Արտաշատում սոցիալական բնակարաններ կկառուցվեն

Հայտարարվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի վերակառուցման աշխատանքների համար նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր՝ ընկերությունների ընտրության նպատակով։
Աշխատանքներն իրականացվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS) կողմից՝ Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում․ այն նպատակ ունի նպաստել տեղահանված անձանց, փախստականների, ինչպես նաև տեղաբնակների համար կայուն և մատչելի բնակարաններում բնակվելու հնարավորության ապահովմանը։

Կիևում մոսկվաբնակը կրակ է բացել անցորդների վրա

Շաբաթ օրը անհայտ զինված անձը կրակ է բացել Կիևի Գոլոսիևսկի շրջանում մարդկանց վրա։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ հինգ մարդ զոհվել է։ Հարձակվողը սպանվել է ձերբակալության ժամանակ, երբ իրավապահ մարմինները գրոհել են սուպերմարկետը, որտեղ նա պատնեշվել էր։

Տասը մարդ հոսպիտալացվել է վնասվածքներով։ Բոլորը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, հայտնել են իշխանությունները։ Չորս պատանդ ազատ են արձակվել։

Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն կրակողին նույնականացրել է որպես 58-ամյա մոսկվացի։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա օգտագործել է ավտոմատ զենք։ Միաժամանակ հրդեհ է բռնկվել այն բնակարանում, որտեղ գրանցված է եղել հարձակվողը», – ասել է Կրավչենկոն։

«5G կապի» թարմացման համար հեռախոսազրույցները մի ընդունեք․ ոստիկանություն

Ոստիկանությունը զգուշացնում է՝ զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։

«Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը։
ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ
Երբեք չտեղադրել անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ:
Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր:
Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատել հեռախոսը և զանգահարել ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին:
​Եղե՛ք իրազեկված և պաշտպանված:

Սարից այն կողմ․ պատմություն մի ժողովրդի մասին, որի համար հողը պարզապես տարածք չէ

«Սարից այն կողմ» ներկայացումը պատմություն է մի ժողովրդի մասին, որի համար հողը պարզապես տարածք չէ, այլ ինքնություն, հիշողություն և հոգու անքակտելի մաս։ Պիեսը պատմում է Արցախի ժողովրդի մասին՝ նրանց ցանկության, կամքի ու հավատքի մասին՝ ապրել սեփական հողում, պահել այն ամեն գնով։ Ներկայացման կերպարներից շատերն ունեն իրական նախատիպեր․ բեմում հանդես եկող արցախցի դերասանները ներկայացնում են իրենց իսկ ապրածը, տեսածն ու զգացածը: Դեպքերը ծավալվում են 44-օրյա պատերազմից 5-6 ամիս անց, երբ վերքը դեռ թարմ է, բայց բայց հույսը՝ կենդանի: Պիեսի հեղինակ և բեմադրիչ Կարինե Քոչարյանը բեմ է բարձրացրել այն իրականությունը, որը տեսել է սեփական աչքով։
«Սարից այն կողմ»-ը ուղերձ է՝ Արցախը չմոռանալու մասին։ Հեղինակը համոզված է՝ սերունդներին պետք է դաստիարակել այդ հիշողությամբ, այդ կապով, որպեսզի հնարավոր լինի վերադարձնել կորցրածը։
Առաջնախաղը տեղի կունենա ապրիլի 22-ին։ Ներկայացումը կցուցադրվի նաև մայիսի 5-ին՝ ժամը 19:30-ին, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում։
Տոմսերը կարող եք ձեռք բերել՝

Ընդդիմությունը ցանկանում է ռազմական ճանապարհո՞վ վերադարձնել Ղարաբաղը

Չնայած Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան շարժումը անվանում է «ավարտված», նա այնուամենայնիվ ընդունում է, որ «խաղաղությունը» շրջելի է, և եթե «ոմանք» իշխանության գան, «խաղաղությունը» հեշտությամբ կարող է վերանայվել: Ահա թե ինչու Հայաստանում նախընտրական քարոզարշավը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրահրմամբ, կառուցված է Ղարաբաղյան շարժումը, «Միացում»-ի գաղափարը մերժելու հռետորաբանության վրա։

