Իսրայելի արտգործնախարարը ներողություն է խնդրել՝ Քրիստոսի արձանը վնասելու համար

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը քրիստոնյաներից ներողություն է խնդրել ՑԱԽԱԼ–ի զինվորի արարքի համար։
«Լիբանանի հարավում քրիստոնեական կրոնական խորհրդանիշի ոչնչացումը վտանգավոր և ամոթալի է։ Ողջունում եմ ՑԱԽԱԼ–ի հայտարարությունն այն մասին, որ իրենք դատապարտում են այդ միջադեպը, և որ հետաքննություն է սկսվել տվյալ փաստով։ Վստահ եմ, որ այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են այս ամոթալի արարքը, անհրաժեշտ խիստ միջոցներ կձեռնարկվեն։ Այս ամոթալի արարքը լիովին հակասում է մեր արժեքներին»,– գրել է Սաարը Х սոցցանցում։
Նա վստահեցրել է, որ Իրայելը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները և ձգտում է ամրապնդել կրոնների հետևորդների շրջանում հանդուրժողականության և հարգանքի արժեքները։
«Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի և քրիստոնեական զգացմունքներին հասցված ցանկացած վնասի համար», – նշել է իսրայելցի նախարարը։
Հիշեցնենք` ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ–ները լուսանկար էին հրապարակել, որում իսրայելցի զինվորը Լիբանանի հարավային Դիբել բնակավայրում կոտրում է Քրիստոսի արձանը։ Պաշտոնական հայտարարության մեջ ՑԱԽԱԼ–ը հաստատել է, որ լուսանկարում պատկերված տղամարդը իսրայելցի զինվորական է։

ՀՀ–ում ոչնչացվել է 9 700 կգ «NAN» ապրանքանիշի մանկական սնունդ

ՀՀ–ում ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի 9 700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ։ Այս մասինհայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Ոչնչացման պատճառը, ըստ ՌԴ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող, կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Առաջին Անվտանգության երևանյան համաժողով. Խաղաղությունն ու ժողովրդավարությունը չեն անցել անդարձելիության կետը

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայկական խորհրդի կողմից կազմակերպված առաջին Անվտանգության երևանյան համաժողովը։ Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը նշեց, որ քննարկվող հարցերի թվում կլինեն խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ, Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, թե՞ վերափոխված, պետությո՞ւն, թե՞ գաղութ, ժողովրդավարությո՞ւն, թե՞ բռնապետություն, և ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն՝ արտաքին ուժե՞րը, թե՞ մենք։

Ինքնիշխանություն, թե՞ կայսրության գաղութ

Գրեթե բոլոր ելույթ ունեցողները հիշեցին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, որը Փաշինյանի և Պուտինի վերջերս հանդիպումից հետո հանկարծ հիշեց 1828 թվականի ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագիրը, որի համաձայն «Նախիջևանի և Իրևանի խանությունները Պարսկաստանից փոխանցվեցին Ռուսաստանին»։ Շատ քաղաքագետների ելույթներում նշվում էր Հարավային Կովկասում ինքնիշխանության զարգացման գործում կայսերական գործոնի մասին։

Ինչպես նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը, առնվազն երեք խոշոր նախկին կայսրություններ՝ Ռուսականը, Օսմանյան և Պարսկականը, դեռևս վիճարկում են Ղարաբաղի և ամբողջ Հայաստանի պատկանելիությունը։

Իրանագետ Աննա Դավթյանը նշեց, որ Թուրքմենչայի պայմանագիրը Իրանի համար «խոցելի» էր և պարտվողական։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ միջկայսերական պայքարը միշտ չէ, որ վատ բան է, քանի որ հենց այս պայքարի արդյունքում են ի հայտ եկել փոքր ինքնիշխան պետությունները։

Արսեն Խառատյանը հիշեցրեց, որ խոսքը ոչ միայն Թուրքմենչայի պայմանագրի, այլև Կարսի, Սայքս-Պիկոյի և այլ պայմանագրերի մասին է, որոնց համաձայն տարածաշրջանը բաժանվել է բառի բուն ի,աստով քանոնի միջոցով։ Նա նշեց, որ աշխարհի այս բռուտալ բաժանումը ներկայումս վերանայվում է։

