապահ համակարգին տրված բացահայտ ու հրապարակային պատժիչ հրահանգներ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու կամ պատժելու հանձնարարություններ։

/17․05․2026 թ․ հոգեբուժարանում կախվել է ՀՀ քաղաքացի, որին իրավապահ մարմինները մեկ օր առաջ մեկուսացրել էին Ն․ Փ․-ի քարոզչական պաստառը վնասելու մեղադրանքով/։

• Հանրության, առանձին քաղաքացիների և ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ հրապարակային ահաբեկում, հաշվեհարդարի սպառնալիքներ և կոչեր։

• Ոչ նորմատիվ բառապաշար, հասցեական թիրախավորում, ատելության խոսք, ներազգային պառակտվածության ու թշնամանքի մթնոլորտի խորացում, վախի և ահաբեկման մթնոլորտի ձևավորում։

• Մայիսի 18-ին, ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը քաղաքական հիմնական երեք ընդդիմախոսների, ինչպես նաև սովորական քաղաքացիների հասցեին հնչեցնում է աննախադեպ սպառնալիքներ, որոնք ուղեկցվում են վրեժխնդրության կոչերով և ոչ նորմատիվ հայհոյախառն խոսքով։

Ցավոք, միջազգային կազմակերպությունների կրկնակի ստանդարտները, կանխակալ մոտեցումներն ու ոչ հասցեական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիության մթնոլորտը, վարկաբեկում միջազգային ինստիտուտները, սասանում ժողովրդավարության նկատմամբ հավատը՝ լրջագույնս կասկածի տակ դնելով հավաքական Արևմուտքի՝ Հայաստանում իրապես ժողովրդավարական սկզբունքներով իշխանության ձևավորման նկատմամբ շահագրգռվածությունը։

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին և դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք և գնահատական։

Ակնկալում ենք անհետաձգելի հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու իշխանությունների կողմից որդեգրված հակասահմանադրական ընթացքը»։

Արամ Ա–ն հանդիպել է Հռոմի պապի հետ և քննարկել Արցախում եկեղեցիների պահպանումը

 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այսօր հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ և բարձրացրել հայ գերիների հարցը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։
Արամ Ա-ն խոսել է նաև արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբ, անդրադարձել եկեղեցիների և պատմական կոթողների պահպանման հարցին, շեշտել Արցախի նախկին ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը խոսել է նաև Լիբանանի ներկա վիճակի մասին՝ ընդգծելով Լիբանանի հարավից Իսրայելի հեռացման և զինադադարի պահպանման կարևորությունը։
Հռոմի պապն իր զորակցությունն է հայտնել նշված հարցերին։

Ալիևը որոշել է բացել Վրաստանի հետ ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը

Թբիլիսին և Բաքուն մի շարք համաձայնագրեր են ստորագրել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Georgia Online-ի փոխանցմամբ՝ վեց տարվա ընդմիջումից հետո Թբիլիսիի և Բաքվի միջև ամենօրյա ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսվի այս տարվա մայիսի 26-ին։

«Վրաստանն ու Ադրբեջանը նաև ստորագրել են երկկողմ համակարգող խորհրդի արձանագրություն, որը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նոր հատվածի լիարժեք շահագործման հանձնում», – ասվում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Ալիևը համավարակից ի վեր փակած է պահում սահմանները ուղևորների համար: Եթե Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանը ևս վերաբացվի, Ալիևը կարող է առաջարկել երկաթուղային կապ Հայաստանից Ռուսաստան՝ Վրաստանի և Ադրբեջանի միջոցով։

«Դուք ինչո՞ւ եք սաղ մնացել, ինչո՞ւ չեք մեռել». բան չունե՞ք ասելու

«Դուք իսկապե՞ս ոչինչ չունեք ասելու, երբ երկրի ղեկավարը արցախցիներին ուղղված ասում է. «Դուք ինչո՞ւ եք սաղ մնացել, ինչո՞ւ չեք մեռել»։
Սա պարզապես անընդունելի արտահայտություն չէ, այլ ատելության մթնոլորտի խորացում, որը, ցավոք, գալիս է հենց երկրի ղեկավարի կողմից և ժամանակի ընթացքում շատերի համար սկսում է նորմալացվել։
Եթե շարունակվի անգործությունը և պատշաճ արձագանք չլինի, մեզ մի ստիպեք դիմել միջազգային ատյանների՝ մեր իրավունքների խախտման, խտրական վերաբերմունքի և ատելության խոսքի հարցերով։
Այս ամենում առանձնահատուկ պատասխանատվություն ունեք նաև Դուք՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, քանի որ Ձեր մանդատը հենց նման դեպքերին արձագանքելն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելն է»։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում մեկնարկել է ջրաբուժության ծառայությունը