Իշխանությունները հաջողությամբ հրահրում են ընդդիմությանը հրաժարվել Արցախյան հարցից՝ մեղադրելով պատերազմի քարոզչության մեջ և ստիպելով հայտարարել տարածքային և այլ պահանջների բացակայության մասին։ Ընդդիմությունն էլ հեշտությամբ հրաժարվում է։

«Ազատություն» ռադիոկայանը կարճ «հետաքննություն» է անցկացրել նախընտրական քարոզարշավում Արցախյան հարցի տեղի վերաբերյալ։

Ինչպես նշում է «Ազատությունը», չնայած Փաշինյանի մեղադրանքներին, որ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերը «պատերազմի եռագլուխ վիշապ» են, տվյալ քաղաքական կուսակցություններից ոչ մեկը երբեք ռազմատենչ հայտարարություններ չի արել։ Երեք կուսակցություններն էլ չեն պահանջում վերանայել Փաշինյանի կառավարության կողմից կնքված համաձայնագրերը, և միակ տարբերությունն այն է, որ իշխանությունները Ադրբեջանին է անվանում Հայաստանի անվտանգության երաշխավոր, իսկ ընդդիմությունը պահանջում է արտաքին երաշխավորներ։

Ոչ ոք չի խոսում Արցախի անկախության մասին. նույնիսկ Դաշնակցությունը տարածքային պահանջներ չի ներկայացնում: Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նման պահանջներ երբեք չեն էլ ներկայացվել, և որ միակ խնդիրը արցախցիների երաշխավորված վերադարձն է։

Սամվել Կարապետյանի կուսակցությունները և Ռոբերտ Քոչարյանը նույնպես խոսում են միայն արցախցիների վերադարձի իրավունքը ճանաչելու մասին: Նարեկ Կարապետյանը նույիսկ պնդում է, որ արցախցիների համար պայմաններ ստեղծվեն Հայաստանում: Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես չի անդրադառնում այս թեմային։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մերժում է նույիսկ վերադարձի պահանջը՝ նշելով, որ տեղահանությունից առաջ «մենք առաջարկել էինք ավելի բարենպաստ պայմաններ ղարաբաղցիների համար՝ իրենց հայրենիքում մնալու համար, առաջարկել ենք իջեցնել պահանջների շեմը», բայց նրանք հրաժարվել են: Հիմա ի՞նչ պայմաններուվ է ընդդիմությունը պահանջում վերադարձ։

Չնայած ընդդիմության կողմից պատերազմի կամ «խաղաղությունը» վերանայելու որևէ մտադրության մասին հայտարարությունների բացակայությանը, Փաշինյանը ամեն օր սրում է մեղադրանքները. այսօր նա ասել է, որ ընդդիմադիր ուժերը մտադիր են ռազմական ճանապարհով վերադարձնել Ղարաբաղը։

Սակայն այս ամենը` մեղադրանքներ, հրաժարումներ և այլն, տեղի է ունենում վիրտուալ, քարոզչական Հայաստանում: Իրականում Արցախյան շարժումը մնում է քաղաքական գործընթացների առանցքը և հայկական պետության գոյության միակ հիմքը։

Մինչ Արցախը լայնորեն մերժվում է Հայաստանում, Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունում, որում շեշտվում են արցախցի ժողովրդի իրավունքները: Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղի հարցը անվանում է «ամենացավոտը», ապա իր փոխվարչապետին ուղարկում օկուպացված Արցախը «վերականգնելու» համար, ակնարկելով, որ առանց Ղարաբաղի Հայաստանը կորցնում է իր ողնաշարը:

Արցախյան մեդիա. հիշողության բազա և իրավունքներն ու կարիքները ներկայացնելու հարթակ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Թվապատում ամենամյա մեդիա ֆորումն այս տարի անցկացվում է «Հետցնցում» խորագրի ներքո: Առաջին՝ «Մեդիան պատերազմից հետո և խաղաղությունից առաջ» խորագրով քննարկմանը մասնակցել են լրագրողներ և փորձագետներ Նելլի Ռաֆայելյանը, Սամվել Մելիքսեթյանը և Տաթևիկ Խաչատրյանը։