Թաթուլ Հակոբյանը նշեց Հայաստանի համար մի քանի կարևոր տարիներ՝ 1828 թվական (Թուրքմենչայ), 1918 թվական (պարտադրված անկախություն անկախություն) և 1988-2018 թվականներ (Ղարաբաղյան շարժում)։ Ալեքսանդր Իսկանդարյանը ավելացրեց 2023 թվականը՝ աննախադեպ իրադարձության՝ հայ բնակչության բռնի տեղահանումը Արցախից։

Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը դեռևս քննարկում է, թե ինչպես է Հայաստանն ընդհանրապես անկախություն ձեռք բերել։ Նա հիշեցրեց, թե ինչպես էր Ռուսաստանը 2013 թվականին նշում Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը, հիշեցրեց Զորի Բալայանի նամակը Պուտինին, և թե ինչպես է հենց 2013 թվականին Հայաստանը միացել ԵԱՏՄ-ին, և այդտեղից սկսվել է դեպի 2023 թվական ճանապարհը։

Ստեփան Գրիգորյանը նաև հարցրեց, թե ինչպե՞ս է Հայաստանը արձագանքել Ռուսաստանի կողմից Թուրքմենչայի պայմանագրի վերաբերյալ հաղորդագրություններին։ Պատասխանը՝ ոչ մի կերպ։

Հիբրիդային ժողովրդավարությունը ժողովրդավարության բացակայությո՞ւն է

Իրանագետ Աննա Դավթյանը նշել է, որ Հայաստանը հիբրիդային ժողովրդավարություն է, ինչը բացառում է ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը և հասարակության որոշիչ ազդեցությունը հակամարտությունների վրա՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։

Արսեն Խառատյանը ընդգծել է, որ ժողովրդավարության ուղին ընտրած հետխորհրդային երկրները «պատժվել» են և տարածքային կորուստներ են կրել։ Նա ևս չի կարծում, որ Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական գործընթացները անշրջելի են։

Թաթուլ Հակոբյանը իր խոսքում հիշեցրել է, որ Հայաստանում իշխանությունը երբեք ընտրությունների միջոցով չի փոխանցվել ընդդիմությանը։ Նա ժողովրդավարության անդարձելիության կետը համարում է այն պահը, երբ ընդդիմադիր ուժերը իշխանության կգան ընտրությունների միջոցով, իսկ իշխող կուսակցությունը կընդունի իր պարտությունը։ Ներկայումս նա նման նախադրյալներ չի տեսնում. Գյումրիյում, Վանաձորում, Գորիսում տեղական ընտրություններից հետո, որտեղ ընդդիմությունը հաղթեց, իշխանությունները, ըստ էության, վերանայեցին ընտրությունների արդյունքները և «վերականգնեցին» իշխանությունը։

Նա նշել է, որ իշխանությունները ներկայումս զբաղված են ժողովրդավարություն «վաճառելով» Եվրոպային։

Ալեքսանդր Իսկանդարյանը հավելել է, որ ժողովրդավարության մասին խոսելն իմաստ չունի, քանի դեռ մեր Սահմանադրությունը չի նախատեսում նույնիսկ խորհրդարանական ընդդիմության ազդեցությունը որոշումների կայացման վրա։

Ի՞նչ է հակադրվում հիբրիդային սպառնալիքներին

Համաժողովում մանրամասն քննարկվեցին հիբրիդային սպառնալիքները։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց նման սպառնալիքներից մեկը՝ ընտրություններից հետո սպասվող բողոքի ցույցերը։ Նա կոչ արեց պատասխանատու մարմիններին՝ Ներքին գործերի նախարարությանը, դատարաններին, Հակակոռուպցիոն կոմիտեին և այլն, գործել օրինական, զուսպ և իրենց գործողություններով չապալեգիտիմացնել ընտրական գործընթացը։

Ստեփան Սաֆարյանը մատնանշեց ընտրությունների «ժողովրդավարական» բնույթն ապահովելու համար արտաքին ուժերին ներգրավելու փորձերը՝ նշելով, որ քննարկվում է «ոչ ժողովրդավարական ուժերի» ընտրություններին մասնակցելու արգելքը։ Նա ընդգծեց, որ պետք է հույսը դնել սեփական հասարակության վրա՝ նշելով, որ պետությունը մինչ օրս չի ստեղծել այնպիսի հիմնադրամ, որը կարող է աջակցել տեղական  քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին և կանխել դրանց արտաքին ճնշման տակ հայտնվելը։