Եղվարդ քաղաքում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում պաշտոնապես մեկնարկել է ջրաբուժության ծառայությունը, ինչը ևս մեկ կարևոր քայլ է համայնքում հասանելի և որակյալ վերականգնողական ծառայությունների զարգացման ուղղությամբ։

“Ջրաբուժությունը վերականգնողական բուժման արդյունավետ մեթոդներից է, որն օգնում է բարելավել շարժունակությունը, մկանային ուժն ու բալանսը, նվազեցնել ցավը և նպաստել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեհուզական վիճակի բարելավմանը։ Ջրի միջավայրում իրականացվող վարժությունները հնարավորություն են տալիս առավել անվտանգ և արդյունավետ աշխատել տարբեր խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների հետ։

Մեզ համար կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր շահառու իր համայնքում ստանա ժամանակակից, մասնագիտական և արժանապատիվ վերականգնողական աջակցություն։ Կենտրոնը շարունակելու է անել հնարավոր ամեն բան՝ ծառայությունները առավել հասանելի և արդյունավետ դարձնելու համար”, ասում են նախկինում Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնի աշխատակիցները։

Միջոցառմանը ներկա էին կենտրոնի բարեկամները, աջակիցները, շահառուները և նրանց ընտանիքների անդամները: Ծառայությունից կկարողանան օգտվել տարբեր խնդիրներ ունեցող մեր հայրենակիցները Հայաստանից ու Արցախից:

Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա բանավեճից հետո ձերբակալվել է

Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա բանավեճից հետո ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ինձ հետ կապ են հաստատել Արթուր Օսիպյանի հարազատները եւ տեղեկացրել, որ նա ձերբակալվել է։ Արթուր Օսիպյանի գտնվելու վայրի մասին որեւէ տվյալ չունենք, հեռախոսներն անջատված են, իսկ ֆեյսբուքյան էջը, որտեղ նա ակտիվորեն քննադատում էր նիկոլ Փաշինյանին, ընդհանրապես հեռացվել է համացանցից»,- ասել է Ռոման Երիցյանը։

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից հետո Արթուր Օսիպյանին ուժով հեռացրել էին տարածքից։

Ներքին գործերի նախարարությունից հաստատում են, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը ձերբակալվել է։

«Նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,– հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Կալլաս․ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը ցանկանում են «լուծարել Եվրամիությունը»

Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները ցանկանում են «լուծարել Եվրամիությունը», քանի որ դաշինքի երկրները միասին «շատ ավելի ուժեղ» են, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը՝ կոչ անելով եվրոպական երկրներին պաշտպանել միությունը։

«Նրանք չեն սիրում Եվրամիությունը, դա բացարձակապես պարզ է։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչու նրանք չեն սիրում ԵՄ-ն. ինչու Չինաստանը չի սիրում ԵՄ-ն, ինչու Ռուսաստանը չի սիրում այն։ Որովհետև եթե մենք միասին մնանք, եթե միասին գործենք, ապա մենք հավասար կլինենք, մենք ուժեղ կլինենք», – ասել է Կալլասը Տալլինում (մեջբերված է Politico-ի կողմից)։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համար ավելի հեշտ է գործ ունենալ առանձին երկրների հետ, «որոնք շատ ավելի փոքր են», քան հավասարների դերում գործելու ունակ դաշինքի հետ։ Նրա խոսքով՝ «ես հիանալի հարաբերություններ ունեմ ձեզ հետ, բայց ինձ դուր չի գալիս Եվրամիությունը» ոճի հռետորաբանությունը «բաժանիր և տիրիր» ռազմավարության մի մասն է։ «Ես շատ մտահոգված եմ, քանի որ երբեմն տեսնում եմ, որ երկրները նույնպես գնում են այդ ճանապարհով»։ «Բաժանումն իրականում աշխատում է», – ասաց Կալլասը։

Իրանի շուրջ բանակցություններում առաջընթաց կա

Իրանը իր մեկնաբանություններն է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից հակամարտության կարգավորման ծրագրում կատարված ճշգրտումների, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն բացահայտորեն հայտարարել է այս [իրանական – խմբ.] նախագծի մերժման մասին, մենք մի շարք մեկնաբանություններ և ճշգրտումներ ենք ստացել պակիստանյան կողմի միջոցով։ Մենք վերանայել ենք առաջարկները, և, ինչպես հայտարարվել էր երեկ, մեր տեսակետները փոխանցվել են ամերիկյան կողմին», – նշել է Բաղային։