Լրագրող Նելլի Ռաֆայելյանը պատմեց, որ արդեն վեց տարի է, ինչ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հավաքագրում է Արցախյան շարժման, պատերազմի, բանակցությունների, արցախցիների, ակունքների և դրամաների մասին պատմություններ: Կազմվել է մեծ արխիվ, և աշխատանքը շարունակվում է, սակայն պարզ չէ, թե երբ կհրապարակայնացվեն նյութերը՝ հաշվի առնելով իրավիճակի փխրուն և զգայուն բնույթը: «Սրանք պատմություններ են, որոնք լրատվամիջոցները չեն հասցրել տեսնել իրենց ամենօրյա աշխատանքում», – ասաց Նելլի Ռաֆայելյանը՝ նշելով, որ առանց նման «ոչ մեդիա» նյութերի պատմությունը չի կարող ամբողջական լինել։

Շատ արցախյան լրատվամիջոցներ իրենց արխիվները թողել են Արցախում, և նրանց կայքերը փակվել են, հավանաբար՝ ոչ իրենց կամքով։ Տեղահանությունից անմիջապես հետո Ստեփանակերտի մեդիա ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը և մի խումբ համախոհներ դիմեցին Հայաստանի կառավարությանը՝ խնդրելով օգնություն Արցախի լրատվամիջոցների արխիվները վերականգնելու հարցում: Մասնավորապես, 1923 թվականին հիմնադրված «Ազատ Արցախ» թերթն ուներ 100-ամյա արխիվ: Իսկ Արցախի հանրային հեռուստատեսության արխիվը 1988 թվականից ի վեր պահպանել էր անգին կադրեր: Սակայն կառավարությունը որևէ հետաքրքրություն չցուցաբերեց այս հարցում:

Արցախցի լրագրող Տաթևիկ Խաչատրյանը ֆորումում խոսեց այն մասին, թե ինչ է նշանակում կորցնել ոչ միայն տունը, հայրենիքը և հարազատ միջավայրը, այլև հայտնվել մասնագիտական ​​ճգնաժամի մեջ։ Նա շնորհակալություն հայտնեց արցախցի լրագրողներին, ովքեր տեղահանությունից հետո չկոտրվեցին և շարունակեցին աշխատել։ Շատերը չկարողացան դա անել և անցան այլ մասնագիտությունների։

Տաթևիկը նաև շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին, որոնք նույնիսկ տեղահանության ժամանակ, իրենց գործընկերների միջոցով Հայաստանում, արագորեն իրականացրին արցախյան լրագրողների կարիքների գնահատում, կազմակերպեցին դասընթացներ ինչպես մասնագիտական, այնպես էլ հոգեբանական ադապտացիայի համար և նույնիսկ ենթադրամաշնորհներ տրամադրեցին բովանդակության ստեղծման համար։ (Այս բովանդակության մեծ մասը հրապարակվել է Step1.am կայքում՝ խմբ.):

Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ արցախցի որոշ լրագրողներ, որոնք այլևս մասնագիտորեն չեն լուսաբանում Արցախը, իրենց պարտականությունն են համարում ստեղծել տվյալների բազա, որը թույլ կտա արձագանքել հաճախ անհիմն մեղադրանքներին։ Նա օրինակ բերեց Հայկ Ղազարյանին, որը մանրակրկիտ կերպով տվյալներ է հավաքում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ՝ իր աշխատանքով արձագանքելով այն  «արցախցիները չեն կռվել» խոսույթին։

Տաթևիկ Խաչատրյանը Մարիամ Սարգսյանի հետ միասին վարում է «Պոդքաթ» փոդքասթը արցախյան բարբառով, որի համար նրանք ևս ֆինանսավորում են ստացել միջազգային դոնորների Հայաստանում գործող գործընկերներից: Այն հիշողությունների, հույզերի և պատմությունների հավաքածու է, այդ թվում՝ լրագրողական, որը նպաստում է համայնքի ամբողջական պահպանմանը։

Տաթևիկը շեշտեց մնացած արցախյան լրատվամիջոցների պահպանման կարևորությունը՝ մասնավորապես նշելով Արցախի հանրային հեռուստատեսությունը, որն այժմ գործում է շատ սահմանափակ ձևաչափով, նաև Step1.am-ը, որը 2023 թվականի մայիսից դարձել է ոչ միայն արցախի մասին կարևոր և հուսալի տեղեկատվության արխիվ, այլև հարթակ՝ արցախցիների իրավունքների և կարիքների ներկայացնելու համար։