Քաղաքագետ Անահիտ Ադամյանը նշեց, որ Հայաստանում հիբրիդային պատերազմի նպատակն է կանխել ինքնիշխանությունը, ապաշրջափակումը, ժողովրդավարությունը և խաղաղությունը, որպեսզի միշտ անհրաժեշտ լինի «ցար»։ Նա նշեց, որ Հայաստանում հնարավոր են հեղաշրջման փորձ և հետընտրական բախումներ։ Մենք պետք է ունենանք դիմադրության ազգային ռազմավարություն և հողի ուժի ըմբռնում, ասաց նա։

Հովսեփ Խուրշուդյանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը անվանեց սովետական ՊԱԿ-ի ժառանգություն՝ նշելով, որ այս կառույցը մնում է հանրային վերահսկողությունից դուրս։ Նա հիշեցրեց, որ ներկայիս իշխանությունները չեն իրականացրել լյուստրացիա և վեթինգ, իսկ առանց դրա արտաքին սպառնալիքներին հակազդելու մասին խոսելը պարզապես անիմաստ է։ Խուրշուդյանի խոսքով՝ Արգիշտի Քյարամյանը պատերազմի ժամանակ ռուսների ճնշման տակ է հեռացվել ԱԱԾ ղեկավարի պաշտոնից։ Նա պնդում է, որ արտաքին ազդեցության այս կանալով մնում է։

Լրագրող Սեդա Մուրադյանը նշեց նախընտրական գործընթացների կարևոր գործոնը. նա նշեց, որ վախն ու տրավման դառնում են որոշիչ գործիք, նույնիսկ ընտրական մշակույթ։ Անհրաժեշտ է հակազդել ոչ միայն արտաքին ապատեղեկատվությանն ու ազդեցությանը, այլև հասարակության բևեռացմանը՝ վախեցնելու և վախը բաժանարար գծի վերածելու միջոցով, ասաց նա։

Ընդհանուր առմամբ, համաժողովի քննարկումները, պաշտոնական օրակարգից դուրս, կենտրոնացան մի քանի հիմնական հարցերի վրա. կայսերական գործոնը կարող է որոշիչ լինել Հայաստանի պետականության համար, խաղաղությունն ու ժողովրդավարությունը Հայաստանում չեն անցել անդարձելիության կետը, իսկ ներքին ժողովրդավարական դիսֆունկցիան կարող է հանգեցնել բախումների և ընտրական գործընթացի ապալեգիտիմացման։

Իրանը մեղադրեց ԱՄՆ-ին հրադադարը խախտելու մեջ և գրոհեց ամերիկյան նավերը

Իրանը ԱՄՆ-ի հարձակումը Իսլամական Հանրապետության դրոշը կրող նավի վրա անվանել է հրադադարի խախտում: Ի պատասխան՝ իրանական զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են մի քանի ամերիկյան ռազմանավերի վրա, ըստ երկրի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության խոսնակ Հազրաթ Խաթամ ​​ալ-Անբիայի, հաղորդում է Tasnim-ը։

«Ագրեսիվ Ամերիկան, խախտելով հրադադարը և դիմելով ծովահենության, կրակ է բացել Օմանի ծոցի ջրերում գտնվող Իրանի առևտրային նավերից մեկի վրա՝ անջատելով դրա նավիգացիոն համակարգը և նավի տախտակամածի վրա իջեցնելով իր մի քանի ահաբեկիչ ծովային հետևակի», – ասվում է հայտարարության մեջ։

Խոսնակ Հազրաթ Խաթամ ​​ալ-Անբիայն նաև պարզաբանել է, որ Օմանի ծոցում հարձակման ենթարկված «Տուսկա» կոնտեյներային նավը Չինաստանից ուղևորվում էր Իրան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռային ականակիրի կողմից Իրանի դրոշը կրող բեռնատար նավի վրա հարձակման մասին: Նա ասել է, որ անձնակազմի կողմից պահանջը չկատարելուց հետո ամերիկյան ռազմանավը «անցք է բացել» նավի շարժիչին։