Նա ընդգծել է, որ Պակիստանը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության մեջ։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները համաձայնել է բանակցությունների ընթացքում դադարեցնել իրանական նավթի դեմ պատժամիջոցները։

Գործակալության տվյալներով՝ Թեհրանը, իր հերթին, պնդում է բոլոր պատժամիջոցների վերացման վրա, մինչդեռ Վաշինգտոնը պատրաստ է վերացնել միայն ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցները՝ մինչև վերջնական համաձայնության հասնելը։

Իրանը գործարկել է պետական ​​սեփականության տակ գտնվող Hormuz Safe թվային ծովային ապահովագրական հարթակ՝ Պարսից ծոցով և Հորմուզի նեղուցով տարանցիկ նավերի համար։ Այս մասին հայտարարվել է նոր PGSA-ի պաշտոնական X հաշվում։

Հարթակը աջակցվում է Իրանի էկոնոմիկայի նախարարության կողմից, որն օգտագործում է կրիպտոարժույթ ապահովագրական պոլիսների շրջանակներում ուղղակի վճարումների համար և չի պահանջում SWIFT կամ արևմտյան միջնորդներ։

Ժենգյալով հացի պատրաստման վարպետաց դաս

 Երկար սպասված վարպետաց դաս՝ արցախյան խոհանոցի ամենասիրելի խորհրդանիշներից մեկի շուրջ։
«Քիրս» նախագիծը՝ «Դիալոգ» կազմակերպության աջակցությամբ, սիրով հրավիրում է մասնակցելու Ժենգյալով հացի պատրաստման վարպետաց դասին։
Ժենգյալով հացը պարզապես ուտեստ չէ, այն Արցախի խոհարարական մշակույթի, ընտանեկան ջերմության և ազգային հիշողության կարևոր մասն է։ Այս նախաձեռնության նպատակն է պահպանել և փոխանցել արցախյան խոհանոցի լավագույն ավանդույթները, միավորել մարդկանց հայկական համերի ու մշակույթի շուրջ և նոր սերնդին փոխանցել արցախյան խոհարարական ժառանգությունը։
Վարպետաց դասի ընթացքում մասնակիցները ջերմ ու համեղ մթնոլորտում՝
▪️ կծանոթանան ժենգյալով հացի պատմությանն ու ավանդույթներին
▪️ կսովորեն պատրաստման գաղտնիքներն ու ճիշտ համադրությունները
▪️ սեփական ձեռքով կպատրաստեն ժենգյալով հաց
 Մայիսի 24
Ժամը՝ 13:00
«Դիալոգ» մշակութային կենտրոն. հասցե՝ Կոմիտաս 23
Մասնակցության վճար՝ 2000 դրամ։
Գրանցվելուց հետո մասնակցության վճարումը անհրաժեշտ է կատարել 1 ժամվա ընթացքում։
Մասնակցության հղում՝ https://forms.gle/cnvN5eT2GhLSHypp6
Տեղերը խիստ սահմանափակ են։
Միացե՛ք, միասին վայելելու արցախյան ջերմ հյուրասիրությունն ու ընկերական մթնոլորտը

Բժիշկն, ի դեմս որի Փաշինյանը վիրավորում էր արցախցիներին, պարզվեց, Արցախից չէ տեղահանված

Արփինե Սողոյանը, այն կինը, ի դեմս որի Նիկոլ Փաշինյանը Արաբկիրում վիրավորում էր բոլոր արցախցիներին, պարզվեց, որ փաստաբան Տաթևիկ Սողոյանի մայրն է։ Սողոյանը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։

«Դուք կործանեցիք երկիրը, խլեցիք մեր որդիներին, դուք ժողովրդի թշնամի եք», – հայտարարել է նա։

Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և սկսել է գոռալ կնոջ վրա։

«Ինչպես շատերդ արդեն հասկացաք, այսօրվա հերոսը իմ մայրն էր՝ Արփինե Սողոյանը, բժիշկ և դոկտորանտ, ինչպես նաև փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի քույրը, ով բռնի կերպով անհետացել էր 44-օրյա պատերազմի ժամանակ», – գրել է Սողոյանը։

Արփինե Սողոյանն ինքն ասել է, որ վերջին 30 տարիների ընթացքում ապրել է Արաբկիրում։ «Հրապարակ» թերթի տվյալներով՝ Արփինե Սողոյանը 20 տարի աշխատել է Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում։

Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին էլ ղարաբաղցի կնքեցին

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա անադեկվատ պահվածքը, նշեց, որ Հայաստանում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի և 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո ահաբեկչության դարաշրջանը փակվել է, և որևէ մեկը չպետք է խաղա մարդկանց զգացմունքների հետ ու փորձի «ահաբեկչությունը» վերադարձնել Հայաստան։