Մեդիաֆորումին մասնակցել են բազմաթիվ լրագրողներ, ովքեր աշխատել են պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից: Նրանք կիսվել են իրենց փորձով՝ համաշխարհային իրավիճակը բնութագրելով որպես չափազանց վտանգավոր լրատվամիջոցների համար, բայց նաև ավելի պատասխանատու։

ՀՀ կառավարությունը հաստատել է Համաշխարհային բանկից $240 մլն․ վարկը՝ արցախցիների բնակաջակցության համար

Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրեր կստորագրի։ Համապատասխան որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսվում է ապահովել շուրջ 109 հազար փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։
Որոշման մեջ նշվում է, որ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՎԶԵԲ–ի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին։ Ֆինանսավորման գումարը կազմում է 264.4 մլն դոլար։
Ինչպես նախկինում հաղորդվել էր, ծրագիրը կներառի 240 միլիոն դոլարի վարկ և 24.4 միլիոն դոլարի դրամաշնորհ։

Դոգը կողքից անհանգիստ ծխում է. ինչո՞ւ է անպատվելու մթնոլորտ բորբոքվում

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք, անշուշտ, սովորել ենք վիրավորանքներին, կեղտի դույլերին և լիակատար թշնամանքին, բայց նույնիսկ Դոգի ամենափորձառու հետևորդները երբեմն փշաքաղվում են «խաղաղության կուսակցության» ներկայացուցիչների ելույթներից: Ոմանք վիրավորանքներն ու ցինիզմը համարում են ընտրությունների արդյունքի անորոշության պայմաններում հիստերիայի նշաններ, իսկ մյուսները, ընդհակառակը, ասում են, որ դա միջազգային ամենաթողության մեջ ՀՀ իշխանությունների ամենակարողության դրսևորում է։

Իրականում սա անհատի, քաղաքացու նկատմամբ խորը և համապարփակ անհարգալից վերաբերմունք է, փորձ՝ ընտրողների մի փոքր մասի հետ «քաղաքացիական պայմանագիր» կնքելու, մյուսների դեմ նրանց տրամաելու, ով չխլել իրենից սրբազան կերակրատաշտը: Նման ընտրողներ անշուշտ գոյություն ունեն. եթե Փաշինյանը 2021 թվականին ձայն է ստացել, ապա 2026 թվականին անպայման իր բաժինը կստանա: Բայց արդյո՞ք սա բավարար կլինի նրա «առաքելությունը» կատարելու համար։

Ոչ մի երաշխիք չկա. տարածաշրջանում իրավիճակը ամեն օր փոխվում է, նրա անփոխարինելիությունը կասկածելի է դառնում, և «առաքելությունը» ավելի ու ավելի հրեշավոր տեսք է ընդունում։ Եվ պետք է պլան Բ, որը թույլ կտա կրկին փախնել մութ ջրերում՝ մեղադրելով դառնացած և չարացած ժողովրդին։

Մի քանի տարի առաջ Դոգի տեսանյութերը, որոնք մարմնի ամենակեղտոտ մասերի մասին էին, շատերի համար դարձան իրենց անկարողությունից առաջացած չարության լիցքաթափելու միջոց։

Նրանցից շատերը, ովքեր անհամբերությամբ լսում էին Դոգի վիրավորանքները, ասենք, Աննա Հակոբյանի հասցեին, ավելի ուշ ծափահարում էին, երբ Փաշինյանը արցախցիներին անվանեց «փախածներ», եպիսկոպոսներին՝ «դոփող մոլագարներ», երեկ իր հակառակորդների ընտրողներին անվանեց «շներ», իսկ նրա պատգամավորը քննարկեց կերակրող մոր «չզբաղեցված» կրծքերը։

Այս մթնոլորտը հենց այնպես չի բորբոքվում. ջերմաստիճանի բարձրացումը կարող է նախերգանք լինել խոշոր բախման, հրահրել ինքնաբուխ ապստամբություն՝ մեկի կամ մի քանիսի կողմից, որը կարող է հանգեցնել ինքնադատաստանների, արտակարգ դրության հայտարարման և ընտրությունների չեղարկման։ Ստեղծված իրավիճակից կարող է ելք չլինի։ Ատելության, վիրավորանքների և անհանդուրժողականության մթնոլորտը եռման հստակ կետ ունի։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձև․ նաև արցախցիների իրավունք