Ապրիլի 20-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ երկուշաբթի օրը ամբողջ Հայաստանում օդի ջերմաստիճանի անկում է սպասվում։
Ապրիլի 20-ին երկրի մեծ մասում սպասվում է անձրև, որոշ շրջաններում՝ առատ տեղումներ։ Այս եղանակը կշարունակվի մինչև ապրիլի 24-ը։
Կանխատեսման համաձայն՝ ապրիլի 20-ին ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։
Երկուշաբթի օրը Շիրակում և Լոռիում ջերմաստիճանը կլինի +10°C, Կոտայքում և Տավուշում՝ +13°C, Գեղարքունիքում՝ +9°C, Արագածոտնում՝ +14°C, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում՝ +17°C, իսկ Սյունիքում՝ +19°C։
Ապրիլի 20-ին նաև ուժեղ անձրև է սպասվում Երևանում, առավելագույն ջերմաստիճանը մայրաքաղաքում կհասնի +15°C-ի։

Իրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլը

Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, հաղորդում է իրանական IRNA պետական ​​լրատվական գործակալությունը։

«ԱՄՆ-ի չափազանցված պահանջները և անիրատեսական, անհիմն պնդումները, դիրքորոշման հաճախակի փոփոխությունները, մշտական ​​անհամաձայնությունները և այսպես կոչված [Հորմուզի նեղուցի] շարունակվող ծովային շրջափակումը, որը խախտում է հրադադարի համաձայնագիրը, ինչպես նաև սպառնալիքները մինչ օրս խոչընդոտել են բանակցությունների առաջընթացը, և այս պայմաններում արդյունավետ երկխոսության հեռանկար չկա», – ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի 8-ին ստորագրված ժամանակավոր հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 21-ին։ Ապրիլի 19-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը իր բանակցողներին ուղարկել է Իսլամաբադ, որտեղ տեղի է ունեցել բանակցությունների առաջին փուլը։

Tasnim լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է Թեհրանի կողմից բանակցություններից հրաժարվելու մասին. իրանցի բանակցողները մտադիր չեն միանալ երկրորդ փուլին, քանի դեռ ԱՄՆ-ն պահպանում է Հորմուզի նեղուցի շրջափակումը։

Եթե Իրանը չհամաձայնի ԱՄՆ-ի կողմից առաջարկված գործարքին, ԱՄՆ զինված ուժերը կանջատեն Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու բոլոր կամուրջները, գրել է նախագահ Դոնալդ Թրամփը Thruth Social սոցիալական ցանցում։

«Բավական է լավ տղաներ լինելը։ Նրանք [Իրանը] արագ կհանձնվեն, հեշտությամբ կհանձնվեն, և եթե նրանք չընդունեն գործարքը, ես պատիվ կունենամ անել այն, ինչ անհրաժեշտ է, այն, ինչ պետք է անեին Իրանի մյուս նախագահները վերջին 47 տարիների ընթացքում։ Ժամանակն է վերջ դնել Իրանի ոչնչացման այս մեքենային», – հայտարարեց նախագահը։

44-օրյա պատերազմ. Ինչ կարող է պատմել Օնիկ Գասպարյանը

Ընտրություններից մեկուկես ամիս առաջ Հայաստանի իշխող կուսակցության առաջնորդի հասցեին լուրջ մեղադրանքներ հնչեցին, որոնք դեռևս պաշտոնական պատասխան չեն ստացել։

Նախ, նախկին պաշտպանության նախարար և «Հայաստան» դաշինքի ներկայիս պատգամավոր Սեյրան Օհանյանը կտրուկ հայտարարություն արեց՝ պնդելով, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չի կարողացել մոբիլիզացնել և հրամանատարություն իրականացնել 44-օրյա պատերազմի ընթացքում և չի կարողացել կազմակերպել առաջնագծի հարավային հատվածի պաշտպանությունը՝ թույլ տալով թշնամուն հասնել Շուշի։ Օհանյանը այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նիստում։