Ավանեսյանի խոսքով՝ իշխանության ձգտող «ղարաբաղյան կլանը» երկիրը ստրկացնում ու շարունակում է կողոպտել այն՝ առաջ մղելով սեփական շահերը և օգտագործելով թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հայերին։

Ղարաբաղյան կլանի տակ ավտոմատ մտցնում են նաև Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին, նրանց անվանելով մեկ “պատերազմի եռագլուխ կուսակցություն”, մեկ “ղարաբաղյան կլան”, “մեկ Լուկաշենկոյի շպիոններ”։ Սակայն ոչ մեկի, ոչ մյուսի հանդեպ Պուտինի կամ Լուկաշենկոյի օգտին “շպիոնության” հատկանիշներով գործեր հարուցված չէ, նաև ապացուցված չէ նրանց ղարաբաղյան ծագումը։ Ռուսական շպիոն անվանելը կարող է շատ թանկ նստել կառավարության վրա, ավելի էժան է անվանել նրանց ղարաբաղյան կլան կամ պատերազմի կուսակցություն, հայերի մեջ արյունոտ պառակտում և հոգեխանգարում մտցնելով։

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանին սպառնում Ղարաբաղի բարբառով՝ աղմկահարույց ինքնասպանությունից հետո

Նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառի վրա գրելու համար ձերբակալված տղամարդոը, որը տեղափոխվել էր հոգեբուժարան, ՆԳՆ փոխանցմամբ, ինքնասպանություն է գործել։ Այդ ցնցող միջադեպից հետո, որը ներկայացվեց որպես “ինքնասպանություն հոգեբուժարանում”, պարզ էր, որ իշխանությունները կփորձեն “փակել” հարցը ավելի աղմկոտ դեպքով։ 

Ընտրարշավի 10-րդ օրը այն արդեն անվանում են արյունալի, քանի որ դրա արդյունքում առնվազն մեկ մարդ է մահացել։ Մահվան հանգամանքները ներկայացվում են միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա, ինչը կասկածանք առաջացնում։ Տղամարդը չուներ փաստաբան, վկաներ, իսկ իրավաբանները հայտարարում են, որ քարոզարշավի պաստառի վրա գրելու համար տղամարդու ձերբակալությունը ապօրինի էր, ինչպես նաև քրեական գործի հարուցումը։ Սա զուտ վարչական հարց է, ասում են փաստաբանները, որոնք պատասխանատվությունը դնում են իրավապահ մարմինների վրա։ Իրավապաշտպանները նաև նշում են, որ ոստիկանները իրավունք չունեին մարդուն հոգեբուժարան ուղարկել։

Այսինքն, կատարվել է ողբերգական օրնախախտում, որը կասկածի տակ է դնում նախընտրական պայքարի օրինականությունը։

Իրավիճակն ու պատասխանատվությունն այնքան ակնհայտ են, որ իշխանությունները չէին կարող արձագանքել ոչնչով, բացի ավելի աղմկոտ սադրանքից։

Եվ արձագանքը չուշացավ. այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ անհայտ անձինք սպառնում են նրան Ղարաբաղի բարբառով: Փաշինյանը բեմադրեց մի ամբողջ շոու՝ արցախցիներին թիրախավորելով, սպառնալիքների և վիրավորանքների նոր ալիք թափելով իր քաղաքական հակառակորդների հասցեին և խոստանալով «կզցնել Ռոբերտին, Սերժին, Սամվել Կալուլուժսկուն և Գագոյին»: Ավելի վաղ նա հարձակվել էր արցախցի մի կնոջ վրա, որը ցանկանում էր «նայել այն մարդում աչքերի մեջ», ով նրան զրկել է հայրենիքից, կենսուրախությունից, եղբորից և մի ամբողջ սերնդից: Պարզվեց, որ կինն ավելի շատ համակրանք առաջացրեց, քան Փաշինյանը, ուստի նրանք անմիջապես անցան Բ պլանին. հրապարակեցին Ղարաբաղի բարբառով հնչեցված սպառնալիքներով տեսանյութ և անմիջապես հարուցեցին քրեական գործ, խոստանալով պատռել դիմակները և գտնել մեղավորներին: Նմանատիպ գործ հարուցվեց նաև հոգեբուժարանում տղամարդու մահվան կապակցությամբ, բայց հայտարարվեց, որ ձերբակալվածներ չկան:

Հայ ընտրողներն արդեն աղոթում են, որ ընտրարշավը օր առաջ ավարտվի, քանի որ հայտնի չէ, թե քանի կյանք կխլի այն և որքան կեղտ կթափվի: Ու հայտնի չէ, թե ուր կհասնի ազգի պառակտումը։