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով հստակ աջակցություն է հայտնում Հայաստանի խաղաղության օրակարգին և Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը։ Դրա ընդունումը կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ հատկապես 2026 թվականին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի նախաշեմին, հայտնում է «Արմենպրես»-ը։

Այս որոշումը կարևոր ուղերձ է ոչ միայն Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից, այլև ավելի լայն՝ Հայաստան-Եվրոպական միություն մերձեցման համատեքստում։ Այն ընդգծում է, որ եվրոպական քաղաքական շրջանակներում շարունակվում է Հայաստանի նկատմամբ աջակցության ամրապնդումը՝ որպես խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության խթանման կարևոր նախապայման։

Սակայն պետական ​​գործակալության տեղեկատվության մեջ բացակայում են կարևոր «մանրամասները»։

“Հանուն արդարադատության և ժողովրդավարության Եվրոպայի հայերի ֆեդերացիան” հայտնում է, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի միաձայն ընդունած բանաձևը ուղերձ է հղում երեք կարևոր ճակատներում.
Վերադարձի իրավունք. Այն հստակորեն կոչ է անում արցախահայերի վերադառնալու իրենց նախնիների տները՝ ընդգծելով, որ նման քայլը հնարավոր է միայն միջազգային անվտանգության ամուր մեխանիզմի միջոցով:
Ինքնիշխան սահմանների վերականգնում. Այն պահանջում է ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ պնդելով 2021 թվականի մայիսի 12-ի դրությամբ եղած սահմաններին վերադառնալու վրա:
Ուշադրություն դարձրեք պատանդների ճակատագրին. Այն բարձր մակարդակի ուշադրություն է դարձնում հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների, այդ թվում՝ Բաքվում ներկայումս պահվող Արցախի քաղաքական ղեկավարության մարդասիրական ծանր վիճակին:

Ինչպես ընդգծել է EAFJD նախագահ Գասպար Կարամպետյանը. «Հայաստանի և Բելգիայի միջև կապերի ամրապնդումը դրական քայլ է ապագայի համար, բայց այն պետք է հիմնված լինի հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման վրա: Այժմ մենք ակնկալում ենք, որ Բելգիայի կառավարությունը կապահովի, որ այս պահանջները վերածվեն կոնկրետ դիվանագիտական ​​գործողությունների»:

Սեյրան Օհանյանի կտրուկ հայտարարությունը

Պետք է մեղադրել ոչ թե գեներալներին, այլ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ տապալեց զորահավաքն ու կառավարումը, չկարողացավ կազմակերպել ճակատի գծի հարավային տեղամասի պաշտպանությունը, ինչի պատճառով հակառակորդը կարողացավ հասնել Շուշի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի  (2021-2026թթ.) 2025թ․ կատարման ընթացքի եւ արդյունքների իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ ապրիլի 17-ին հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Միաժամանակ, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերը հայտնվեցին Սյունիքի եւ Ջերմուկի մատույցներում։ Եվ նորից՝ «շնորհիվ» անփութության, որը դրսեւորեց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասել է Օհանյանը։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը ճեղքել է պաշտպանությունն այն տարածքում, որտեղ ռազմական գործողություններն անմիջականորեն վերահսկվում եւ համակարգվում էին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից, որի որոշումները հաստատվել էին անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Պատգամավորը նաեւ նշել է, որ ոչ թե բանակն է կռվում առաջին հերթին, այլ պետությունը, որը պետք է բանակին ապահովի անհրաժեշտ ամեն ինչով։

Ընդդիմադիր գործիչը հարցում է ուղարկել գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե պատերազմից հետո հարուցված քրեական գործերից քանիսն են վերաբերում բանակի գործողություններին, եւ քանիսը՝ այլ կառույցների։ Նա համոզված է, որ Փաշինյանը որեւէ եզրակացություն չի արել կատարվածից։

Նրա խոսքով՝ գործող կառավարությունը ոչ միայն ձախողել է բանակցային գործընթացը, այլև անտեսել է միջազգային ձևաչափերում՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կատարված աշխատանքը, որի հիմքում եղել է Արցախի ինքնորոշման սկզբունքը։