«Ավելին, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են Սյունիքի և Ջերմուկի ծայրամասերում։ Եվ կրկին՝ «շնորհիվ» Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավարության անփութության», – ասել է Օհանյանը։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը ճեղքել է պաշտպանությունը այն հատվածում, որտեղ ռազմական գործողությունները անմիջականորեն վերահսկվում և համակարգվում էին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից, որի որոշումները հաստատում էր անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օհանյանը հարցում է ուղարկել գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե պատերազմից հետո հարուցված քրեական գործերից քանիսն են վերաբերում զինված ուժերի գործողություններին, և քանիսը՝ այլ կառույցների: Նրա խոսքով՝ ներկայիս կառավարությունը ոչ միայն ձախողել է բանակցային գործընթացը, այլև անտեսել է միջազգային մակարդակով, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կատարված աշխատանքը, որը հիմնված էր Արցախի ինքնորոշման սկզբունքի վրա։

Կառավարությունը ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել այս չափազանց լուրջ մեղադրանքը: Թվում էր, թե դրանով էլ ամեն ինչ ավարտվելու է։

Սակայն հայտնի Արամ Գաբրիելյանովը սոցցանցերում մեղադրել է Փաշինյանին Շուշին հանձնելու մեջ: Նա հրապարակավ պատմել է 44-օրյա պատերազմի ժամանակ Մոսկվայում կայացած հանդիպման մասին՝ այն ժամանակվա ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, ով խոստովանել է, որ իբր Փաշինյանն է կանխել է հայկական բանակի տեղակայումը և անձամբ հրամայել նահանջել Շուշիից՝ հետո մեղադրելով «փախած զինվորներին»։

Օնիկ Գասպարյանը չհաստատեց և չհերքեց ասածը, կոչ անելով Ազգային ժողովի պատգամավորներին փակ լսումներ անցկացնել 2020 թվականին Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ։

«Ժամանակն է առերեսվել ճշմարտության հետ և հերքել տարածվող բոլոր ստերն ու ավելորդ ենթադրությունները։ Ես պատրաստ եմ ներկայացնել զինված ուժերում տիրող իրավիճակի մանրամասն, համապարփակ և հիմնավորված վերլուծություն», – ասաց Գասպարյանը։

2021 թվականի գարնանը Գասպարյանը առաջարկեց ստեղծել հանձնաժողով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար։ Հանձնաժողովը ստեղծվեց, զեկույցը պատրաստվեց 2026-ին, սակայն այդպես էլ չհրապարակվեց։

Նշենք նաև, որ 2021 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց կառավարության և Փաշինյանի հրաժարականը՝ մեղադրելով նրան հայ ժողովրդի համար ճգնաժամային և կրիտիկական իրավիճակում համարժեք որոշումներ չկայացնելու մեջ։ Նույն օրը Փաշինյանը հայտարարեց զինված հեղաշրջման թորձի մասին, և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ արեց։ Արտակ Դավթյանը գլխավոր շտաբի պետ է նշանակվել մարտի 22-ին։

Հիմա նախկին բարձրաստիճան զինվորականները պայմանավորված պարտության հանցավոր համաձայության մեղադրանք են հնչեցնում։ Ի՞նչ է ուզում պատմել Օնիկ Գասպարյանը։

Պապն ասաց, որ «բռնակալներ» ասելով՝ Թրամփին նկատի չուներ

Հռոմի պապ Լևոն XIV-ը նշել է, որ իր ելույթը «բռնակալների» մասին, որոնք միլիարդներ են ծախսում պատերազմների վրա, նախատեսված չէր բանավեճի համար ԱՄՆ նախագահի հետ։

Երբ հինգշաբթի օրը Հռոմի պապը Կամերունում քննադատություն էր հնչեցրել «առաջնորդների մասին, ովքեր աչք են փակում սպանությունների և ավերածությունների համար միլիարդների վատնման վրա, մինչդեռ բուժման, կրթության և վերակառուցման համար անհրաժեշտ ռեսուրսները ոչ մի տեղ չեն գտնվում», Դոնալդ Թրամփի հետ նրա վիրտուալ վեճը շարունակվում էր մի քանի օր։ Երկուշաբթի օրը Թրամփը գրել էր, որ Հռոմի պապը, իր մյուս մեղքերի շարքում, «թույլ է հանցագործությունների հարցում և սարսափելի է արտաքին քաղաքականության ոլորտում»։

Ավելի վաղ Հռոմի պապը քննադատել էր Թրամփի այն հայտարարությունը, որ իրանական ողջ քաղաքակրթությունը կոչնչանա ապրիլի 8-ի երեկոյան (ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի մասին հայտարարեցին այս վերջնագրի ժամկետի լրանալուց առաջ վերջին ժամերին):

ԱՄՆ-ն կարող է սկսել իրանական նավեր կալանավորել ամբողջ աշխարհում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Սպիտակ տան իրավիճակային սենյակում խորհրդակցություն է հրավիրել այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել է, որ վերսկսելու է Հորմուզի նեղուցի փակումը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։

Հրապարակումը նշում է, որ Իրանի հետ իրավիճակը գտնվում է կրիտիկական կետում, քանի որ հրադադարի համաձայնագրի ժամկետը լրանում է երեք օրից, և ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների միջև նոր հանդիպման վերջնական ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ եթե շուտով առաջընթաց չգրանցվի, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։

Իրանը նեղուցը փակելու սպառնալիքներից անցնում է այն դրամայնացնելու ռազմավարության։ Իրանի խորհրդարանական ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին հստակորեն ուրվագծել է իր նոր դիրքորոշումը. պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին վերադարձ չի լինի։

ԱՄՆ զինված ուժերը, իրենց հերթին, մտադիր են ընդլայնել Իրանի դեմ իրենց ռազմածովային գործողությունները Մերձավոր Արևելքից այն կողմ և նախատեսում են զորքեր իջեցնել Թեհրանի հետ կապված նավթատար նավերի վրա միջազգային ջրերում, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Սա կարող է առաջացնել ԻՀՊԿ-ի կողմից պատասխան գործողություններ։

«Պլանավորումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ իրանական զինված ուժերը շարունակում են ամրապնդել իրենց վերահսկողությունը Հորմուզի նեղուցում՝ շաբաթ օրը հարձակվելով մի քանի առևտրային նավերի վրա և հայտարարելով, որ ջրային ճանապարհը գտնվում է Իրանի «խիստ վերահսկողության» տակ», – նշվում է հոդվածում։

ԱՄՆ-ն ակտիվորեն տեղակայում է ինքնաթիռներ, և գրանցվել է ռազմական տրանսպորտային ինքնաթիռների և տանկերների զանգվածային թռիչք դեպի CENTCOM-ի պատասխանատվության գոտի։

ԵՄ-ում էներգետիկ ճգնաժամ է Իրանից հետո. վերադարձ դեպի Ռուսաստա՞ն

Եվրոպան հազիվ է վերականգնվել Կրեմլի կողմից հրահրված էներգետիկ ճգնաժամից, ու սկսվեց նորը։ ԱՄՆ-Իրան պատերազմը աշխարհը թողեց առանց նավթի և գազի մատակարարումների մոտ 15%-ի։ Պակասի դեմ պայքարելու համար Դոնալդ Թրամփը մեղմացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, և ԵՄ-ում կոչեր սկսեցին հրաժարվել ռուսական նավթի և գազի հանդեպ լիակատար էմբարգոյից։

BBC-ն հարցնում է, թե արդյոք Եվրոպան կարող է դադարեցնել Ռուսաստանի հետ էներգետիկ ամուսնալուծությունը և թույլ տալ Կրեմլին շահույթ ստանալ Թրամփի՝ Իրանի հետ պատերազմից։

Պատերազմի առաջին 44 օրերի ընթացքում գների աճը ԵՄ-ին արդեն արժեցել է 22 միլիարդ եվրո վառելիքի ներմուծման լրացուցիչ վճարներ՝ օրական միջինը կես միլիարդ եվրո։ Ավիավառելիքի պակասը ստիպում է ավիաընկերություններին կրճատել չվացուցակները, էլեկտրաէներգիայի և ջեռուցման գները կտրուկ աճում են, իսկ բենզինի և դիզելային վառելիքի գների աճը սպառնում է ճնշել տնային տնտեսությունների եկամուտները, բիզնեսը և գանձարանը՝ խոստանալով գնաճի նոր փուլ և տնտեսական աճի դանդաղում։