ԵՄ-ն՝ Ղարաբաղից տեղահանված հայերի համար հոգեկան առողջության համար

Այսօր Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը գործընկերների հետ միասին մասնակցեց Ղարաբաղից տեղահանված հայերի համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ընդլայնմանն ուղղված ծրագրի մեկնարկին, որը նպատակ ունի ապահովելու, որ աջակցությունը հասնի այն մարդկանց ովքեր ունեն դրա կարիքը։
2023 թվականից ի վեր մոբիլիզացնելով ավելի քան 78 միլիոն եվրո՝ Եվրոպական միությունը շարունակում է իր զորակցությունը՝ աջակցելով վերականգնմանն ու դիմակայունությանը նպաստող համակարգերի ամրապնդմանն ուղղված ջանքերը։

«Խաղաղության գործընթացը» առկախվա՞ծ է։ Ինչո՞ւ Փաշինյանը չմեկնեց Թուրքիա

Թուրքիան հյուրընկալել է երկու միջազգային ֆորում՝ միջխորհրդարանական և դիվանագիտական: Միջխորհրդարանական ֆորումում Հայաստանը ներկայացրել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, սակայն դիվանագիտական ​​ֆորումին չեն մասնակցել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Ալեն Սիմոնյանը կարճ ելույթ է ունեցել ֆորումում՝ նշելով, որ Բաքվում պահվող 19 հայ բանտարկյալների ազատ արձակումը կարևոր է խաղաղության գործընթացի համար: Իր հերթին, Թուրքիայի խորհրդարանի խոսնակը առաջարկել է Հայաստանը ներառել Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համագործակցության ձևաչափում, ինչին Սիմոնյանը համաձայնել է։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ստիպված է եղել Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին բացատրել Հայաստանում տիրող լարված ներքաղաքական իրավիճակով: Փաստորեն, տարածաշրջանում տիրող իրավիճակի և Հայաստանում ընտրությունների արդյունքների միջև սերտ փոխկապակցվածությունն ավել է ընդգծվել։

Վահան Կոստանյանը խոսել է նաև հաստատված խաղաղության, TRIPP-ի և այլ նախաձեռնությունների մասին, սակայն Ալիևի օգնական Հաջիևը փչացրել է ամբողջ տպավորությունը՝ հիշեցնելով, որ Բաքուն «խաղաղության պայմանագիր» չի ստորագրի, մինչև Հայաստանը չփոփոխի իր սահմանադրությունը։ Իսկ դա տեղի կունենա միայն ընտրություններից հետո, այն էլ՝ եթե Փաշինյանի կուսակցությունը մեծամասնություն ստանա։ Համենայնդեպս, Հայաստանի արդարադատության նախարարն այսօր հայտարարեց, որ նոր սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց այն չի հրապարակվի։ Պետք է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ռիսկի չի դիմի ընտրություններից առաջ։

Հաջիևը նաև նշեց Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու կարևորությունը՝ «Զանգեզուրի միջանցքը» անվանելով տարածաշրջանային հաղորդակցությունների ոչ հիմնական, լրացուցիչ հնարավորություն։ Իրանի պատերազմից հետո TRIPP-ը կորցրեց իր արդիականությունը, և հաղորդակցությունների «խաղաղ» ապաշրջափակման հետ կապված իրավիճակը նույնպես փակուղի է մտել։

Ընդհանուր առմամբ, «խաղաղության գործընթացը» առկախվել, և ոչ այնքան մինչև Հայաստանում ընտրությունների ավարտը, որքան տարածաշրջանում պարզության հաստատումը։ Տարածաշրջանն արդեն փոխվել է, և մեկ ամիս առաջ գոյություն ունեցած իրողությունն այլևս ժամկետանց է։

Ահա թե ինչու խաղաղության մասին խոսակցությունները ավելի շատ դեմագոգիայի են նմանվում, և «խաղաղությունը» այլևս կախված չէ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունից։ Հակառակը՝ Փաշինյանի ճակատագիրն է կախված նրանից, թե որքանով է հիմա «խաղաղությունը» ակտուալ և արդյո՞ք դրա համար Փաշինյանը անփոխարինելի է, թե նրան այլևս “սպառված կաղ բադիկ” են համարում։

Չնայած դրան, Փաշինյանը դեռևս փորձում է համոզել իր գործընկերներին, որ եթե ինքը չլինի, ձեռք բերված բոլոր համաձայնագրերը կվերանայվեն։ Թեկուզ դրանք ամեն դեպքում կվերանայվեն կամ կմեռցվեն։