«Նոր ճգնաժամի համատեքստում ոմանք առաջարկում են վերադառնալ Ռուսաստանից հանքային պաշարներ գնելուն։ Սա ռազմավարական սխալ կլինի», – Իրանի պատերազմի սկսվելուց հետո ասել է ԵՄ փաստացի վարչապետ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Իհարկե, մենք կարող էինք ավելի պրագմատիկ և խելամիտ լինել մեր երկարաժամկետ ռազմավարության իրականացման հարցում, բայց ուղղությունը ճիշտ է ընտրված»։

Իտալացի նավթարդյունահանողները պահանջում են վերսկսել ռուսական գազի գնումները, և ի պատասխան՝ Իտալիայի վարչապետ Մելոնին թռչում է Բաքու։

Բրյուգել հետազոտական ​​կենտրոնի տվյալներով՝ ԵՄ հիմնական գազի մատակարարներն այժմ Նորվեգիան (30%) և Միացյալ Նահանգներն (26%) են։

Ռուսաստանը մատակարարում է Եվրոպայի ներմուծվող գազի կարիքների 12%-ը։ Կեսը մատակարարվում է Թուրքիայի միջով անցնող խողովակաշարով, մյուս կեսը՝ սառեցված հեղուկացված գազ է, որը Արկտիկայից բերվում է հեղուկացված բնական գազի կրիչներով։

Մնացածը գալիս է Ալժիրից (10%), Մեծ Բրիտանիայից և Ադրբեջանից (յուրաքանչյուրը 4%)։ Մերձավոր Արևելքը, որը ներկայացված է Կատարով, կազմում է ԵՄ գազի հաշվեկշռի համեստ 4%-ը և հեղուկացված բնական գազի ներմուծման 8%-ը։

Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիան (IATA) գնահատում է, որ Եվրոպան ունի մոտավորապես վեց շաբաթվա ավիավառելիքի պաշարներ։ Ավիավառելիքի պակասը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմով և Հորմուզի նեղուցի շրջափակմամբ, որը խափանել է իրանական նավթի մատակարարումը։

Բաքուն անհամբեր սպասում է Հայաստանում ընտրություններին և հանրաքվեին

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են վերջնականապես լուծվել առաջիկա ամիսներին»,  APA-ի թուրքական բյուրոյի հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովի խոսքով՝ «ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ կարգավորման օրակարգը զարգանում է դրական ուղղությամբ»։

«Միեւնույն ժամանակ, կան հարցեր, որոնք դեռեւս լուծման կարիք ունեն։

Մենք կարծում ենք, որ այդ հարցերը նույնպես կարող են վերջնականապես լուծվել առաջիկա ամիսներին։ Այս առումով մենք բավական լավատես ենք։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում հանրաքվեի անցկացումը, նոր սահմանադրության ընդունումը, վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ դրա վավերացումը կարող են հետագա դրական քայլերի հիմք հանդիսանալ։ Եվ դրանով իսկ մենք կարող ենք ականատես լինել ավելի դրական քայլերի»,- հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Լռություն․ Արցախում հուշարձաններ են ոչնչացվում

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, և Արցախի Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ օկուպացված Արցախի տարածքում շարունակվում է հայկական մշակութային արժեքների նպատակաուղղված և համակարգված ոչնչացումը:
Միջազգային կառույցները, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ցուցաբերում են կատարյալ անգործություն և համարժեք արձագանքի բացակայություն: Ուղիղ մոնիթորինգից հրաժարվելը և վանդալիզմի ապացույցների փաստացի անտեսումը հարցականի տակ են դնում այդ կազմակերպությունների առաքելությունը, ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նույն օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, պատասխանելով Արցախում մնացած ժառանգության պաշտպանության մասին հարցին, ասել է, որ հայելային փոխադարձ մեղադրանքներին պետք է վերջ տալ։ Փաշինյանը նաև նկատեց, որ այսօր ՀՀ տարածքում էլ կան պատմամշակութային հուշարձաններ, որոնք ոչնչացվում են, և դա է իր մտահոգության առարկան։

Ըստ տրամաբանության, այն, ինչ կատարվում է ոչ փաշինյանական Հայաստանում, չպիտի նույիսկ բարձրաձայնվի։